Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Երևանում քաղաքացուն բռնությամբ բերման ենթարկելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել և անհասկանալի պատճառներով կարճվել

December 4, 2021

Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Հրապարակումներ | Նորություններ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը 2021 թ․ հոկտեմբերի 15-ին  Երևանի բնակիչ Վազգեն Ռաֆայելյանին բռնությամբ բերման ենթարկելու դեպքի վերաբերյալ հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին։

 

Հաղորդման հիման վրա 2021 թ․ հոկտեմբերի 25-ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով), իսկ նոյեմբերի 25-ին՝ կարճվել։ 

 

2021 թ․ հոկտեմբերի 14-ին համացանցում տարածվել էր մի տեսանյութ, որտեղ ոստիկանները և Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները, իրենց պաշտոնական լիազորությունները չարաշահելով, մոտ 30-40 հոգով, բռնի ուժով բերման են ենթարկում Երևանի բնակիչ Վազգեն Ռաֆայելյանին նրա երեք անչափահաս երեխաների աչքի առաջ։ Երեխաները, համաձայն հրապարակումների, դեպքից հետո առողջական խնդիրներ են ձեռք բերել։

 

Դեպքի նախորդ օրը Երևանի քաղաքապետարանից Վ․ Ռաֆայելյանի ներկայացուցչին տեղեկացրել էին, որ պատրաստվում են քանդել նրան պատկանող ինքնակամ շինությունը, որտեղ, փաստորեն, Վ․ Ռաֆայելյանի ընտանիքն ապրում է։

 

Եթե նույնիսկ անտեսենք այն փաստը, որ քաղաքապետարանի այդ որոշումը արդեն բողոքարկման փուլում է, և այդ պարագայում գույքը քանդելու կամ այլ գործողության իրավունք չեն ունեցել, այնուամենայնիվ ոստիկաններն ու քաղաքապետարանի աշխատակիցները որևէ իրավասություն չունեին՝ քաղաքացու հետ նման կերպ վարվելու։

 

Մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության տեսանկյունից խիստ մտահոգիչ են ՀՀ պետական իրավասու մարմինների աշխատակիցների և հերթական անգամ՝ ոստիկանության ներկայացուցիչների կողմից անձի նկատմամբ անհամաչափ ուժի կիրառումը, դրսևորած ծայրահեղ անմարդկային և հակաիրավական վարքագիծն ու միջադեպին անչափահաս երեխաներին ներկա ու անմիջական մասնակից դարձնելու հանգամանքը։  

 

Այնուամենայնիվ Հակակոռուպցիոն կոմիտեի ավագ քննիչի պաշտոնակատար Բ․ Ադամյանը ոստիկանների գործողություններում պաշտոնեական լիազորություններն անցնելու հանցակազմ չի գտել։ ՀՔԱՎ-ն արդեն իսկ բողոքարկել է այդ որոշումը։ Նոյեմբերի 23-ին ներկայացված բողոքում նշվել է, որ հաղորդման հիման վրա քննություն իրականացնող մարմինը իր վրա դրված օրենսդրական պարտականությունները կատարել է խիստ թերի, գործում առկա փաստական հանգամանքները և ապացույցները օբյեկտիվորեն չի ուսումնասիրել և գնահատել։

Դիտումներ՝ 64

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????