Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Հոկտեմբերի 6։ Ստեփանակերտը կրկին հրետակոծվել և հրթիռակոծվել է․ խաղաղ բնակչության շրջանում զոհերի և վիրավորների մասին հստակ տվյալներ դեռ չկան

October 6, 2020

Գործունեություն | Խաղաղասիրություն | Ծրագիր։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայունությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների մարտահրավերների լույսի ներքո 2020 | Կոնֆլիկտների խաղաղ կարգավորում | Հրապարակումներ | Նորություններ

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը 2020 թ․ հոկտեմբերի 6-ին մամուլի ասուլիսին, ներկայացնելով իրավիճակը, նշել է, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով բազմաթիվ են զոհերն ու վիրավորները՝ թե՛ զինծառայողների, թե՛ խաղաղ բնակիչների շրջանում: Նա ցույց է տվել հրթիռի բեկորը՝ դատապարտելով արգելված զինատեսակներով Ստեփանակերտի ռմբակոծումը: Նախարարը մտահոգություն է հայտնել Ստեփանակերտի հիվանդանոցի հնարավոր թիրախավորման կապակցությամբ, ինչը համարվում է պատերազմական հանցագործություն խաղաղ բնակչության նկատմամբ և ասել, որ հաճախ շտապօգնության մեքենաների բնականոն աշխատանքը խաթարվում է հրթիռակոծման հետևանքով:

 

 

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը, ապա նաև ԱՀ/ԼՂ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը տեղեկացրել են, որ Ադրբեջանական զինուժը վերսկսել է հրետակոծել և հրթիռակոծել մայրաքաղաք Ստեփանակերտը՝ նորից թիրախավորելով խաղաղ բնակչությանը: Զոհերի և վիրավորների մասին առայժմ  հստակ տվյալներ չկան։

 

 

Հոկտեմբերի 6-ի երեկոյան հայտնի դարձավ նաև, որ ՄԻԵԴ-ը բավարարել է ՀՀ Կառավարության պահանջը և կիրառել միջանկյալ միջոց: Որոշման մեջ մասնավորապես ասված է, որ Դատարանը վերահաստատում է միջանյալ միջոց կիրառելու մասին սեպտեմբերի 29-ի որոշումը և կոչ անում ուղղակի կամ անուղղակի ներգրավված բոլոր երկրներին, այդ թվում՝ Թուրքիային, զերծ մնալ քաղաքացիական բնակչության՝ Կոնվենցիայով պաշտպանվող իրավունքները խախտելուց։

Դիտումներ՝ 544

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????