Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Ջուլիետա Ղուկասյանի մահվան գործով դատավարությունը կանցկացվի Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում

September 3, 2019

Լրատվամիջոցները մեր մասին | Ջուլիետա Ղուկասյան

Ջուլիետա Ղուկասյանին ծեծելով մահվան հասցնելու գործի քննությունը կանցկացվի Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում։ Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրել է Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը։ Նշենք, որ մեղադրական կողմին Գաբրիելյանն է ներկայացնելու։

 

Հիշեցնենք` Ջուլիետա Ղուկասյանին ծեծելով սպանելու մեջ մեղադրվում է Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի զինծառայող Անդրեյ Ռազգելդեևը։ Ռազգելդեևին մեղադրանք է առաջադրված ՀՀ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս հասցնելը, որն անզգուշությամբ առաջացրել է մահ)։«Մեղադրական կողմը ներկայացնելու եմ ես։ Ինձ` որպես դատախազ, գրություն է ուղարկվել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանից այն մասին, որ դատավարությունը մեկնարկելու է սեպտեմբերի 6-ին և տեղի է ունենալու Շիրակի մարզի ընդհանուր իրավասության  դատարանում»,- SHANTNEWS.am-ին ասել է Շիրակի մարզի դատախազը:

 

Մեր այն հարցին, թե քննարկվե՞լ է արդյոք դատավարության անցկացման վայրի ընտրության հարցը, Գաբրիելյանը պատասխանել է, թե ինչու պիտի քննարկվեր այդ հարցը:

 

Տուժողի իրավահաջորդ Ջուլիետա Ղուկասյանի շահերը դատարանում ներկայացնելու է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:

 

Հիշեցնենք, որ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը դատարանում վիճարկում էր Ռազգելդեևի կալանքի կրելու վայրը և պահանջում նրան ռազմաբազայից տեղափոխել Հայաստանի քրեակատարողական հիմնարկներից որևէ մեկը։ Տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի այս միջնորդությունը դատարանը մերժել էր։ Տուժող կողմը դատավարության անցկացման վայրի մասին պաշտոնապես գրություն դեռ չի ստացել։

 

«Գործի նյութերը մեզ ուղարկվել էին, իսկ երեկ ստացել ենք նաև մեղադրական եզրակացությունը։ Բայց պաշտոնական գրություն, թե որտեղ է անցկացվելու դատական նիստը, դեռ մեզ չեն ուղարկել։ Նախնական ու միայն բանավոր են հայտնել, որ Շիրակի մարզի դատարանում է տեղի ունենալու։ Ավետիսյանների սպանության մեջ մեղադրվող Պերմյակովի դատավարությունն էլ, ըստ էության, Շիրակի մարզի դատարանն անցկացրեց։ Դեռևս չճշտված տեղեկություններով մեզ ասել են, որ դատարանում է լինելու։ Ըստ երևույթին, հենց շենքի ներսում դատավարությունն անցկացնելու մասին էր խոսքը, բայց ինչպես ասում են, չեմ հավատում, մինչև աչքովս չտեսնեմ»,- SHANTNEWS.am-ին հայտնել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:

 

Հիշեցնենք՝ 2018թ. դեկտեմբերի 2-ին Գյումրիի Սլաբոտկա թաղամասում 57-ամյա Ջուլիետա Ղուկասյանը ռուս զինծառայողի կողմից ծեծի էր ենթարկվել, ինչի հետևանքով հիվանդանոցում մահացել էր:

 

Մեղադրյալը Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Անդրեյ Ռազգելդեևն է: Նա այժմ գտնվում է Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի կարգապահական մեկուսարանում:

 

Դատավարությունը կմեկնարկի սեպտեմբերի 6-ին։

 

shantnews.am

Դիտումներ՝ 931

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????