Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Ազգային փոքրամասնությունների իրավունքների առնչությամբ մտահոգությունների բարձրաձայնումը թշնամանքի հարուցում չէ․ ՄԱԿ-ի հատուկ փորձագետներ

August 13, 2021

Գրադարան

Հայաստանը պետք է հրաժարվի ազգային փոքրամասնությունների իրավունքների ակտիվիստի նկատմամբ «ահաբեկող» քրեական մեղադրանքներից․ ՄԱԿ-ի փորձագետներ

 

Սաշիկ Սուլթանյանի նկատմամբ ԱԱԾ-ի կողմից ապօրինի քրեական հետապնդման վերաբերյալ հայտարարություն են տարածել ՄԱԿ-ի ազգային փոքրամասնությունների, խոսքի ազատության, իրավապաշտպանների վիճակի հարցերով հատուկ զեկուցող-փորձագետները:

 

Հայտարարության տեքստը ներկայացնում ենք ստորև․

 

ԺՆև (10 օգոստոսի 2021թ․) -«Հայաստանը պետք է դադարեցնի իրավապաշտպան, «Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի» հիմնադիր Սաշիկ Սուլթանյանի նկատմամբ հետապնդումը, որին քրեական մեղադրանք է առաջադրվել փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությամբ հանդես գալու համար»,- ասված է այսօր ՄԱԿ-ի մարդու իրավունքների փորձագետների տարածած հայտարարության մեջ:

 

ՄԱԿ-ի փորձագետները կոչ են անում Հայաստանին դադարեցնել հետապնդումը Սաշիկ Սուլթանյանի նկատմամբ, ով մեղադրվում է ատելություն և թշնամանք հարուցելու մեջ՝ անցյալ տարի տված առցանց հարցազրույցի կապակցությամբ:

 

«Ազգային փոքրամասնությունների իրավունքների առնչությամբ մտահոգությունների բարձրաձայնումը թշնամանքի հարուցում կամ բռնության հրահրում չէ», — նշում են փորձագետները։ «Ընդհակառակը, դա կարծիքի ազատության իրավունքի հիման վրա պաշտպանվող խոսք է»։

 

«Ազգային փոքրամասնությունները, ինչպիսիք են եզդիները, սպառնալիք չեն ազգային անվտանգության համար», — ավելացրել են նրանք: «Մենք կոչ ենք անում Հայաստանին հրաժարվել այս քրեական մեղադրանքներից, որոնք նախագծված են՝ ահաբեկելու Սաշիկ Սուլթանյանին և մյուսներին, ովքեր պաշտպանում են փոքրամասնությունների իրավունքները: Դրանք կարող են նաև լռեցնող ազդեցություն ունենան այլ իրավապաշտպանների, հատկապես երիտասարդների վրա»:

 

Հատուկ փորձագետները նշել են, որ իրավապաշտպանը թիրախավորվում է Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների խնդիրների բարձրաձայնման և եզդիների իրավունքների պաշտպանության համար (էթնիկ խումբ, որոնց նախնիները հաստատվել են այնտեղ 19-րդ դարի վերջում և 20-րդ դարի սկզբում Օսմանյան կայսրությունում կրոնական հալածանքներից փախչելուց հետո)։Սաշիկ Սուլթանյանը երիտասարդ հայտնի ակտիվիստ և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի նախկին գործընկեր է։ Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը սկսել է քրեական հետապնդում նրա նկատմամբ դեռևս նախորդ տարվա նոյեմբերից, բայց այդ մասին նա տեղեկացվել է միայն այս տարվա մայիսին։ Խնդիրն առաջացել է, երբ նա հարցազրույց է տվել Yezidinews.am կայքին՝ խոսելով Հայաստանի եզդիների խնդիրների վերաբերյալ: Գործը դատարան է հասել օգոստոսի 4 -ին, և մեղավոր ճանաչվելու դեպքում նրան սպառնում է երեքից վեց տարվա ազատազրկում:«Սաշիկ Սուլթանյանը և իր կազմակերպությունը արժեքավոր դերակատարություն ունեն՝ Հայաստանի իշխանությունների ուշադրությունը մարդու իրավունքների խնդիրներին սևեռելու տեսանկյունից»․- նշում են փորձագետները։ «Կառավարությունը պետք է անմիջականորեն եզդիների և այլ փոքրամասնությունների հետ քննարկի հասարակության մեջ նրանց մասնակցության վերաբերյալ դժգոհությունները, այլ ոչ թե օգտագործի շինծու քրեական մեղադրանքներ` նրանց լռեցնելու համար»: Այս խնդրի վերաբերյալ ՄԱԿ-ի երեք հատուկ փորձագետներ երկխոսության մեջ են Հայաստանի կառավարության հետ։

 

Փորձագետներ`

Ֆերնանդ դե Վարեն- Ազգային փոքրամասնությունների հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող

Մերի Լոուլոր-Իրավապաշտպանների վիճակի հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող

Իրեն Խան- Խոսքի ազատության պաշտպանության և զարգացման հարցերով հատուկ զեկուցող

 

Բնօրինակը՝ ohchr.org

xirat.com

Դիտումներ՝ 170

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????