Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

ՀՔԱՎ-ը շարունակում է իրավական իրազեկման արշավը զորակոչիկների ու զինծառայողների շրջանում

February 27, 2020

Գործունեություն | Ծրագիր։ Զորակոչիկների եւ զինծառայողների իրավունքների պաշտպանություն | Կարողությունների զարգացում | Հրապարակումներ | Մարդու իրավունքների ուսուցում զորակոչիկների համար | Նորություններ

Գյումրեցի Նարեկն առողջական խնդիրների բերումով հասցրել է «շփվել» զինկոմիսարիատի հետ: Ասում է, որ իրեն տհաճ էր մյուս զորակոչիկների հետ միաժամանակ նույն սենյակում բուժզննության ենթարկվելը: Զինկոմիսարիատների աշխատակիցները չեն պահպանում էթիկայի տարրական կանոնները՝ զորակոչիկների հետ հաղորդակցման ընթացքում, մինչդեռ նման իրավիճակները պետք է իսպառ բացառվեն: Այդ մասին նա պատմեց  Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակին՝ ՀՀ-ում զինվորական հաշվառման ենթակա անձանց, զորակոչիկների, զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների համար անցկացվող իրազեկման դասընթացի ժամանակ: Նարեկի խոսքով՝ շատ կարևոր են այսպիսի հանդիպումները, որովհետև շատերը չեն խորանում ու արդեն զորակոչվելուց հետո՝ բանակում բախվում բազմաթիվ խնդիրների. «Ինքս  ունեցել եմ խնդիրներ զորակոչի ժամանակ՝ կապված բուժզննության  հետ: Այն, ինչ լսեցի այստեղ, փոխանցելու եմ նախազորակոչային տարիքի ծանոթներիս, որ նրանք խուսափեն այդ ամենից»:

 

 

Գյումրու պետական տնտեսագիտական համալսարանում 2020 թ․ փետրվարի 24-ին ՀՔԱՎ-ի անցկացրած դասընթացին ներկա շուրջ 20-ից ավել մասնակիցների թվում մեծաթիվ էին  զորակոչային տարիքի երիտասարդները, որոնք բազմաթիվ հարցեր ունեին՝ զորակոչի ու զորակոչին առնչվող օրենսդրության վերաբերյալ: Շուրջ 5 ժամ տևած դասընթացին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի խաղաղասիրական ծրագրերի համակարգող Արմինե Սադիկյանն ու գրասենյակի փաստաբան Հայկ Հակոբյանը մանրամասնեցին զորակոչին առնչվող օրենսդրական ու իրավական կարգավորումները:

 

Ըստ դասընթացավար Արմինե Սադիկյանի՝  օրենսդրության մեջ  որոշ փոփոխություններ  տեղի են ունեցել, բայց դա դեռ բավարար չէ: Զորակոչիկներն ու նրանց ընտանիքների անդամները դեռևս բախվում են խնդիրների:  Այդ նպատակով ՀՔԱ Վանաձորի գրասենյակի թիմը շրջում է մարզերում և տեղեկացնում իրենց իրավունքների մասին, որ հետագայում բանակում կարողանան ճիշտ  հարաբերություններ ձևավորել, հարկ եղած դեպքում՝ ետ չկանգնեն իրենց իրավունքների մասին բարձրաձայնելուց: 

 

 

Ագապի Մանուկյանն ընկերների համար էր եկել: Հերթով գրի առավ բոլոր հարցերի պատասխանները՝ նրանց փոխանցելու համար. «Ունեի դասընթացը  տարածելու նպատակ, այն շատ կարևոր էր ու հնարավորություն կտա ինձ հարստացնելու գիտելիքներս այս ոլորտում, տարածելու այս տեղեկությունները այն ընկերներիս շրջանում, ովքեր պատրաստվում են գնալ ծառայության,  բայց ինչ-ինչ պատճառներով հնարավորություն չունեին մասնակցելու այս դասընթացին: Նրանցից շատերը չեն էլ հետաքրքրվում իրենց իրավունքներով, ստանում են ծանուցագիր ու վերջ, ոչնչից տեղյակ չլինելով՝ մեկնում բանակ ու այստեղ հանդիպում դժվարությունների, չգիտեն, օրինակ՝ ի՞նչ հիմքով կարող են ազատվել ծառայությունից կամ ճանաչվել պիտանի՝  սահմանափակումով: ՀՔԱ Վանաձորի գրասենյակն այս ոլորտում նաև շատ լավ աղբյուր է ինձ համար՝ նոր հետազոտական աշխատանքներով զբաղվելու»:

 

 

Դասընթացն անցավ ինտերակտիվ հարցուպատասխանի  ձևաչափում:  Դասընթացավարներն անդրադարձան նախազորակոչային, զորակոչային ու բուն ծառայության ընթացքում զորակոչիկների իրավունքներին, բուժզննության կարգին ու բողոքարկման մեխանիզմներին: Իրավական-տեղեկատվական  դասընթացների շարքով ՀՔԱ Վանաձորի գրասենյակն առաջիկայում կլինի նաև Արագածոտնի և Կոտայքի մարզերում՝ նպաստելու զորակոչիկների և զինծառայողների շրջանում սեփական իրավունքների իրազեկության մակարդակի բարձրացմանը։ Նախատեսվող դասընթացների ժամկետների մասին կտեղեկացվի լրացուցիչ։

 

Դասընթացներին մասնակցելու,  իրավական աջակցության ու իրավաբանական խորհրդատվության  համար նախապես գրանցվել՝ նամակ ուղարկելով asadikyan@hcav.am  էլփոստին  կամ զանգել 0322 4 22 68, 094 042268 հեռախոսահամարներով: Տրանսպորտային ծախսերը փոխհատուցվում են:

 

Այլ լուսանկարներ հասանելի են ԱՅՍՏԵՂ

Դիտումներ՝ 835

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????