Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

ԱլԳ ՔՀՖ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԼԱՏՖՈՐՄԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ բելառուս հասարակական գործիչ Վլադիմիր Մացկևիչի ապօրինի հետապնդման վերաբերյալ

February 16, 2022

Համատեղ | Հայտարարություններ | Հրապարակումներ

2022 թվականի փետրվարի 4-ին բելառուս հասարակական գործիչ և գիտնական Վլադիմիր Մացկևիչը հայտարարել է անժամկետ հացադուլ` նշելով, որ 10 օր անց կհրաժարվի նաև ջրից և կանցնի, այսպես կոչված, «չոր» հացադուլի։ Վլադիմիր Մացկևիչը կարևոր դերակատարում է ունեցել ԱլԳ Քաղհասարակության ֆորումի զարգացման գործում և առայսօր Ֆորումի կարևոր անդամներից մեկն է:

 

Այս ծայրահեղ քայլը պայմանավորված է նրանով, որ հասարակական կարգի խախտման և կազմակերպման շինծու մեղադրանքով 2021թ. օգոստոսի 4-ին Մացկևիչի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուց և նրան կալանավորելուց կես տարի է անցել, սակայն նախաքննության մարմնի անգործության պայմաններում գործն այդպես էլ չի փոխանցվել դատարան։ Այս իրողությունը վկայում է այն մասին, որ Մացկևիչը Բելառուսի իշխանությունների կողմից պահվում է որպես պատանդ և քրեական հետապնդման ենթարկվում բացառապես իր քաղաքական հայացքների համար։ Կարելի է վստահաբար ասել, որ Լուկաշենկոյի ռեժիմը նման եղանակով պարզապես քաղաքական հաշվեհարդար է տեսնում իր քաղաքական հակառակորդների նկատմամբ։ Մացկևիչը պահանջում է հստակեցնել իրեն ներկայացվող մեղադրանքի հիմքերը, փոխել խափանման միջոցը և գործը փոխանցել դատարան։

 

ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմն իր աջակցությունն ու համերաշխությունն է հայտնում Վլադիմիր Մացկևիչին և նրա ընտանիքին: Խստորեն դատապարտելով Բելառուսի իշխանությունների անմարդկային և հակաժողովրդավարական վերաբերմունքը` հիշեցնում ենք, որ Բելառուսը Միավորված ազգերի կազմակերպության անդամ է, որի համար համապարտադիր են Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի և ՄԱԿ-ի Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին դաշնագրի նորմերը: Դաշնագրի 2-րդ հոդվածի ուժով Բելառուսը պարտավոր է հարգել իր իրավազորության տակ գտնվող բոլոր անձանց` իրավունքները` առանց որևէ տարբերության, այդ թվում` քաղաքական կամ այլ համոզմունքների հիմքով:  

 

ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը կոչ է անում Բելառուսի իշխանություններին անհապաղ կատարել Մացկևիչի ավելի քան արդարացի պահանջները և դադարեցնել նրա` անմարդկային վերաբերմունքից զերծ լինելու, արդար դատաքննության և անձնական ազատության իրավունքների ոտնահարումը և ապահովել նրա արտահայտվելու ազատության իրավունքը։

Դիտումներ՝ 142

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????