Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Հայտնի են «Մարդու իրավունքների իրավիճակը փակ հաստատություններում» և «Վատ վերաբերմունքից զերծ մնալու իրավունքի վիճակը» թեմաներով լրագրողական մրցույթների հաղթողները

December 17, 2018

Գործունեություն | Խոշտանգումներից զերծ մնալու իրավունք | Մամուլի հաղորդագրություններ

Դեկտեմբերի 13-ին  տեղի ունեցավ Հանրային հայացք փակ աշխարհին. «Մարդու իրավունքների իրավիճակը փակ հաստատություններում» և «Վատ վերաբերմունքից զերծ մնալու իրավունքի վիճակը» թեմաներով լրագրողական մրցույթների մրցանակաբաշխությունը, որի ժամանակ հայտարարվեցին հաղթողները:

 

«Մարդու իրավունքների իրավիճակը փակ հաստատություններում» մրցույթը հայտարարվել էր Եվրոպական միության և Բաց հասարակության հիմնադրամներ- Հայաստանի համաֆինանսավորմամբ մեկնարկած «Հանրային հայացք՝ փակ աշխարհին.մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանի փակ հաստատություններում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է «Հանրային լրագրության ակումբ» հասարակական կազմակերպության կողմից «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության հետ համատեղ։

 

 

Խոշտանգումներից և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից կամ պատժից զերծ մնալու բացարձակ իրավունքի իրացման վիճակի վերաբերյալ լրագրողական նյութերի մրցույթը հայտարարվել էր Եվրոպական միության ֆինանսավորմամբ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի և Խոշտանգման զոհերի հոգեսոցիալական և բժշկական վերականգնողական վրացական կենտրոնի (GCRT) հետ համատեղ իրականացվող «Պայքար խոշտանգման և վատ վերաբերմունքի դեմ Վրաստանում, Հայաստանում և Ուկրաինայում» ծրագրի շրջանակում:

 

 

Միջոցառմանը, որ տեղի էր ունենում Հայկական բարեգործական ընդհանուր միության (AGBU) շենքում,  ողջույնի խոսքով հանդես եկավ Հանրային լրագրության ակումբի նախագահ Սեդա Մուրադյանը՝ նշելով, որ երբ ծրագիրը մեկնարկեց, Հայաստանում դեռ հեղափոխություն տեղի չէր ունեցել, կային լուրջ մարտահրավերներ, քանի որ բազմաթիվ առիթներ էին եղել համոզվելու, որ մարդու իրավունքների արժևորումը, դրա նկատմամբ հարգանքի սերմանումը Հայաստանում լուրջ խնդիր է,  բացակայում է քաղաքական կամքը՝ հարգելու ու պաշտպանելու մարդու իրավունքները՝ մասնավորապես փակ աշխարհում։

 

Հայտնի քաղաքական իրադարձություններից հետո, ըստ Սեդա Մուրադյանի, սկսվել է հնարավորությունների շրջան։ Ակնկալիքները երկրի նոր կառավարողներից մեծ են, հենց ՝ մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ դրական փոփոխությունների հասնելու ուղղությամբ։

 

«Ակնկալում եմ, որ մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված ինչպես մեր, այնպես էլ յուրաքանչյուր այլ նախաձեռնություն մարդու իրավունքների ոլորտում դրական փոփոխություններով ազդելու հնարավորություններ կունենա»:

 

Բացման արարողության ժամանակ «Հետք» ինտերնետային կայքի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանն ընդգծեց, որ այնպես չի, որ իրավիճակ է փոխվել և հատուկ հաստատությունները բաց են լրագրողների առաջ։

 

«Գոնե մի քանի ամիս առաջ հոգեբուժարարններից մեկի տնօրենը մեզ ասաց, որ միայն մեկ սենյակ կարող եք նկարել։ Իրականում այդ հաստատությունները դեռևս փակ են։ Տարիներ շարունակ փորձում ենք մտնել դատապարտյալների հիվանդանոց, բայց այդպես էլ չի հաջողվել»,- հավելեց Էդիկ Բաղդասարյանը:

 

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տնօրեն Արթուր Սաքունցն ընդգծեց. «Այս միջոցառումը այն հիմնական ուղերձն է քաղաքական իշխանություններին, որ մեր ակնկալիքները փակի տակ գտնվող անձանց իրավուքների վիճակի վերաբերյալ պետք է այլևս բաց լինի հասարակության համար, բացասական վերաբերմունքը ազատազրկված անձանց նկատմամբ կարող է հաղթահարվել նաև նրանց խնդիրների լուսաբանման միջոցով, այսինքն այդ մարդիկ չպետք է կրկնակի հետապնդման ենթարկվեն խտրական, բացական վերաբերմունքի միջոցով»:

 

Մրցանակաբաշխությանը ներկա էր Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության դեսպան Պյոտր Անտոնի Սվիտալսկին, նա իր խոսքում նշեց. «Հայաստանի ժողովրդավարական զարգացման համար չափազանց կարևոր է անկախ լրագրության հզորացումը: ԵՄ-ն աջակցում է այս մրցանակաբաշխություններին ոչ թե խրախուսելու առաջադրված կազմակերպություններին, անհատների կամ պատմություններին, այլ խրախուսելու լավ տեղեկացված հասարակությանը, որը կարող է մտածված որոշումներ կայացնել»: Դեսպան Սվիտալսկին վերահաստատեց ԵՄ աջակցությունը Հայաստանում ազատ և անկախ լրատվությանը:

 

 

Միջոցառմանը հրավիրված էին մի շարք ներկայացուցիչներ պետական և միջազգային հաստատություններից, հայտնի իրավապաշտպան փորձագետներ, ովքեր մասնակցեցին փակ հաստատություններում մարդու իրավունքների հիմնախնդիրների վերաբերյալ թեմատիկ քննարկումներին հարց-պատասխան ձևաչափով:

 

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նշեց, որ կարևոր է, որ լրագրողի աշխատանքը ընկալվի որպես աջակցություն, ոչ թե որպես խոչընդոտ. «Այս ոլորտն այնպիսին է, որ կարևոր է բոլորի սրտացավ աշխատանքը։ Որքան քիչ է լուսաբանված ոլորտը, այնքան շատ են խնդիրները»։

 

Երկու մրցույթներին միասին ներկայացվել էր 100-ից ավելի հայտ:

 

Մասնագիտական ժյուրին դիտարկել և որոշում էր կայացրել հաղթող նյութերի վերաբերյալ  դեկտեմբերի 3-ին կայացած ժյուրիի նիստի ժամանակ:

 

Մրցանակաբաշխության ժամանակ հայտնի դարձան հաղթողները՝

 

  1. «Մարդու իրավունքների իրավիճակը փակ հաստատություններում» լրագրողական մրցույթի շրջանակում լավագույն մարդկային պատմություն անվանակարգում հաղթող ճանաչվեց Արման Սուլեյմանյանի հեղինակած «Մեկուսացված մեր մեջ» նյութը:
  2. «Վատ վերաբերմունքից զերծ մնալու իրավունքի վիճակը» թեմայով լրագրողական մրցույթում լավագույն հեռուստատեսային ռեպորտաժ անվանակարգում հաղթող ճանաչվեց Շաքե Ղազարյանի՝ վատ վերաբերմունքից զերծ մնալու բացարձակ իրավունքի իրացման վիճակը լուսաբանող «ՊոստՖակտում. Ծակուռային քսենոֆոբիա» նյութը: 
  3. «Մարդու իրավունքների իրավիճակը փակ հաստատություններում» լրագրողական մրցույթի շրջանակում խրախուսական պարգևատրում ստացավ Արմենուհի Վարդանյանի՝ ցմահ դատապարտյալների խնդիրները բարձրաձայնող «Ի՞նչ անենք, որ ցմահ ենք, չե՞նք կարա գնանք եկեղեցի, մեր Աստծուն մեր մոմը վառենք…նյութը»
  4. «Վատ վերաբերմունքից զերծ մնալու իրավունքի վիճակը» թեմայով լրագրողական մրցույթի շրջանակում լավագույն մարդկային պատմություն անվանակարգում մրցանակի արժանացավ Մհեր Ենոքյանի՝ վատ վերաբերմունքից զերծ մնալու բացարձակ իրավունքի իրացման վիճակի վերաբերյալ «Բարի գալուստ բանտ» հոդվածը: 
  5. «Մարդու իրավունքների իրավիճակը փակ հաստատություններում» լրագրողական մրցույթի շրջանակում՝ համընդհանուր խնդիրների բարձրացրման և հետևողական լուսաբանման համար հատուկ մրցանակի արժանացան Յուրի Սարգսյանը և Մհեր Ենոքյանը:
  6. «Մարդու իրավունքների իրավիճակը փակ հաստատություններում» լրագրողական մրցույթի շրջանակում խրախուսական մրցանակների արժանացան Արմենակ Դավթյանը՝ լրագրողական աշխատանքների համար և Անաստասիա Դավթյանը՝ բարձրացրած խնդրի համար:
  7. «Մարդու իրավունքների իրավիճակը փակ հաստատություններում» լրագրողական մրցույթի շրջանակում լավագույն առցանց նյութ անվանակարգում հաղթող ճանաչվեց Լուսինե Ղարիբյանի՝ «Պացիենտների երազանքները եւ առայժմ չհավաքված կուբիկ-ռուբիկը» նյութը:
  8. «Մարդու իրավունքների իրավիճակը փակ հաստատություններում» լրագրողական մրցույթի շրջանակում հատուկ մրցանակ ստացավ Սուսաննա Բադալյանը «Հոգեկան առողջության խնդիրներ ունեցողները պաշտպանված չեն» նյութի համար:
  9. «Մարդու իրավունքների իրավիճակը փակ հաստատություններում» լրագրողական մրցույթի շրջանակում խոստումնալից մեկնարկի համար խրախուսական մրցանակի արժանացավ Մարիամ Ավետիսյանը «Լսողական խանգարումներ ունեցող երեխաները «լսողների աշխարհում» մեծ խնդիրների են բախվում. Հայաստանում չկան համապատասխան պայմաններ» նյութի համար: 
  10. «Մարդու իրավունքների իրավիճակը փակ հաստատություններում» լրագրողական մրցույթի շրջանակում լավագույն հեռուստահաղորդում անվանակարգում հաղթող ճանաչվեց Ամալյա Պապյանի «Հատուկ դպրոց կամ անտարբերության զոհերը»  նյութը :
  11. Մրցութային երկու ծրագրերի շրջանակներում forrights.am-ին ՀԼԱ-ի և ՀՔԱ Վանձորի գրասենյակի կողմից հանձնվեց հատուկ մրցանակ ոլորտի խնդիրները հետևողական լուսաբանելու, բարձրաձայնելու համար:

 

Հանձնվեցին նաև հատուկ և խրախուսական մրցանակներ պետական կառույցների և միջազգային տարբեր կազմակերպությունների կողմից։

 

ՄԻՊ-ի կողմից հատուկ մրցանակ հանձնվեց  Լուսինե Ղարիբյանին «Բրայլյան համակարգով կրթող միակ դպրոցում դասագրքերի մեծ պակաս կա» նյութի համար: 

 

Արդարադատության նախարարության կողմից հատուկ մրցանակի աժանացավ Առավոտ թերթում հրապարակված նյութի համար Արմենակ Դավթյանը:

 

Առողջապահության նախարարության կողմից հատուկ մրցանակի արժանացավ Լուսինե Ղարիբյանի՝ «Պացիենտների երազանքները եւ առայժմ չհավաքված կուբիկ-ռուբիկը» նյութը: 

 

Երեխաների իրավունքներին առնչվող խնդիրների լուսաբանման համար Save the children ի կողմից hատուկ մրցանակի արժանացավ Նելլի Շիշմանյանի՝ «Ընտանիք` ընտանիքից դուրս» նյութը: 

 

DVV international Հայաստանի  կողմից հատուկ մրցանակի արժանացան՝

 

  1. Մհեր Ենոքյանը՝ բանտային պայմաններում կրթություն ստանալու իր փորձառությունը բարձրաձայնելու ևam կայքում բազմակողմանիորեն լուսաբանելու համար:
  2. Ռաֆիկ Ենգիբարյանը` կրթությունը բանտում. հիմնախնդիրը «Կալանավորի կրթություն ստանալու ոդիսականը» հոդվածում բազմակողմանիորեն լուսաբանելու համար: 

 

DVV internationalի կողմից Խրախուսական մրցանակների արժանացան՝

  1. Արմենակ Դավթյանը՝ կրթությունը բանտում. հիմնախնդիրը «Կալանավայրը՝ կրթավայր. 14 անդամից բաղկացած ընտանիքի հոգսը թեթեւացնելու նպատակով սննդամթերք գողացող պատանու պատմությունը» հոդվածում բազմակողմանիորեն լուսաբանելու համար: 
  2. Անաստասիա Դավթյանը` բանտային պայմաններում կրթություն ստանալու իր փորձառության մասին խիզախորեն բարձրաձայնելու և այդ հարցի նկատմամբ հանրության մոտ առկա կարծրատիպերը կոտրելու փորձ անելու համար:

 

Մրցանակաբաշխությունը ուղիղ հեռարձակմամբ հասանելի էր Ա1+ի կայքում:

 

Տեսագրությունը դիտեք այստեղ:

Այլ լուսանկարներ հասանելի են այստեղ:

Դիտումներ՝ 2304

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????