Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

ԵԱՀԿ Քաղաքացիական հասարակության զուգահեռ կոնֆերանսին մասնակցեց նաև ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչը

December 9, 2019

Հրապարակումներ | Նորություններ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ծրագրերի համակարգող Օֆելյա Զալյանը 2019 թ․ դեկտեմբերի 2-ին Բրատիսլավայում մասնակցել է Քաղաքացիական հասարակության պլատֆորմի Խոշտանգումների դեմ պայքարի աշխատանքային խմբի հանդիպմանը, իսկ դեկտեմբերի 4-ին՝ ԵԱՀԿ նախարարների խորհրդի 26-րդ համաժողովին ընդառաջ  կայացած ԵԱՀԿ Քաղաքացիական հասարակության զուգահեռ կոնֆերանսին։

 

Կոնֆերանսն ընդունեց խաղաղ հավաքների ազատության իրավունքի Բրատիսլավայի հռչակագիրը: Հռչակագիրը ներկայացնում է ԵԱՀԿ տարածաշրջանում հավաքների ազատության հիմնական սահմանափակումների համապարփակ վերլուծություն և խաղաղ հավաքների ազատության իրավունքի հզորացման վերաբերյալ առաջարկներ է ներկայացնում ԵԱՀԿ մասնակից պետություններին ու ԵԱՀԿ մարմիններին:

 

Բացի դրանից՝ Զուգահեռ կենֆերանսը հաստատեց փաստաթուղթն այն խնդրների մասին, որոնց առնչվում են շրջակա միջավայրի պաշտպանները՝ առողջ շրջակա միջավայրի իրավունքը ջատագովելիս և կլիմայի ճգնաժամի դեմ պայքարելիս: 

 

Զուգահեռ կոնֆերանսը նաև 2019 թ. դեկտեմբերի 9-ին Փարիզում կայանալիք Նորմանդյան գագաթնաժողովի վերաբերյալ հայտարարություն ընդունեց, որում մտահոգություն է արտահայտվում Արևելյան Ուկրաինայում քաղաքացիական ազատությունների մակարդակի վերաբերյալ:

 

Վերջում Զուգահեռ կոնֆերանսը հայտարարություն ընդունեց՝ դատապարտելով  Ռուսաստանի նոր օրենսդրությունը, ըստ որի՝ «օտարերկրյա գործակալներ» հասկացությունը վերաբերում է նաև ֆիզիկական անձանց:

 

Զուգահեռ կոնֆերանսի մասին տեղեկությունը և ընդունված փաստաթղթերը հասանելի են ԱՅՍՏԵՂ

 

Լուսանկարը՝ https://www.osce.org/

 

Դիտումներ՝ 612

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????