Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Բարեփոխումների հակառակ կողմը՝ խաղաղ պայմաններում մահացած զինծառայողների գործերի ձգձգում, չբացահայտում․ ի՞նչ են խոստանում և պնդում պետական մարմինները

September 4, 2024

Գործունեություն | Լրատվամիջոցները մեր մասին | Ծրագիր։ Զորակոչիկների եւ զինծառայողների իրավունքների պաշտպանություն | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի Պաշտպանության և անվտանգության բնագավառի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության բաժնի համակարգող Նազելի Մովսեսյանը Aravot.am-ի հետ զրույցում նշում է․ «2010-2024-ի ընթացքում արձանագրել ենք 1000-ից ավելի զինծառայողների մահվան դեպքեր։ Եթե հանենք զուտ պատերազմական գործողությունների հետևանքով մահվան դեպքերը, շատ մեծ թիվ են կազմում ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահվան դեպքերը։ Տարվա ընթացքում միջինն ունենում ենք 50+ դեպքեր։ Մեր դիտարկած բոլոր տարիներին՝ 2010-ից ի վեր մահվան 1000-ից ավելի դեպքերի 70%-ից ավելին մեծամասնությունը ոչ մարտական պայմաններում են, ինչը մտահոգիչ է՝ հատկապես այն դեպքերը, որոնք տեղի են ունենում ոչ կանոնադրային հարաբերությունների հետևանքով․ սպանություններ, ինքնասպանություններ, երբեմն լինում են նաև զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով դեպքեր»։  

 

Փաստաբանները դժգոհում են խաղաղ պայմաններում մահացած զինծառայողների գործերի քննության անարդյունավետությունից, Քննչական կոմիտեից պնդում են՝ այս գործերը հանձնարարում են փորձառու քննիչների։

 

Ըստ ՀՔԱՎ գրասենյակի փաստաբան Անի Չատինյանի՝ եթե մենք այսօր տեղի ունեցող դեպքերի գոնե մեկ տոկոսում չենք արձանագրում այս նպատակի իրականացում իրավունքի տեսանկյունից, պետք է ասենք, որ քննության արդյունավետությունը հավասար է զրոյի․ «Վերջին մի քանի ամսվա ընթացքում ունենք ՄԻԵԴ-ի կողմից կայացված վճիռներ՝ ընդդեմ ՀՀ-ի հենց խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների իրավունքների պաշտպանության շրջանակներում, որոնցով բոլորով արձանագրվել է և′ նյութական իրավունքի խախտում այսինքն՝ արձանագրվում է, որ պետությունը խախտում է կյանքի իրավունքը, և′ բոլոր գործերում Եվրոպական դատարանն իր վերլուծության մեջ նշում է, որ չեն իրականացվել քննչական և դատավարական այնպիսի գործողություններ, որոնք ուղղված կլինեին բացահայտելու տեղի ունեցածը․ արդյունավետ քննություն չի եղել, այսինքն՝ պատշաճ ջանասիրություն չի ցուցաբերվել, որպեսզի հասնի նրան, որ բացահայտվի տեղի ունեցածը»։

 

Ցավոք, ներպետական գործընթացները տևում են տարիներ, ԵԴ-ում գումարվում է 5-7 տարի և, փաստորեն, միջինացված դեպքերի կատարումից մինչև վճռի կատարման փուլը՝ 15 տարվա ընթացքում կարող են շատ ապացույցներ վերացած լինել կամ գոյություն ունեցող ապացույցները կորցնել իրենց ապացուցողական նշանակությունը՝ այլևս պիտանի չլինեն որոշակի փաստական հանգամանքներ հաստատելու և հերքելու համար։ Այսինքն՝ գործերը կարող են օբյեկտիվորեն մտնել փակուղի, և հնարավոր չլինի հայտնաբերել հանցագործներին։ Մանրամասները՝ տեսանյութում։

 

 



Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2024/09/02/1440566/

© 1998 - 2024 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Դիտումներ՝ 77

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????