Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Նոյեմբերի 3: Ադրբեջանն Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ կիրառել է արգելված նոր զինատեսակ՝ նախատեսված զանգվածային ոչնչացման և տարածքների հրկիզման համար

November 3, 2020

Գործունեություն | Խաղաղասիրություն | Ծրագիր։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայունությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների մարտահրավերների լույսի ներքո 2020 | Կոնֆլիկտների խաղաղ կարգավորում | Հրապարակումներ | Նորություններ

ՀՀ/ԼՂ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացրել է նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերն ընդհանուր առմամբ խաղաղ բնակավայրերում պահպանվել է հարաբերական հանգիստը։ Սակայն լուսադեմին ադրբեջանական զինուժը վերսկսել է գործողությունները և «Սմերչ» կայանքից կրակ բացել ԱՀ/ԼՂ-ի Մարտունի և Շուշի քաղաքների ուղղությամբ։ Տուժածներ չկան։

 

Ավելի ուշ Ծառայությունը տեղեկացրել է, որ մարտական գործողություններին զուգահեռ ադրբեջականական զինուժը շարունակել է կրակի տակ պահել նաև խաղաղ բնակավայրերը։


Օրվա ընթացքում թշնամական ուժերը ռազմական ավիացիա են կիրառել ԱՀ/ԼՂ-ի Մարտունի քաղաքի ուղղությամբ, հրետակոծել Շուշի քաղաքը։ Իսկ Շահումյանի շրջանում կիրառել են РСЗО տեսակի հրթիռ։ Նախնական տվյալներով տուժածներ չկան։

 

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը տեղեկացրել է, որ ԱՀ/ԼՂ-ի տարածքում հայտնվել է ադրբեջանական զինուժի կողմից արձակված նոր զինատեսակ։ Ուսումնասիրությունից պարզվել է, որ այն այրող կասետային զենք է` մոտ 40 սմ երկարությամբ, որի կիրառումը խաղաղ բնակչության ուղղությամբ արգելված է Ժնևյան և միջազգային կոնվեցիաներով։ Այս զինատեսակը նախատեսված է զանգվածային ոչնչացման և տարածքների հրկիզման համար։

 

Արցախի տեղեկատվական շտաբը լուսանկարներ է հրապարակել ու տեղեկացրել, որ Ադրբեջանի զինուժը նոյեմբերի 3-ին դարձյալ հրետակոծել է ԱՀ/ԼՂ-ի Շուշի քաղաքը:

 

ԱՀ/ԼՂ մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը տեղեկացրել է, որ  Արցախի առնվազն 1815 հա անտառների հրդեհումը պատերազմական հանցագործություն է: Քաղաքացիական բնակավայրերի և օբյեկտների թիրախավորմանը զուգահեռ՝ հատկապես վերջին օրերի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը դիտավորյալ հրդեհում են Արցախի անտառածածկ տարածքները՝ ըստ նախնական տվյալների՝ հիմնականում սպիտակ ֆոսֆորի արգելված զինատեսակի կիրառմամբ:


Փաստահավաք առաքելության շրջանակներում պարզվել է, որ ադրբեջանական կողմից Արցախի անտառների դիտավորյալ հրդեհումը կրում է համատարած բնույթ և ընդգրկում է բոլոր շրջանները: Նախնական տեղեկություններով՝ հրդեհի է մատնվել արդեն 1815 հա անտառածածկ տարածք, սակայն տարբեր վայրերում հրդեհները շարունակվում են, և առկա է ծավալների արագ աճի միտում:


Հաշվի առնելով հրդեհված անտառների ծավալն ու աշխարհագրական ընդգրկվածությունը՝ ԱՀ/ԼՂ-ի բնակչությունը կանգնած է բնապահպանական աղետի առաջ, որը խարխլում է տարածաշրջանում բնապահպանական անվտանգությունը և երկարաժամկետ վտանգավոր հետևանքներ է պարունակում Արցախի բնակչության կյանքի ու առողջության համար: Բացի դրանից՝ ադրբեջանական զինված ուժերն այդ հանցավոր մեթոդաբանությամբ նպատակ ունեն վնասել անտառներում ապաստանած քաղաքացիական բնակչությանը: Պաշտպանն ընդգծում է, որ ադրբեջանական զինուժի կողմից Արցախի անտառների դիտավորյալ հրդեհումը պատերազմական հանցագործություն է և կոչ անում միջազգային հանրությանը գործնական քայլեր ձեռնարկել ադրբեջանական հանցագործությունները դատապարտելու և պատասխանատուներին պատժելու ուղղությամբ:

 

ԱՀ/ԼՂ ՄԻՊ Արտակ Բեգլարյանն ընդունել է «Մեկ ազատ աշխարհ» իրավապաշտպան կազմակերպության նախագահին և Իսլանդիայի խորհրդարանի պատգամավորի:


Նա ներկայացրել է սեպտեմբերի 27-ից ադրբեջանական զինուժի կողմից Արցախի ժողովրդի դեմ իրականացվող վայրագությունները, որոնք ուղեկցվում են միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներով ու պատերազմական հանցագործություններով:


Ներկայացնելով հավաքագրված փաստերը՝ Ա. Բեգլարյանը մանրամասն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Արցախի քաղաքացիական բնակչության և օբյեկտների, ինչպես նաև հումանիտար գործառույթներ իրականացնող անձանց և կառույցների թիրախավորման դեպքերին:


ՄԻՊ-ն ընդգծել է, որ համաշխարհային իրավապաշտպան համայնքը պետք է արձանագրի տեղի ունեցող հանցագործությունները և ակտիվ քայլեր ձեռնարկի իրականությունը քաղաքական որոշում կայացնող շրջանակներին հասանելի դարձնելու և գործնական արձագանքներ երաշխավորելու համար:


Իսլանդիայի խորհրդարանի պատգամավորը և «Մեկ ազատ աշխարհ» իրավապաշտպան կազմակերպության նախագահը շեշտադրել են, որ պատերազմը և ադրբեջանական հանցագործությունները պետք է օր առաջ դադարեն՝ մարդու իրավունքների պաշտպանությունը համարելով առաջնահերթություն: Նրանք ընդգծել են, որ անկախ որևէ կարգավիճակից ու հանգամանքից՝ Արցախի բնակիչները պետք է լինեն միջազգային պաշտպանության ներքո՝ հաշվի առնելով նաև մարդու իրավունքների համընդհանրության սկզբունքը:

 

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Միշել Բաչելետը մտահոգություն է հայտնել ԼՂ-ի հակամարտության ընթացքում բնակելի շրջանների նկատմամբ չտարբերակված հարձակումների կապակցությամբ՝ նախազգուշացնելով, որ նման գործողությունները կարող են ռազմական հանցագործություն լինել: Այս մասին հաղորդագրություն է տարածել Բաչելետի մամուլի ծառայությունը: «Գերագույն հանձնակատարն անհանգստություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում և նրա շուրջ բնակեցված շրջաններում չտարբերակված հարձակումների կապակցությամբ, ինչը հակասում է միջազգային մարդասիրական իրավունքին, և նախազգուշացրել է, որ դրանք կարող են ռազմական հանցագործություններ լինել»-ասված է հաղորդագրության մեջ:

 

ՀՀ ՄԻՊ-ը մի քանի ապացույց է հրապարակել ֆեյսբուքյան էջում ու  տեղեկացրել, որ շարունակում է ձեռք է բերել օբյեկտիվ բնույթի նոր ապացույցներ այն մասին, որ ադրբեջանցիներն ապօրինաբար տիրանում են հայկական կողմի գերիների սոցիալական ցանցերի օգտահաշիվների գաղտնաբառերին ու սկսում են կառավարել այդ էջերը: Ապացույցները վկայում են, որ սոցիալական ցանցերի այդ էջերը կամ օգտահաշիվներն ակտիվացվում են ադրբեջանական IP (Internet Protocol) տիրույթից՝ հաճախ յուրաքանչյուր անգամ մուտք գործելով տարբեր սարքերով՝ համակարգիչ, բջջային հեռախոս, Ipad: Դա անում են տարբեր օրերի ու ժամերի։ Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այդ հայկական էջերից շարունակվում է տարածվել ատելություն, Հայաստանում և Արցախում հասարակական ու քաղաքական ներքին թշնամանք հրահրող, հասարակությունում լարվածություն, խուճապ ու տագնապ առաջացնող նյութեր: 

 

Այս և մյուս բոլոր նյութերը փաստագրված են Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի կողմից՝ միջազգային մարմիններին ըստ իրավասության ուղարկելու նպատակով:

 

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան առաքելությունը ֆեյսբուքյան էջում գրել է. հիվանդանոցները չպետք է հարձակման ենթարկվեն։ Բժիշկները չպետք է հարձակման ենթարկվեն։ Հիվանդները չպետք է հարձակման ենթարկվեն։ Սակայն Ղարաբաղյան հակամարտությունը կործանում է առողջապահական համակարգը։ Դա անընդունելի է։

 

Մինչ օրս  ադրբեջանական ագրեսիային զոհ է գնացել ընդհանուր թվով 49 խաղաղ բնակիչ. 46-ը՝ ԱՀ/ԼՂ-ում,  3-ը՝ ՀՀ-ում:

 

Լուսանկարում՝ Շուշի, ԱՀ/ԼՂ

Դիտումներ՝ 314

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????