Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Բացառել բարեգործական կազմակերպությունների և բարեգործության հակաօրինական ներգրավումն ընտրական գործընթացներում․ հայտարարություն

November 29, 2021

Գործունեություն | Ընտրական գործընթաց | Ընտրելու և հանրաքվեներին մասնակցելու իրավունք | Համատեղ | Հայտարարություններ | Հրապարակումներ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում

     

«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը երկարաժամկետ դիտորդության առաքելության ընթացքում արձանագրել է բարեգործական կազմակերպությունների անուղղակի ներգրավմամբ նախընտրական քարոզչության իրականացման մտահոգիչ դեպքեր, որոնցից է օրինակ՝ թեկնածուների հանդիպումը` կազմակերպության ներկայացուցիչների և շահառուների հետ, հանդիպման լուսաբանումը համացանցի միջոցով կամ լուսաբանման տարածումը։

 

ՀՀ ընտրական օրենսգրքի 23-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Արգելվում է նախընտրական քարոզչություն կազմակերպելը կամ կատարելը [...] բարեգործական և կրոնական կազմակերպություններին, միջազգային կազմակերպություններին»։  Այս գործողության համար նախատեսվում է վարչական պատասխանատվություն (ՀՀ ՎԻՎՕ Հոդված 40․8):

 

Միաժամանակ ՀՀ ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածով արգելվում է թեկնածուներին ու կուսակցություններին, ինչպես նաև նրանց հետ ասոցացվող կազմակերպություններին, բարեգործություն իրականացնել այն համայնքներում, որտեղ անցկացվում են ընտրություններ։ Այս արարքը նախատեսում է վարչական պատասխանատվություն կազմակերպության և քրեական պատասխանատվություն` թեկնածուների համար (ՀՀ ՎԻՎՕ Հոդված 40․16, ՀՀ ՔրՕր Հոդված 154․2):

 

Նշված կարգավորումները ենթադրում են, որ նախընտրական քարոզչության ժամանակահատվածում բարեգործական կազմակերպությունները պետք է զերծ մնան ընտրություններին մասնակցող կուսակցությունների և թեկնածուների հետ առնչությունից և ցանկացած գործողության կատարումից, որը կարող է ընկալվել որպես ուղղակի կամ անուղղակի քարոզչություն կամ բարեգործությամբ քողարկված ընտրակաշառքի բաժանում։

 

Հաշվի առնելով նմանօրինակ տեղեկատվության տարածումը համացանցում և հատկապես սոցիալական ցանցերում՝ կոչ ենք անում իրավապահ մարմիններին և համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողովներին իրականացնել պատշաճ վերահսկողություն և բացառել բարեգործական կազմակերպությունների և բարեգործության հակաօրինական ներգրավումն ընտրական գործընթացներում։

 

«Ընտրություններ բոլորի համար 2021- տեղական դիտորդություն և քաղաքացիական հասարակության կողմից քաղաքացիների իրավազորում» ծրագիրն իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի և Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի հետ համատեղ:

 

Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից:

Դիտումներ՝ 100

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????