Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Հունիսի 28-ին դատարանը կհարցաքննի Սաշիկ Սուլթանյանի գործով վկաներին

June 27, 2022

Մամուլի հաղորդագրություններ | Սաշիկ Սուլթանյան

Իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանի գործով հերթական դատական նիստը տեղի կունենա 2022 թ․ հունիսի 28-ին՝ 10։30-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում (Երևան, Տիգրան Մեծի պող․ 23/1)։ 

 

Գործի շրջանակում հետազոտվող ապացույցները ներառում են նաև եզդիերենով խոսակցություններ, որոնք զննելու համար համապատասխան թարգմանիչ դեռևս չի ներգրավվել։ Դրանով պայմանավորված՝ պաշտպանների առաջարկով ապացույցների հետազոտման կարգը փոխվեց․ մինչ թարգմանիչ ներգրավելն ու ձայնագրությունները վերծանելը՝ դատարանը կհարցաքննի վկաներին։

 

Հիշեցնենք՝ Ս․ Սուլթանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը), որով Հայաստանում ապրող եզդիների իրավունքների խախտումների մասին խոսելը որակվել է որպես ազգային թշնամանքի հարուցում։ 

 

Սաշիկ Սուլթանյանի իրավունքների պաշտպանությունն իրականացնում են Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փաստաբաններ Անի Չատինյանը, Սամսոն Գալստյանը և փաստաբան Արա Ղազարյանը:

 

Սաշիկ Սուլթանյանի նկատմամբ ապօրինի քրեական հետապնդումը դատապարտել են ինչպես հայաստանյան իրավապաշտպան կառույցներն ու քաղհասարակության այլ ներկայացուցիչներ, այնպես էլ միջազգային իրավապաշտպան հեղինակավոր կազմակերպություններ։ Իր մտահգությունն է հայտնել նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը։ Գործի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով ՀՀ գլխավոր դատախազին էր դիմել ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը։

 

ԱՄՆ պետքարտուղարությունն իր կրոնական ազատությունների մասին 2021 թ․ տարեկան զեկույցում ևս անդրադարձել է Սաշիկ Սուլթանյանի գործին:

 

Դիտումներ՝ 110

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????