Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

«Անկախ դիտորդը» հավաքագրում է երկարաժամկետ դիտորդներ ԱԺ արտահերթ ընտրությունների համար. վերջնաժամկետ՝ 2018թ. հոկտեմբերի 30

«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը հավաքագրում է երկարաժամկետ դիտորդներ՝ ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախընտրական և հետընտրական փուլերում մշտադիտարկում իրականացնելու համար:

«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի հետ համագործակցության փորձը կդիտարկվի որպես առավելություն, սակայն կանչը բաց է բոլորի համար և նախատեսվում է բոլոր դիտորդների պարտադիր վերապատրաստում:

 

Երկարաժամկետ դիտորդի աշխատանքը սկսվում է ընտրությունների նշանակումից 5 օր հետո և ավարտվում է ընտրություններից 5 օր հետո։ Դիտորդը պիտի պատրաստի երկու միջանկյալ զեկույց քարոզարշավի ընթացքի վերաբերյալ և ամփոփիչ զեկույց քվեարկությունից 5 օր հետո:

 

Լրացուցիչ տեղեկությունների համար աշխատանքային օրերին և ժամերին կարող եք զանգահարել ՀՔԱ Վանաձորի գրասենյակ՝ 077342268, 032272268 հեռախոսահամարներով կամ գրել independentobserverarm@gmail.com էլ. փոստի հասցեին: Կոնտակտային անձ՝ Անտոն Իվչենկո:

 

Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2018թ. հոկտեմբերի 30՝ ժ․ 23:59

Գրանցվելու համար անհրաժեշտ է լրացնել ԱՌՑԱՆՑ ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄԸ

 

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 042268

Կարդալ նաև

Զեկույցներ

Նմանատիպ նյութեր