Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

Antifake.am կայքը զրպարտել է ՀՔԱՎ-ին․ ՀՔԱՎ-ը դիմել է դատարան

2020 թ․ դեկտեմբերի 29-ին AntiFake.am կայքը հրապարակել է «Որքան գումար են ստացել Հայաստանում գործող ՀԿ-ները Արցախը հանձնելուն սատարելու դիմաց» վերնագրով լրատվական նյութ, որտեղ ներկայացվել են «Բաց հասարակության հիմնադրամներ»-ից ֆինանսավորվող, Հայաստանի հասարակական կազմակերպությունների անունները և տարեկան ֆինանսավորման չափը։ Նյութում զրպարտել են այդ կազմակերպություններին՝ նրանց ներկայացնելով որպես օտարերկյա շահ սպասարկող կազմակերպություններ։ Այդ կազմակերպությունների շարքում նշել են նաև Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի մասին։

 

AntiFake.am կայքը ՀՔԱՎ-ի վերաբերյալ տարածել է իրականությանը չհամապատասխանող, կազմակերպությանը զրպարտող տեղեկություններ՝ փորձելով արատավորել կազմակերպության հեղինակությունը և կազմակերպության գործունեության վերաբերյալ հանրության մոտ սխալ ընկալում ստեղծել։ 

 

ՀՔԱՎ-ը հայց է ներկայացրել դատարան AntiFake.am կայքին զրպարտություն համարվող տվյալները հրապարակայնորեն հերքելուն պարտավորեցնելու և պատվին, արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման պահանջների մասին։ 

 

Դատական նիստը տեղի կունենա Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում (հասցե՝ ք. Երևան, Մովսես Խորենացի 162 ա) 2022 թ. հունիսի 7-ին՝ ժամը 17։00-ին։ 

 

ԼՐԱՑՈՒՄ։ Դատական նիստը չի կայացել դատավորի առողջական խնդիրների պատճառով։ 

 

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 042268

Կարդալ նաև

Զեկույցներ

Նմանատիպ նյութեր