Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

ԱԱԾ-ն տեղեկություն չունի, թե ինչքան գումար է տրամադրվելու ՀԱՊԿ շրջանակում տեղեկատվական համակարգ ներդնելու համար

July 15, 2019

Գործունեություն | Ծրագիր։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայունությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների մարտահրավերների լույսի ներքո 2019 | Հրապարակումներ | Նորություններ | Պետական կառույցներ | Տեղեկատվություն փնտրելու, ստանալու իրավունք | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում

2019թ․ հունիսի 20-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը ՀՀ Ազգային ժողովում հայտարարեց, որ ՀԱՊԿ անդամ պետությունների տեղեկատվական անվտանգության հետագա զարգացման նպատակով ներդրվելու է տեղեկատվական համակարգ։ Այդ նպատակով, Ա․ Վանեցյանի փոխանցմամբ, ՀՀ պետական բյուջեից որոշակի գումար կտրամադրվի, սակայն դա համարեց պետական գաղտնիք և չնշեց գումարի չափը։ 

 

Ա․ Վանեցյանը պատգամավորներին նաև վստահեցրեց, որ Հայաստանի ներքին հարցերին վերաբերող տեղեկատվություն այդ համակարգով չի շրջանառվելու, տեղեկատվության արտահոսքի վտանգ չկա։

 

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը 2019թ․ հունիսի 21-ին դիմել է ԱԱԾ տնօրենին՝ այդ տեղեկատվական համակարգի ներդրման համար ՀՀ պետական բյուջեից տրամադրված գումարի չափի մասին տեղեկատվություն ստանալու նպատակով։

 

Չնայած Ա․ Վանեցյանի՝ ԱԺ-ում արած հայտարարություններին, թե գումարի չափը չի կարող հայտնել պետական գաղտնիք լինելու պատճառով, ԱԱԾ տնօրենի աշխատակազմի ղեկավար Գ․ Պողոսյանը ՀՔԱ Վանաձորի գրասենյակին պատասխանել է, որ «ՀՀ պետական բյուջեից տրամադրված գումարի վերաբերյալ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկություններ չունի»։

 

Դիտումներ՝ 1995

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????