Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագծի վերաբերյալ ՀՔԱՎ առաջարկները մեծ մասամբ ընդունվել են

May 16, 2022

Գործունեություն | Հրապարակումներ | Նորություններ | Օրենսդրական առաջարկություններ | Օրենսդրական առաջարկություններ և վերլուծություն

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 19.08.2020 - 08.09.2020թթ հանրային քննարկման դրված «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ ներկայացրել է դիրքորոշում։ Նախագիծը առնչվում է դատապարտյալին մեկուսի պահելու և պատժախցի վերաբերյալ օրենսդրական կարգավորումներին։ Լրամշակված նախագիծը 04032022 թվականի  ներկայացվել է ԱԺ։ Կազմակերպությունը ներկայացրել էր հետևյալ առաջարկությունները

 

  • Նախատեսել անչափահասներին պատժախուց տեղափոխելու արգելք։

  • Նախատեսել, որ մեկուսացված դատապարտյալներն ունենան նույն իրավունքները, ինչ մյուս դատապարտյալները՝ միաժամանակ ամրագրելով, որ մենախցում գտնվող դատապարտյալներին յուրաքանչյուր օր պետք է այցելեն բժիշկ և հոգեբան։

  • Կրճատել մենախցում դատապարտյալի առանձնացվելու ժամկետի երկարաձգման 6-անգամյա հնարավորությունը՝ ժամկետի երկարաձգում թույլատրելով առավելագույնը 3 անգամ, որին զուգահեռ, համաձայն վերը վկայակոչած դիրքորոշման, անպայմանորեն ապահովել մեկուսացման բացասական հետևանքները մեղմող երաշխիքներ, ընդ որում՝ յուրաքանչյուր երկարաձգման դեպքում՝ ավելի ինտենսիվորեն։

  • Նախագծով նախատեսված՝ դատապարտյալի վրա իրեն սպառնացող վտանգը հիմնավորելու պարտականություն դնելն անհամաչափ և անիրագործելի է: Նշված սահմանափակումը խաթարում է դատապարտյալի՝ իր անձնական անվտանգությանն սպառնացող վտանգի դեպքում մենախուց տեղափոխվելու դիմում ներկայացնելու և վերջինիս բավարարումը ստանալու իրավունքը, ուստի՝ առաջարկում ենք հանել։

  • Սահմանել, որ անձի անվտանգությանն սպառնացող վտանգ լինելու հիմնավոր կասկածի դեպքում ուղղիչ հիմնարկի ղեկավարությունը ձեռնարկում է միջոցներ՝ կանխելու այդ սպառնալիքները, դրանք առաջացնող պատճառները, այդ թվում նաև՝ սեփական նախաձեռնությամբ անձին մեկուսացնելու վերաբերյալ որոշում է կայացնում։ 

  • Ամրագրել, որ քրեակատարողական հիմնարկի պետը դիմումի կապակցությամբ որոշումը կայացնում է անհապաղ։

 

ՀՔԱՎ-ի առաջարկությունները մեծամասամբ ընդունվել են, մասնավորապես՝ նախատեսվել է անչափահասներին պատժախուց տեղափոխելու արգելք, մենախցում գտնվող դատապարտյալներին յուրաքանչյուր օր բժշկի և հոգեբանի այցելության պահանջ, հանվել է դատապարտյալի վրա իրեն սպառնացող վտանգը հիմնավորելու պարտականությունը, քրեակատարողական հիմնարկի պետի կողմից սեփական նախաձեռնությամբ անձին մեկուսացնելու վերաբերյալ որոշում կայացնելու հնարավորություն, և սահմանվել է, որ վտանգը հայտնաբերելուց հետո քրեակատարողական հիմնարկը անհապաղ, բայց ոչ ուշ, քան երկու ժամվա ընթացքում կայացնում է դատապարտյալին առանձին պահելու մասին պատճառաբանված որոշում։ 

 

Բացասական է այն հանգամանքը, որ դատապարտյալներին մեկուսի պահելու առավելագույն ժամկետների վերաբերյալ կարգավորումները հանվել են և նախատեսվել է անժամկետ, սակայն պարբերական վերանայման ենթակա մեկուսացման կարգավորում, մինչդեռ ՀՔԱՎ դիրքորոշման մեջ հստակ նշվել էր, որ երկարատև մեկուսացումը խիստ բացասաբար է անդրադառնում դատապարտյալի ֆիզիկական կամ հոգեբանական վիճակի վրա և մեկուսացման առավելագույն ժամկետ անպայմանորեն պետք է նախատեսել։ 

 

Կազմակերպությունը շարունակելու է հետևողական աշխատանքներ տանել Քրեակատարողական նոր օրենսգրքի նախագծում վերոնշյալ  և այլ առաջարկությունների ներառման հարցում։

Դիտումներ՝ 370

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????