Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Նոյեմբերի 8: Ողջ օրվա ընթացքում, ադրբեջանական զինուժը հրթիռային կրակահերթերի տակ է պահել ԱՀ/ԼՂ-ի մայրաքաղաք Ստեփանակերտը

November 8, 2020

Գործունեություն | Խաղաղասիրություն | Ծրագիր։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայունությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների մարտահրավերների լույսի ներքո 2020 | Կոնֆլիկտների խաղաղ կարգավորում | Հրապարակումներ | Նորություններ

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը տեղեկացրել է, որ նոյեմբերի 7-ին և լույս 8-ի գիշերը մարտական գործողություններին զուգահեռ ադրբեջանական զինուժը հրթիռահրետանային համակարգերով թիրախավորել է նաև ԱՀ/ԼՂ-ի մայրաքաղաք Ստեփանակերտը և Շուշին: Վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ: Գիշերն անհանգիստ ու լարված է եղել հատկապես Ստեփանակերտում։ Հեռահար հրթիռների 8 հարված է հասցվել քաղաքի բազմաբնակարան շենքերի, բնակելի թաղամասերի, հանրային նշանակության օբյեկտների և քաղաքացիական այլ ենթակառուցվածքների ուղղությամբ։ Նախնական տվյալներով տուժածներ չկան։ Մյուս բնակավայրերում պահպանվել է հարաբերական հանգիստը։

 

Արցախի տեղեկատվական շտաբը լուսանկարներ է հրապարակել և գրառում արել՝ Ստեփանակերտի գիշերային հրթիռակոծության վերաբերյալ։ Սեպտեմբերի 27-ից սկսած խաղաղ բնակչությանը թիրախավորելու թշնամու ձեռագիրը չի փոխվում։

 

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը տեղեկացրել է, որ նոյեմբերի 8-ին՝ օրվա ընթացքում Արցախի բնակավայրերում իրադրությունը եղել է կայուն լարված։ Ստեփանակերտում հանգիստ իրավիճակը պահպանվել է մինչև ժամը 18։30-ը։ Քաղաքը հրթիռակոծվել է։ Քաղաքացիական բնակչության շրջանում կա 1 տուժած։ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարները վիրավորին առաջին օգնություն են ցուցաբերել և տեղափոխել բուժհաստատություն։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Մարտակերտում օրվա ընթացքում 2 անգամ հնչել է օդային տագնապի ազդանշանը։ Ադրբեջանը քաղաքի վրա փորձել է կիրառել ռազմավիացիա։ Մարտունիում իրադրությունը դարձյալ անհանգիստ է եղել։ Այստեղ կեսօրին ադրբեջանական կողմը ծանր հրետանի է կիրառել` հարվածել քաղաքացիական ենթակառուցվածքներին։

 

ԱՀ/ԼՂ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը նոր տեսաուղերձ է հղել միջազգային հանրությանը՝ ԱՀ/ԼՂ-ում ադրբեջանական կողմի պատերազմական հերթական հանցագործությունների մասին, որոնց հետևանքով ավերվել են Ստեփանակերտի երաժշտական դպրոցն ու այլ քաղաքացիական շինություններ:

 

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը լուսանկարներ է հրապարակել և նշել, որ Արցախի մարդու իրավունքների պաշտպանը և տեղական իշխանությունները հաստատում են, որ կրկին կասետային ռումբեր են օգտագործվել:

 

Մինչ օրս հայկական կողմից ադրբեջանական ագրեսիային զոհ է գնացել ընդհանուր թվով 53 խաղաղ բնակիչ:

 

Լուսանկարում՝ Ստեփանակերտ, Արցախ

 

Դիտումներ՝ 357

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????