Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

«Միջազգային կառույցները չեն տեսնում ՀՀ կառավարության կողմից ռազմագերիների, միջազգային հանցագործությունների հետ կապված քայլերը». Արթուր Սաքունց

December 10, 2020

Լրատվամիջոցները մեր մասին

«Գործադիր իշխանության ամենաբարձր մակարդակով իրավունքի գերակայության  նշանակությունը չգիտակցվեց»,-«Հոդված 3» ակումբում Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առիթով հրավիրված քննարկման  ժամանակ հայտարարեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:

 

Նրա վստահեցմամբ, եթե դա գիտակցվեր, ի սկզբանե կփոխվեր սահմանադրությունը կամ անցում կկատարվեր նոր սահմանադրության ձևավորման գործընթացի: Նա հիշեցրեց՝ առաջարկել են պետության զավթման քաղաքական գնահատական տալ: Սակայն ցավով նշեց, որ առաջարկները  չեն լսել, և քայլեր չեն ձեռնարկվել: Այս առիթով ասաց. «Սահմանադրությունն ինքնին այս պետության զավթման սահմանադրություն է: Դրա համար ասել ենք՝ այս պատճառով սահմանադրությունը պետք է փոխվի: Այս սահմանադրությամբ սահմանված կանոնները չեն կարող երաշխավորել համակարգային փոփոխությունները: Իրավունքի, ժողովրդավարության, պետության ձևավորման նշանակություն չտրվեց: Դրա համար հիմա օրակարգում դրված է մեկ խնդիր՝ Նիկոլ Փաշինյանի փոխարեն գալիս է մեկ ուրիշը, քանի որ Սահմանադրությունը մնացել է անձնակենտրոն, քանի որ փոփոխություն պահանջողները պատրաստի ամեն մեխանիզմներն ունեն: Դատարանը, ՍԴ-ն էլ են նույնը մնացել. մեկ-երկու հոգով չէ»:

 

Արթուր Սաքունցը հիշեցրեց՝ դեռ դեկտեմբերին են ասել ԱԱԾ-ի մասին, բայց չեն լսել: Այնուհետև վրդովվեց. «Լռել են, անտարբեր մնացել, անտեսել են այդ մարտահրավերները, բայց ամենամեծ խնդիրը չլսելն է: Հետևողականորեն առաջարկները չլսելը, առնվազն առաջարկությունների շուրջ երկխոսություն չծավալելը, դրանց ուղղությամբ քայլեր չանելը: Երբ մենք վեթինգն առաջարկում ենք, մեզ դեմ են տալիս մի այնպիսի մեխանիզմի, որը վեթինգի հետ առնչություն չունի, դա օքե՞յ է: Ուղղակի անհասկանալի է: Ամեն ջանք գործադրվել է, որպեսզի գործողությունները, որոշումները կատարվեն հենց այդ տրամաբանությամբ: Այո, իշխանությունը պատասխանատվություն ունի»:

 

Պատասխանատվության մասին խոսելիս Արթուր Սաքունցը հիշեցրեց ռազմագերիների նկատմամբ վերաբերմունքի, պատերազմական հանցագործությունների վերաբերյալ պետության պարտավորությունները ու ասաց. «Ռազմագերիների նկատմամբ վերաբերմունքի, պատերազմի հանցագործությունների հետ կապված նախաձեռնողը միջազգային ատյաններում պետք է լինի իշխանությունը: Բայց վստահեցնում եմ՝ ԱԳՆ մակարդակով, կառավարության մակարդակով ռազմական հանցագործություններին ուղղված հարցերի բարձրացումն այն մարմիններում, որոնց նաև անդամակցում են Ադրբեջանը, Թուրքիան, չկա այդ նախաձեռնությունը: Քաղհասարակության ներկայացուցիչների բազմաթիվ գրություններ ամենատարբեր հարցերով, բայց միջազգային կառույցները չեն տեսնում կառավարության կողմից այդ քայլերը: Սա պատասխանատվության խնդիրն է: Երբ ասում են՝ Թուրքիան ոչ մի խախտում չի կատարել, և դա ընդունվում է՝ որպես մոտեցում, ես դա չեմ հասկանում»:

 

Մինչդեռ Արթուր Սաքունցի հավաստմամբ՝  պետությունը պետք է գիշեր ու ցերեկ աշխատեր այս հարցերով: Ըստ նրա՝ գերիների հետ կապված հարցը միայն ՄԻԵԴ-ում ներկայացնելու մասին չէ խոսքը, այլ ահաբեկիչների, վարձկանների հետ կապված հարցերը, ռազմական հանցագործությունները: Դրանք շարան են, որոնց հիմքով պետությունն օրնիբուն պետք է աշխատի:



aravot.am

Դիտումներ՝ 185

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????