Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Փետրվարի 1-ին ՀԿ Կենտրոնում տեղի ունեցավ «Զորակոչիկների և զինծառայողների իրավունքներն ու պարտականությունները» թեմայով դասընթաց

February 1, 2020

Լրատվամիջոցները մեր մասին | Կարողությունների զարգացում | Մարդու իրավունքների ուսուցում զորակոչիկների համար

Դասընթացը կազմակերպվել էր ՀԿ Կենտրոնի Վանաձոր ԻնֆոՏան և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի համատեղ ջանքերով։
 
Դասընթացը նպատակ ուներ զինվորական հաշվառման ենթակա անձանց, զորակոչիկներին, զինծառայողներին եւ նրանց հարազատներին իրազեկել իրենց իրավունքների եւ պարտականությունների մասին, տրամադրել տեղեկություններ վերջին ժամանակահատվածում իրականացված օրենսդրական փոփոխությունների մասին:
 
 
Դասընթացի ընթացքում իրավապաշտպան Արմինե Սադիկյանը մասնակիցներին ծանոթացրեց նախազորակոչային, զորակոչային ժամանակահատվածի եւ զինվորական ծառայության ընթացքում իրենց իրավունքներին և պարտականություններին, զորակոչի գործընթացում ներգրավված մարմինների գործունեությանը, անհրաժեշտ ընթացակարգերին, մասնավորապես՝ զինվորական հաշվառման, ծանուցման, բժշկական հետազոտությունների, որոշումների կայացման, որոշումների հետ համաձայն չլինելու դեպքում բողոքարկման մեխանիզմներին եւ այլ հարցերի:
 
Դասընթացի երկրորդ մասում փաստաբան Հայկ Հակոբյանը խոսեց նախադեպային որոշումների և հնարավոր իրավիճակների մասին ու ներկայացրեց դրանց իրավական կարգավորման մեխանիզմները։
 
 
ՀՔԱՎ կողմից պատրաստած այս թեմայով տեղեկատու գրքույկին կարող եք ծանոթանալ այստեղ
 
Դիտումներ՝ 620

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????