Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերի մասին տարեկան հաշվետվություն-2018

March 6, 2019

Գործունեություն | Զեկույցներ|Տեղեկանքներ|Գրքույկներ | ԶԼՄ մշտադիտարկում | Ծրագիր։ Ոստիկանության հետ հարաբերություններում քաղաքացիների իրավունքների պաշտպանության արդյունավետության բարձրացում | Հրապարակումներ | Պետական կառույցներ | Փակ և կիսափակ հաստատություններ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում

Տեղեկանքն ամփոփում է 2018 թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին ՀՀ-ում ոստիկանության աշխատակիցների կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերը։

 

Մարդու իրավունքների խախտման դեպքերը հավաքագրելու նպատակով մշտադիտարկվել է 15 առցանց լրատվամիջոց, ՀՀ ոստիկանության և Հատուկ քննչական ծառայության պաշտոնական կայքերը:

 

Դեպքերն առանձնացվել և վերլուծվել են լրատվամիջոցների տարածած տեղեկատվության հիման վրա, որի հավաստիության համար պատասխանատվություն են կրում տարածող լրատվամիջոցները:

 

Արձանագրված դեպքերը բաժանվել են երկու պայմանական խմբի` անհատական բնույթի դեպքեր և հավաքների ժամանակ կամ դրանց մասնակցելու արդյունքում տեղի ունեցած դեպքեր։ Հավաքների մեջ ներառվել են բոլոր հանրային միջոցառումները` ցույց, նստացույց, երթ և այլ հանրային միջոցառումներ։

 

Տեղեկանքում, բացի ապօրինի բերման ենթարկելու դեպքերից, անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքի խախտում են համարվել նաև այն բոլոր դեպքերը, երբ անձը բերման է ենթարկվել ոստիկանություն պայմանականորեն օրենքի տարրին համաձայն, սակայն պահվել է ոստիկանությունում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված 3 ժամից ավել (հոդված 1311), ինչպես նաև բերման ենթարկելու փորձերը, որոնք կանխվել են։

 

Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտումները ներկայացված են հետևյալ դասակարգմամբ.

 

2018 թ.-ին խախտված մարդու իրավունքները՝

 

  1. Ազատ տեղաշարժվելու իրավունք
  2. Անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունք
  3. Անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք
  4. Անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունք
  5. Առողջության իրավունք
  6. Արդար դատաքննության իրավունք
  7. Արտահայտվելու ազատության իրավունք
  8. Բնակության վայր ընտրելու իրավունք
  9. Իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք
  10. Իրավաբանական օգնություն ստանալու իրավունք
  11. Խաղաղ, առանց զենքի հավաք անցկացնելու իրավունք
  12. Խտրականությունից զերծ մնալու իրավունք
  13. Մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունք
  14. Մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունք
  15. Սեփականության իրավունք
  16. Տեղեկատվություն ստանալու իրավունք
  17. Ֆիզիկական բռնությունից զերծ մնալու իրավունք:

 

Այս բաժանումը կատարվել է` հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրությունը և Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպայի կոնվենցիան, ինչպես նաև առանձին մասնագիտական խմբերի (գլխավորապես լրագրողների) կոնկրետ իրավունքները՝ խախտման բովանդակությունը հնարավորինս հստակ փոխանցելու և տեսանելի դարձնելու նպատակով:

 

Խախտված իրավունքների վերաբերյալ հաշվարկում ներառված են ինչպես առանձին իրավունքի խախտման դեպքերը, այնպես էլ այլ իրավունքների խախտման հետ զուգորդված դեպքերը։

 

Հաշվի առնելով հաշվետու տարվա ապրիլին տեղի ունեցած քաղաքացիական անհնազանդության զանգվածային միջոցառումները, դրանից հետո կամ դրա հետևանքով ստեղծված նոր իրավիճակը` տեղեկանքը կառուցել ենք հետևյալ տրամաբանությամբ` մինչև ապրիլյան հեղափոխություն, ապրիլյան հեղափոխություն և ապրիլյան հեղափոխությունից հետո` հնարավորինս ստույգ արտացոլելու հին և նոր իրողությունները:

 

Տեղեկանքն ամբողջությամբ՝ ԱՅՍՏԵՂ

Տեղեկանքի վիզուալացված տարբերակը՝ ԱՅՍՏԵՂ

Դիտումներ՝ 2646

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????