Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

«Արմենիա» ԲԿ-ում Է․ Ծատինյանի բժշկական փաստաթղթերում խախտումներ են արձանագրվել

September 3, 2019

Գործունեություն | Էդգար Ծատինյան | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Ծրագիր։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայունությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների մարտահրավերների լույսի ներքո 2019 | Ծրագիր։ Պայքար Խոշտանգման և Վատ վերաբերմունքի դեմ Վրաստանում, Հայաստանում և Ուկրաինայում | Հրապարակումներ | Նորություններ

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը 2019թ․ ապրիլի 8-ին «Արմենիա» ԲԿ-ում մահացած Էդգար Ծատինյանի բժշկական փաստաթղթերում խախտումներ է արձանագրել։

 

Այս մասին Է․ Ծատինյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանին 2019թ․ օգոստոսի 5-ի գրությամբ տեղեկացրել է Տեսչական մարմնի ղեկավարը։

 

Ա․ Զալյանը Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին էր դիմել 2019թ․ հուլիսի 4-ին։ Իր դիմումով նա խնդրել էր պարզել, թե ոստիկանության բաժնից շտապօգնության մեքենայով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ տեղափոխված Է․ Ծատինյանին ԲԿ չընդունելը որքանով է օրինաչափ և արդյոք «Արմենիա» ԲԿ տեղափոխելուց հետո նրան պատշաճ և բավարար բժշկական օգնություն է տրամադրվել՝ սահմանաված չափորոշիչներին համապատասխան, արդյոք փաստաթղթերը լրացվել են պատշաճ և ժամանակին։

 

Տեսչական մարմինը ընթացք է տվել դիմումով բարձրացված հարցերի մի մասին միայն և տեղեկացրել է, որ մյուսները իր լիազորությունների շրջանակից դուրս են։

 

Բացի «Արմենիա» ԲԿ-ում բժշկական փաստաթղթերը զննելուց և խախտումներ հայտնաբերելուց՝ Տեսչական մարմինը «Շտապօգնությունից» ևս խնդրել է տրամադրել Է․ Ծատինյանին տրամադրած բուժօգնության վերաբերյալ փաստաթղթերը։ Դրանց մասին տեղեկություն կտրամադրի ստանալուց և զննելուց հետո։

 

Իսկ «Արմենիա» ԲԿ-ում ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևան քաղաքի տարածքային կենտրոնի աշխատակիցների զննումների արդյունքում հայտնաբերվել են Է․ Ծատինյանի բժշկական փաստաթղթերի լրացման, դրանց պահպանման, շրջանառության պահանջների խախտումներ, և 2019թ․ հուլիսի 31-ին տնօրենին կարգադրել են վերացնել դրանք։

 

Է․ Ծատինյանը «Արմենիա» ԲԿ էր տեղափոխվել ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնում խոշտանգվելուց հետո։ Նրա ընտանիքի անդամները հայտնել էին, որ ոստիկանության բաժնում նրան ծեծել են և ստիպել սուտ վկայություն տալ՝ թմրանյութը «գրպանը գցելու» սպառնալիքով։ Արդյունքում Է․ Ծատինյանը, քրեական պատասխանատվությունից վախենալով, կուլ էր տվել թմրանյութը և հիվանդանոց տեղափոխվելուց ժամեր անց սուր թունավորումից մահացել։ Հարազատները պնդում էին, որ «Արմենիա» ԲԿ-ում պատշաճ բուժօգնություն չի տրամադրվել, իսկ հիվանդանոց տեղափոխվելու պահին վնասված է եղել նրա շրթունքն ու ատամնաշարը, ինչպես նաև աջ ձեռքը, որը դաստակի մասում վիրակապված է եղել փողկապով։

 

Ուշագրավ է, որ մահվան դեպքը գրանցելուց հետո ԲԿ-ն հանցագործության մասին հաղորդում չի ներկայացրել։

 

Մահվան հիմքով քրեական գործը քննում է Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժինը, մինչդեռ մահվան գրանցման վայրը՝ «Արմենիա» ԲԿ-ն, Աջափնյակ վարչական շրջանում է։ Ավելին՝ 2019թ․ ապրիլի 15-ին հարուցված քրեական գործի մասին տուժող կողմը տեղեկացել է 22 օր անց՝ 2019թ․ մայիսի 7-ին։

 

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցված նաև ոստիկանության բաժնում խոշտանգելու հիմքով։

 

Դիտումներ՝ 2124

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????