Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Հոկտեմբերի 17: Ադրբեջանական զինուժը շարունակում է թիրախավորել ԱՀ/ԼՂ և ՀՀ բնակավայրերն ու խաղաղ բնակչությանը

October 17, 2020

Գործունեություն | Խաղաղասիրություն | Ծրագիր։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայունությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների մարտահրավերների լույսի ներքո 2020 | Կոնֆլիկտների խաղաղ կարգավորում | Հրապարակումներ | Նորություններ

Արցախի/ԼՂ ՄԻՊ-ը տեղեկացրել է, որ  հոկտեմբերի 16-ի լույս 17-ի գիշերն Ադրբեջանը շարունակել է թիրախավորել ԱՀ/ԼՂ խաղաղ բնակավայրերը ծանր հրթիռներով և ԱԹՍ-ներով: Հրթիռակոծության և օդային հարվածների հետևանքով Ստեփանակերտում տուժել են 3 քաղաքացիական անձինք: Քաղաքի բնակելի թաղամասերին և քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցվել է մեծ նյութական վնաս:

 

Նախնական տվյալներով Ասկերանի շրջանի Շոշ համայնքում 3 քաղաքացիական անձ վիրավորվել է: Համայնքին հասցվել է նյութական մեծ վնաս: Մանրամասները ճշտվում են:

 

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել է, որ հոկտեմբերի 17-ի լուսադեմին  թշնամական ուժերը, հերթական անգամ խախտելով հումանիտար հրադադարը, վերսկսել են հրթիռահրետանային հարվածները խաղաղ բնակավայրերի ուղղությամբ: Առավել ինտենսիվ հարվածներ են հասցվել Ստեփանակերտի և Շուշիի քաղաքացիական ենթակառուցվածքներին:

 

Ինչպես տեղեկացրել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ Շուշիին ու Ստեփանակերտին հարվածել են ավելի հզոր միջոցներով։

 

ՀՀ արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը  հայտարարություն է տարածել այն մասին, որ  ՀՀ հակաօդային պաշտպանական համակարգերի կողմից արձանագրվել են ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի թռիչքներ ՀՀ Սյունիքի մարզի Խնածախ, Արծվանիկ, Դավիթ Բեկ բնակավայրերի ուղղությամբ, որի ժամանակ նաև հարվածներ են հասցվել տեղում ՀՀ ԶՈւ ենթակառուցվածքների ուղղությամբ՝ վնասելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ: Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:

 

Ըստ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի՝ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ԱՀ/ԼՂ-ի և ՀՀ-ի քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվը 36 է (2-ը՝ ՀՀ-ում):

 

Նախորդ հրապարակումներում, ըստ պաշտոնական աղբյուրների առանձին հրապարակումների, հայտնել ենք ՀՀ տարածքում երեք զոհի մասին, բայց Տեղեկատվական կենտրոնը թվերն ամփոփել և ներկայացրել է ընդհանուր 36, որից Արցախի/ԼՂ ՄԻՊ-ի տվյալներով՝ 34-ն են Արցախում/ԼՂ։

 

Photo: Armenian unified infocenter/Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն

 

Դիտումներ՝ 300

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????