Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

«Այսպես չի կարող շարունակվել, որովհետև այս վիճակի շարունակությունը միայն բերում է ճգնաժամի խորացմանն». Սաքունց

December 28, 2020

Լրատվամիջոցները մեր մասին

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը անդրադարձել է արտահերթ ընտրությունների անցկացման հարցին:

 

«Ինչպես երաշխավորենք և հասնենք ազատ և արդար արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը։


Այլ տարբերակ ինքնակազմակերպվելու, ռեսուրսներն ի մի բերելու և պետությունը, հանրությունը կաթվածից դուրս բերելու չկա, չի երևում։


Մտածմունքները, միտքը մնացել է տարիներ շարունակ ստեղծված փակ, մաշող շրջապտույտի մեջ։


Այսպես չի կարող շարունակվել, որովհետև այս վիճակի շարունակությունը միայն բերում է ճգնաժամի խորացմանն ու անվտանգության սպառնալիքների շարունակականությանը, ոչ թե դրանց կանխմանը։


Պատասխանը չի երևում․․․


Ինչ էլ անում ես, կիսատ է, թերի է, այն չէ, ինչ պետք է․․․


Կառավարման համակարգը, քաղաքական համակարգը առաջարկներ ոչ ներկայացնում է, ոչ էլ առաջարկներ է ընդունում, միայն պատեր է դեմ տալիս, փակում է ստեղծելու, արարելու, միտքը զարգացնելու հնարավորությունը։


Մթնոլորտը ճնշող է, շնչելու համար թարմ օդի ներհոսը փակում է»:

 

ancudardz.am

Դիտումներ՝ 67

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????