Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Սոցապ ծառայությունը թոշակառուից ստաժի վերաբերյալ փաստաթղթեր էր պահանջում, որոնք արդեն ներկայացվել էին

April 1, 2021

Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Հրապարակումներ | Նորություններ | Սոցիալական ապահովության իրավունք

Դատարանի որոշմամբ՝ պետությունը թոշակառուին կվճարի այդ հիմքով չվճարված կենսաթոշակը 

 

2021 թվականի մարտի 22-ին ՀՀ վարչական դատարանը բավարարեց Ս․ Է․-ի՝ հայցը, որով նա ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության Վանաձորի տարածքային բաժնից պահանջում էր գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր լինելու 01.01.1992 - 01.04.1999 թվականների ժամանակահատվածը ընդհանուր աշխատանքային ստաժում ներառել։

 

2020 թվականի սեպտեմբերի 23-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աջակցությամբ  Ս․ Է․-ն դիմել էր ՀՀ վարչական դատարան՝ կենսաթոշակի իրավունքի իրացման շրջանակում առկա խոչընդոտների հարցով։ Նրա իրավունքների պաշտպանությունն իրականացնում էին ՀՔԱՎ  փաստաբաններ Արայիկ Զալյանն ու Սամսոն Գալստյանը։

 

Դեռևս 2013 թվականի նոյեբերին Ս․ Է․-ին նշանակվել և մինչև 2019 թվականի նոյեմբեր ամիսը ներառյալ վճարվել է հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակ ընդ որում ընդհանուր աշխատանքային ստաժում հաշվառված է եղել նաև 01.01.1992 - 01.04.1999 թվականներին գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր լինելը՝ հողի սեփականաշնորհման վկայականի և տարածքային բաժնի տրամադրած` այդ ժամանակահատվածում սոցիալական վճարներ կատարված լինելու մասին տեղեկանքի հիման վրա: Հաշմանդամության ժամկետը լրանալուց հետո Ս․ Է․-ը կենսաթոշակ այլևս չի ստացել:

 

Այնուհետև 63 տարին լրանալուց հետո դիմել է Սոցապ ծառայության Վանաձորի տարածքային բաժին՝ տարիքային աշխատանքային կենսաթոշակ ստանալու համար: Աշխատանքային ստաժում հաշվի չի առնվել գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր լինելու հանգամանքը, քանի որ անհրաժեշտություն է առաջացել փաստաթղթերին կցել 01.01.1992 - 01.04.1999 ժամանակահատվածի համապատասխան անդորրագրեր և տեղեկանքներ: ՍԷ․-ը դիմել է Նախարարություն՝ խնդրելով կենսաթոշակ նշանակելիս հաշվառել վերոնշյալ հանգամանքը, սակայն Նախարարության որոշման մեջ փոփոխություն տեղի չի ունեցել, ինչի պատճառով էլ հայց է ներկայացրել դատարան։

 

Այսպես՝ վարչական մարմինը ՍԷ․-ից պահանջում էր ներկայացնել այնպիսի փաստաթղթեր, որոնք հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակ ստանալու համար արդեն իսկ ներկայացվել էին Բաժին և հաստատվել էին։ Մինչդեռ ըստ Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի՝ դրա անհրաժեշտությունը չկար։ 

 

Այդ հիմքով Դատարանը վճռեց բավարարել Ս․ Է․-ի հայցը և պարտավորեցրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության Վանաձորի տարածքային բաժնին ընդունել վարչական ակտ՝ գյուղատեսական նշանակության հողի սեփականատեր լինելու 01.01.1992 - 01.04.1999 ժամանակահատվածը Ս․ Է․-ի ընդհանուր աշխատանքային ստաժում ներառելու մասին և վճարել այդ շրջանի համար չվճարված կենսաթոշակը։

 

Փաստորեն իրավասու մարմինը շրջանցում էր օրենքն ու կամայական պահանջներ ներկայացնում՝ խախտելով քաղաքացու իրավունքները, որոնք հնարավոր եղավ վերականգնել միայն դատարանի միջոցով։

Դիտումներ՝ 828

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????