Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Առաջին անգամ եմ լսում, որ փողի կամ ֆինանսի աղբյուրը որոշվում է մեր էթնիկ պատկանելությամբ և ոչ թե՝ ծագման օրինականությամբ

February 7, 2020

Հրապարակումներ | Նորություններ

2020 թ․ փետրվարի 6-ին Մեդիա կենտրոնում «ՍԴ ճգնաժամ. կլուծվի՞ այն՝ դադարեցնելով ՍԴ նախագահի և անդամների լիազորությունները» թեմայով քննարկման շրջանակում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցն անդրադարձել է ԱԱԾ նախկին տնօրեն Ա․ Վանեցյանի՝ ՀՀ քաղահասարակության վերաբերյալ հայտարարություններին։

 

Հիշեցնենք՝ Արթուր Վանեցյանը տպագիր լրատվամիջոցների գլխավոր խմբագիրների հետ փակ հանդիպմանը նշել է, որ «Հայրենիք» զարգացման հիմնադրամ է բացելու, որի նպատակը քաղաքացիական հասարակության դերի կարևորումն է։ Ըստ Վանեցյանի՝  այդ հատվածը բաց է մնացել, և «դաշտը գրավել են դրսից ֆինանսավորվող հասարակական կազմակերպությունները, որոնք բնականաբար բավարարում են դրսի շահերը»։


ՀՔԱՎ նախագահ Արթուր Սաքունցը նշել է․ «Եթե Պարոն Վանեցյանը պատրաստվում է Չեչնիայի գլխակեր բռնապետի հետ, որտեղ մարդկանց հրապարակավ ստիպում են ներողություն խնդրել Կադիրովի հասցեին քննադատական խոսք ասելու համար, ծրագրեր իրականացնել Հայաստանում, և մտածում է՝ նման արժեհամակարգով փորձելու է քաղհասարակություն ձևավորել, ապա հենց հիմա հայտարարում եմ, որ Վանեցյանը գործում է պետության անվտանգության դեմ»։

 

Ապա շարունակել է․ «Պարոն Վանեցյանը այնքան չի խորացել իր փաստարկների մեջ, որ մոռանում է տրամաբանական կառուցել իր խոսքը։ Եվ նա շատ ունիկալ փաստարկ է բերում, որ թեկուզ Եվրոպայից, թեկուզ Միացյալ Նահանգներից, թեկուզ Ռուսաստանից ընդունելի է, եթե ուղարկողը ազգությամբ հայ է։ Առաջին անգամ եմ լսում նման, կներեք, անգրագետ խոսք, երբ որ փողի կամ ֆինանսի աղբյուրը որոշվում է մեր էթնիկ պատկանելությամբ և ոչ թե՝ ֆինանսի ծագման օրինականությամբ։ Եվ եթե գտնում է, որ համակարգային կոռումպացված պետությունից, ինչպիսին ՌԴ-ն է, կարող է համարվել օրինական, ապա գործ ունի նաև քրեական օրենսգրքի հետ՝ քրեական ծագմամբ գումարների իրացման տեսակետից»։

 

Վերջում Ա․ Սաքունցն ընդգծել է․ «Մենք գործում ենք բացառապես ՀՀ-ի՝ ժողովրդավարական, իրավական, ինքնիշխան պետության սկզբունքների հիման վրա, մեր բարձրացրած բոլոր հարցերը ուղղված են ժողովրդավարական, իրավական, ինքնիշխան և սոցիալական պետության սկզբունքների ապահովմանը, և վերաբերում են մարդու իրավունքներին, որոնց պաշտպանությունն ստանձնել է Հայաստանի Հանրապետությունը»։

 

Լուսանկարը՝ Մեդիա կենտրոնի

Տեսանյութը՝

 

 

Քննարկման ամբողջական տեսանյութը՝

 

Դիտումներ՝ 709

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????