Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Եվրոպական կառույցներին անդամակցելուն կողմնակիցների թիվը 2021-ին աճել է

December 27, 2021

Գործունեություն | Զեկույցներ|Տեղեկանքներ|Գրքույկներ | Պետական կառույցներ | Սեփական | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ուսումնասիրության համաձայն՝ 2021-ին, 2019-ի համեմատ, հարցվողների շրջանում ավելացել է Եվրոպական կառույցներին անդամակցելուն կողմնակիցների թիվը։ Դրան հակառակ՝ նվազել է ԵԱՏՄ-ին անդամակցելուն հակվածների թիվը։

 

Սոցիոլոգիական հետազոտությունն իրականացվել է «Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» հասարակական կազմակերպության  ներգրավմամբ ՀՀ ողջ տարածքում։ Հետազոտութունն իրականացվում է արդեն 6-րդ անգամ՝ սկսած 2014 թ․-ից։ Հետազոտության խնդիրներից մեկն է՝ պարզել հասարակության դիրքորոշումները՝ Եվրոպական միության և Եվրասիական տնտեսական միության հանդեպ։

 

ՀՀ-ի՝ Եվրամիությանը անդամակցելուն կողմ է արտահայտվել հարցվածների 34%-ը, ԵԱՏՄ-ին՝ 15%-ը, և 27%-ը կողմ է երկուսին էլ, 11 %-ը երկուսին էլ դեմ է։

 

Հետազոտության շրջանակում պարզել ենք նաև, թե հասարակության ընկալմամբ` որ երկրներն են բարեկամաբար տրամադրված Հայաստանի նկատմամբ, որոնք՝ թշնամաբար։ Ըստ այդմ՝ նախորդ տարիների համեմատությամբ՝ Ռուսաստանը Հայաստանի բարեկամ երկրների ցանկում իր տեղն զգալիորեն զիջել է։

 

Եթե համեմատենք 2016, 2017, 2019 և 2021 թթ․ արդյունքները, կնկատենք, որ պատերազմական գործողություններին հաջորդող շրջանում Ռուաստանի Դաշնության և ԵԱՏՄ-ի նկատմամբ հարցվողների վերաբերմունքը նկատելիորեն բացասական է։

 

ՀՀ-ի նկատմամբ ՌԴ-ի բարեկամական վերաբերմունքի և ԵԱՏՄ-ին անդամակցելուն կողմնակիցների թվի միջև ուղիղ համեմատական կապ կա։ Նույնը չի կարելի ասել Ֆրանսիայի և Եվրամիության նկատմամբ վերաբերմունքի մասին․ Ֆրանսիայի նկատմամբ դրական վերաբերմունքը հարցվողների շրջանում ազդեցություն չունի Եվրամիությանն անդամակցելուն հակված լինելու վրա։

 

Եթե դիտարկենք հետազոտության ողջ ժամանակահատվածը՝ սկսած 2014-ից, կտեսնենք, որ մարզերի մեծ մասում 2021 թ․-ին նվազել է ԵԱՏՄ-ին ՀՀ-ի անդամակցության կողմնակիցների թիվը։ ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցության կողմնակիցների թիվը մարզերի կեսում ավելացել է, կեսում՝ նվազել: Ամենաշատը աճել է Սյունիքում, Վայոց Ձորում, Արարատում և Գեղարքունիքում: Ամենաշատը նվազել է Լոռիում:

 

Եվ ԵՄ-ին, և ԵԱՏՄ-ին անդամակցությանը կողմ արտահայտված հարցվողների թիվն ավելի շատ աճել է Լոռիում, Տավուշում և Արագածոտնում, իսկ ամենաշատը նվազել է Գեղարքունիքում, Սյունիքում և Շիրակում:

 

Դիրքորոշումներում ողջ ժամանակահատվածի համար օրինաչափություն է պահպանվում նաև՝ ըստ սեռերի։ ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցության կողմնակիցները մեծամասամբ իգական սեռի ներկայացուցիչներ են, ԵԱՏՄ-ին՝ արական սեռի ներկայացուցիչները։

 

Փոխվել է պատկերը՝ տեղեկատվության ստացման աղբյուրների տեսանկյունից․ եթե նախկինում իշխանությունների կողմից վերահսկվող առավել լայն լսարան ունեցող տեղեկատվության աղբյուրից՝ հեռուստատեսությունից  տեղեկություններ ստացողների թվում գերակշռում են ԵԱՏՄ-ին ՀՀ-ի անդամության կողմնակիցները, իսկ իշխանության կողմից քիչ վերահսկվող տեղեկատվության աղբյուրից՝ սոցիալական կայքերից տեղեկատվություն ստացողների թվում գերիշխում են Եվրամիության անդամակացության կողմնակիցները, ապա ներկայումս պատկերն այլ է: Հեռուստատեսությամբ ներկայացվում են բազմատեսակ տեսակետներ և տեղեկատվությունը մեկ ուղղությամբ չի ուղղորդվում: Նման իրավիճակներում մեծանում է «և՛ ԵՄ-ին, և՛ ԵԱՏՄ-ին» անդամությանը կողմ արտահայտվածների թիվը: Նույն պատկերն է նաև տպագիր մամուլի կողմից ձևավորած հասարակական կարծիքի դրսևորումներում: Իսկ առցանց մամուլին հետևողների մեջ շարունակում են շատ լինել Եվրամիության կողմնակիցները:

 

2021 թ․-ի տվյալներով կապ կա նաև արտագաղթելու ցանկություն ունեցողների և Եվրամիությանն անդամակցելու կողմնակիցների միջև․ Եվրամիության անդամակցության կողմնակիցներն ավելի մեծ չափով են հակված արտագաղթելու: Կարելի է ենթադրել, որ պատերազմական գործողություններին հաջորդած տարվա ընթացքում հասարակական տրամադրություններում ակտիվանում են արտագաղթելու մտադրությունները, ընդ որում՝ ոչ դեպի Ռուսաստան:

 

Երկրի ապագայի հանդեպ տրամադրությունները ևս վերջին տարում փոխվել են դեպի վատատեսականը։

 

Հետազոտության տվյալները, ըստ տարիքի, կրթության մակարդակի, եկամտի չափի և այլ չափանիշների, կարող եք տեսնել՝ ԱՅՍՏԵՂ

Դիտումներ՝ 321

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????