Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Չափահաս անձին անգործունակ ճանաչելու և խնամակալ նշանակելու վերաբերյալ ՀՀ օրենսդրական կարգավորումները չեն համապատասխանում Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիային

May 14, 2014

Նորություններ

Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինք ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կարող են ճանաչվել անգործունակ, ինչի հետևանքով նրանք զրկվում են իրենց իրավունքներից պատշաճ և լիարժեք օգտվելու, որոշում կայացնելու և ինքնուրույն գործելու հնարավորությունից ինչպես կյանքի համար կարևոր նշանակություն ունեցող հարցերում, այնպես էլ ամենօրյա կենցաղային հարցերում, ինչպես նաև իրենց գործողությունների համար պատասխանատվություն կրելու պարտավորությունից:

 

2010 թ. հոկտեմբերի 22-ին ՀՀ-ն վավերացրել է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիան: Կոնվենցիան ևս մեկ անգամ ամրագրել է հաշմանդամություն ունեցող անձանց՝ օրենքի առջև հավասարության և գործունակության պահպանման սկզբունքը: Մասնավորապես ըստ Կոնվենցիայի 12-րդ հոդվածի՝ մասնակից պետությունները գիտակցում են, որ հաշմանդամություն ունեցող անձինք մյուսների հետ հավասար հիմունքներով ունեն իրավունակություն կյանքի բոլոր ոլորտներում: Չնայած Կոնվենցիայի հայերեն պաշտոնական թարգմանության տեքստում օգտագործվում է «իրավունակություն» եզրույթը, սակայն անհրաժեշտ է նշել, որ Կոնվենցիայի տեքստում օգտագործված «legal capacity» եզրույթը ըստ հետագա մեկնաբանությունների՝ միտված է արտահայտել թե՛ «իրավունակություն», թե՛ «գործունակություն» հասկացությունների բովանդակությունը:

 

Հաշվի առնելով, որ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունը հանդիսանում է «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեային Վանաձորի գրասենյակ» ՀԿ-ի թիրախ ուղղություններից մեկը` Կազմակերպությունը կատարել է ուսումնասիրություն, որով նպատակ է դրվել վեր հանել ՀՀ օրենսդրությամբ անձին անգործունակ ճանաչելու ընթացակարգերի և հետևանքների առանձնահատկությունները, դրանց համապատասխանելիությունը միջազգային չափորոշիչներին, ինչպես նաև մշակել համապատասխան առաջարկություններ:

 

Ստորև տեսեք ուսումնասիրությունը:

Դիտումներ՝ 376

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????