Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Բաց հասարակության հիմնադրամները կոչ են անում միջազգային հանրությանը անհապաղ քայլեր ձեռնարկել՝ ամրապնդելու հրադադարը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին

September 18, 2022

Նորություններ

Բաց հասարակության հիմնադրամները կոչ են անում միջազգային հանրությանը անհապաղ քայլեր ձեռնարկել՝ ամրապնդելու հրադադարը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին՝ ինտենսիվ մարտերի բռնկումից հետո, որի հետևանքով զոհվել է ավելի քան 200 զինծառայող:

 

Ինչպես ասվում է Բաց հասարակության հիմնադրամների հայտարարության մեջ, որը հրապարակվել է կազմակերպության Twitter-ի միկրոբլոգում, անցնող շաբաթվա սկզբին ադրբեջանական ուժերը հրետակոծել են Հայաստանի տարածքը, ներառյալ քաղաքացիական ենթակառուցվածքները, իսկ այնուհետև գրավել տարածքներ Հայաստանի՝ միջազգայնորեն ճանաչված սահմանի ներսում։

 

«Այն, ինչ մենք տեսնում ենք, մեծ երկրի կողմից  ավելի փոքր, քաղաքականապես մեկուսացված հարևանի դեմ ագրեսիայի ևս մեկ ակնհայտ օրինակ է», – հայտարարել է Բաց հասարակության հիմնադրամների Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի գործադիր տնօրեն Դանիելա Շվարցերը: «Մենք կոչ ենք անում ԵՄ-ին և ՄԱԿ-ին քայլեր ձեռնարկել՝ երաշխավորելու, որ ադրբեջանական զորքերը լքեն Հայաստանը և մարտերը չվերսկսվեն, այդ թվում՝ հրադադարի մոնիտորինգի խմբերի տեղակայման և Բաքվի վրա դիվանագիտական ճնշման միջոցով, որպեսզի վերջինս վերադառնա խաղաղ բանակցություններին»:

 

osf.am

Դիտումներ՝ 57

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????