Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Համավարակով պայմանավորված արտակարգ իրավիճակներում պետության կողմից հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների արդյունավետ պաշտպանության քաղաքականության մշակման փաստաթուղթ

December 7, 2022

Զեկույցներ|Տեղեկանքներ|Գրքույկներ | Հրապարակումներ | Պետական կառույցներ | Սեփական | Փակ և կիսափակ հաստատություններ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում

 

EU COVID-19 Solidarity Programme
for the Eastern Partnership

Standing Together

Ծրագրի անվանումը՝ COVID-19 Solidarity Programme 2020-2022 (Covid-19 հետևանքների չեզոքացման ծրագիր 2020-2022 թթ․)

 

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ներկայացնում է «Համավարակով պայմանավորված արտակարգ իրավիճակներում պետության կողմից հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների արդյունավետ պաշտպանության» քաղաքականության մշակման փաստաթուղթը, որը պատրաստվել է «Նպաստել Հայաստանի հոգեբուժական հաստատություններում համավարակներին հակազդելու համակարգված ընթացակարգերի ընդունմանը» ծրագրի շրջանակում։ 

 

Ճգնաժամային իրավիճակներում, ինչպիսին համավարակն է, խոցելի խմբերի ներկայացուցիչների իրավունքներն ապահովելն ավելի բարդ է դառնում։ Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինք, որոնք գտնվում էին հաստատություններում, համավարակի խստացման պայմաններում ավելի մեկուսացան՝ հնարավորություն չունենալով նույնիսկ շփվելու իրենց հարազատների հետ։ 

 

Ինչպե՞ս կարելի էր կանխել կամ մեղմացնել այս իրավիճակը, ի՞նչ հնարավոր լուծումներ կան, որոնք կիրառվում են աշխարհում, ի՞նչ կարող է անել պետությունը, եթե ապագայում կրկին այս խնդրի առաջ կանգնի։ 

 

Այս հարցերի պատասխանները գտնելու համար նախաձեռնեցինք փաստաթղթի մշակումը, որի համար նախ այցեր ենք կատարել ՀՀ հոգեբուժական հաստատություններ՝ հասկանալու համար, թե գործնականում ինչպես է դա տեղի ունեցել, ապա այցեր ենք կատարել Վրաստան և Մոլդովա՝ ուսումնասիրելու տեղի փորձը, և այս ամենը համադրել ենք օրենսդրական կարգավորումների ու միջազգային չափանիշների հետ։ Փաստաթղթում առանձին անդրադարձ կա հոգեկան առողջության համակարգերի առանձնահատկություններով պայմանավորված խնդիրներին և թե ինչ լուծումներ են տրվել դրանց։

 

Փաստաթուղթը եզրափակվում է առաջարկություններով՝ ուղղված համավարակներով պայմանավորված արտակարգ իրավիճակներում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների ապահովմանը։ 2022 թ․ նոյեմբերի 22-ին տեղի ունեցավ փաստաթղթի քննարկում-աշխատաժողովը։ Աշխատաժողովի նպատակն էր շահագրգիռ կողմերի հետ քննարկել և ստացված դիտարկումների հիման վրա ամբողջացնել փաստաթուղթը։ Քննարկմանը ներկա մասնագետները ներկայացրին իրենց դիտարկումները և հոգեբուժական հաստատություններում համավարակի դիմագրավման իրենց փորձառությունը։ Ներկայացված դիտարկումների հիման վրա փաստաթուղթը ամբողջացվել է և ներկայացնում ենք ԱՅՍՏԵՂ։

 

Ծրագրի դրամաշնորհը տրամադրվել է Նիդեռլանդների Հելսինկյան կոմիտեի կողմից՝ ԵՄ կողմից ֆինանսավորվող «Արևելյան գործընկերության երկրների համար ԵՄ՝ COVID-19 հետևանքների չեզոքացման աջակցության 2020-2022թթ ծրագրի» քաղհասարակության կազմակերպությունների համար «COVID-19 ՔԿՀ-ներում և հոգեբուժական հաստատություններում» մրցույթի արդյունքում: 

Ծրագրի նպատակն է աջակցել քաղաքացիական հասարակության կազմակերպություններին՝ արձագանքելու տարածաշրջանում COVID-19 համավարակի անմիջական և երկարաժամկետ հետևանքներին: Ծրագիրը հանդիսանում է մի մասն այն գործողությունների, որոնք իրականացվում են Նիդեռլանդների Հելսինկյան կոմիտեի (Հոգեբուժության գլոբալ նախաձեռնության ֆեդերացիայի հետ համագործակցությամբ), «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության և AFEW International-ի կողմից համատեղ: 

———————

Այս փաստաթուղթը պատրաստվել է Եվրոպական միության աջակցությամբ։ Բովանդակության համար պատասխանատվություն է կրում հեղինակը՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները։

 

 

 

 

Դիտումներ՝ 136

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????