Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

ՀՔԱՎ-ը զորակոչիկների և զինծառայողների իրավունքների թեմայով դասընթացներ անցկացրեց Արագածոտնում, Շիրակում և Երևանում

April 1, 2019

Գործունեություն | Կարողությունների զարգացում | Հրապարակումներ | Մարդու իրավունքների ուսուցում զորակոչիկների համար | Նորություններ | Փակ և կիսափակ հաստատություններ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը այս տարվա մարտին ՀՀ-ում զինվորական հաշվառման ենթակա անձանց, զորակոչիկների և զինծառայողների իրավունքների և պարտականությունների վերաբերյալ իրազեկման դասընթացներ անցկացրեց Արագածոտնի և Շիրակի մարզերի 16 համայնքների ավելի քան 60 մասնակցի և Երևանում՝ Երևանի ու որոշ մարզերի 20 մասնակցի համար։ Դասընթացները կայացան Թալին, Գյումրի և Երևան քաղաքներում։ 

 

Այս մարզերում նախորդ տարի ևս Ժողովրդավարության աջակցության ազգային ֆոնդի (NED) ֆինանսական աջակցությամբ «Մարդու իրավունքների ուսուցում զորակոչիկների համար» ծրագրի շրջանակներում անցկացվել էին դասընթացներ, և կրկնակի դասընթացները պայմանավորված էին քաղաքացիների պահանջարկով ու դասընթացների անհրաժեշտությամբ։ 

 

Մարտի 16-ին Թալինում դասընթացին մասնակցեցին ինչպես Թալին քաղաքից, այնպես էլ մարզի Դաշտադեմ, Թաթուլ, Զարինջա, Արագած, Արևուտ, Ակունք, Զովասար, Եղնիկ, Մաստարա համայնքներից, մասնակիցներ կային նաև Շիրակի մարզից։ 

 

Դասընթացների հաջորդ կանգառը Գյումրին էր, որտեղ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ խաղաղասիրական ծրագրերի համակարգող Արմինե Սադիկյանն ու ծրագրի իրավաբան Սյուզաննա Սողոմոնյանը դասընթաց անցկացրին մարտի 18-ին։ Բացի Գյումրիի բնակիչներից՝ դասընթացին մասնակցում էին նաև քաղաքացիներ՝ Լոռու մարզի Գոգարան գյուղից։ 

 

Երևանում մարտի 28-ին կայացած դասընթացին ևս այլ մարզերից՝ Արմավիրի, Շիրակի և Լոռու մարզերից մասնակիցներ կային։ 

 

Արմինե Սադիկյանն ու Սյուզաննա Սողոմոնյանը դասընթացների մասնակիցներին ներկյացրին նախազորակոչային տարիքի անձանց զինվորական հաշվառման, զորակոչի եւ զինծառայության ընթացակարգերը, զորակոչի ընթացքում զորակոչիկների և զինծառայության ընթացքում զինծառայողների իրավունքներն ու պարտականությունները, պատասխանեցին մասնակիցների հարցերին: 

 

Մասնակիցները ծանոթացան նաև ՀՀ-ում զինվորական հաշվառման ենթակա անձանց, զորակոչիկների եւ զինծառայողների իրավունքների և պարտականությունների վերաբերյալ տեղեկատվական գրքույկին, որը հասանելի է Կազմակերպության կայքէջում: Իրավական ակտերի փոփոխություններով պայմանավորված՝ գրքույկն անընդհատ թարմացվում է:
«Մարդու իրավունքների ուսուցում զորակոչիկների համար» ծրագրի շրջանակում ՀՔԱ Վանաձորի գրասենյակը նախաձեռնել է նաև տեղեկատվական արշավ, որը ինտերակտիվ ձևով և տեսահոլովակների միջոցով ներկայացնում է զինվորական հաշվառման, զորակոչին, բժշկական զննությանը և զինծառայությանն առնչվող ընթացակարգերը: 

 

Տեղեկատվական մուլտիմեդիա արշավը հասանելի է՝ ԱՅՍՏԵՂ
Այլ լուսանկարներ հասանելի են՝ ԱՅՍՏԵՂ



Դիտումներ՝ 1278

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????