0 8000 12 11

Մարդու իրավունքների պաշտպանության անվճար թեժ գիծ
menu

«Ո՞վ է մորս տանջամահ անելով սպանողը, թող պարզեն, դնեն հրապարակում, վառեն»․ չլսված նորույթ ռուս զինծառայողի գործով

January 14, 2021

Լրատվամիջոցները մեր մասին | Ջուլիետա Ղուկասյան

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Ադրինե Ղուկասյանի նախագահությամբ, տեղի ունեցավ 2 տարի առաջ Գյումրու Սլաբոդկա թաղամասում հավաքարար կնոջ՝ Ջուլիետա Ղուկասյանի սպանության գործով դատական նիստը։ Հիշեցնենք, որ 57-ամյա կնոջը դաժանաբար ծեծելով մահվան հասցնելու մեջ մեղադրվում է 102-րդ ռազմաբազայի զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևը։

 

Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակությամբ․ «Անդրեյ Ռազգիլդեևին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2018 թվականի դեկտեմբերի 2-ին` ժամը 07-ի սահմաններում, ալկոհոլի ազդեցության տակ, գտնվելով Գյումրի քաղաքի Մայակովսկի փողոցում և տեսնելով նույն փողոցով Շահումյան փողոց տանող ուղղությամբ քայլող Գյումրի քաղաքի Աճեմյան փողոցի 26-րդ շենքի 12-րդ բնակարանի բնակիչ, 02.12.1961 թվականին ծնված Ջուլիետտա Ստյոպայի Ղուկասյանին, հետևել է նրան:

 

Ջուլիետտա Ղուկասյանը, խուսափելով Անդրեյ Անդրեևիչ Ռազգիլդեևից, փոխել է իր քայլերի ուղղությունը և քայլել նույն փողոցի 28-րդ և 30-րդ հասցեներում գտնվող սեփական տների ուղղությամբ։

 

Անդրեյ Անդրեևիչ Ռազգիլդեևը, հասնելով Ջուլիետտա Ստյոպայի Ղուկասյանին, դիտավորությամբ բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա գլխին և մարմնի տարբեր մասերին` նրան զույգ ակնակապճային շրջանների, ստորին և վերին շրթունքների, ձախից քթի շրթունքային շրջանի, ձախից ճակատային և ակնակապճից դուրս շրջանների, աջ ազդրի վերին երրորդի դրսային մակերեսի շրջանի արյունազեղումների, դեմքի ձախ կեսի այտուցվածքի, աջից ճակատային, ձախից կզակի և ստորին շրթունքի շրջանների, ձախ կոնքազդրային հոդի շրջանի, աջ ազդրի վերին երրորդի դրսային մակերեսի քերծվածքների, ձախից ճակատային և գագաթային շրջանների սահմանի վերքի, պոլիտրավմայի, գանգուղեղային փակ վնասվածքի, կրծքավանդակի փակ վնասվածքի, տրավմատիկ շոկի, կոմայի ձևերով պատճառելով մարմնական վնասվածքներ՝ անզգուշությամբ առաջացնելով Ջուլիետտա Ստյոպայի Ղուկասյանի մահը։

 

Վերջինս դեպքի վայրից ստացած մարմնական վնասվածքներով «Գյումրի շտապբուժօգնություն ծառայություն» ՓԲ ընկերության ավտոմեքենայով տեղափոխվել է «Գյումրի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն, որտեղ նույն օրը` ժամը 11:30-ին, մահացել է»:

 

Ռուսական կողմը որևէ անգամ Անդրեյ Ռազգիլդեևին դատարան չի բերել, որի պատճառով նիստերը տևական ժամանակ հետաձգվում են։

 

Ավելին, ՌԴ պաշտպանության նախարարությունը գրավոր երաշխիքներ էր պահանջել Ա․ Ռազգիլդեևի ու նրան ուղեկցող անձանց անվտանգությունն ապահովելու համար։ Այսօր դատական նիստը վերջապես սկսվեց, սակայն այն անհասկանալի պատճառներով փակ էր լրագրողների առաջ։ Ընդամենը մի պահ հեռուստաօպերատորներից մեկին թույլ տվեցին ներս մտնել՝ կադրեր նկարելու համար, միաժամանակ նախազգուշացրեցին՝ մեղադրյալը համաձայն չէ, որ իրեն նկարահանեն։ Իսկ մեղադրյալին դարձյալ դատարան չէին բերել․ նա դատական նիստին մասնակցում էր հեռավար․ կապ էին ապահովել ռուսական ռազմաբազայից, որտեղ և պահվում է Անդրեյ Ռազգիլդեևը։

 

Ջուլիետա Ղուկասյանի իրավահաջորդի շահերը պաշտպանող Արայիկ Զալյանն ասաց, որ Քրեական դատավարությունը հեռավար դատավարական կարգ չի նախատեսում, իսկ դատարանը հղում է անում ԲԴԽ-ի մի որոշման, որը չի կարող կապ ունենալ Քրեական դատարավարության հետ։ Դատարանի մեկնաբանությունը, ըստ Արայիկ Զալյանի, այն է, որ օրենսդրությունը չի արգելում նման կարգ կիրառել։ «Քրեական դատավարությունը նախատեսում է տուժողների, վկաների դեպքում՝ համապատասխան հոդվածներով, բայց ամբաստանյալի դեպքում նման կարգ գոյություն չունի»,-ասաց փաստաբանը։

 

Արայիկ Զալյանն ասաց, որ դատավարությունն, ըստ էության, նոր է սկսվում, ինքն առարկություններ է ներկայացրել հեռավար դատավարության հետ կապված։ Ջուլիետա Ղուկասյանի դուստրը՝ Անահիտ Ղուկասյանն էլ մեզ հետ զրույցում դժգոհեց, որ դատական նիստն ամեն անգամ հետաձգվում է։

 

«Լավ է կորոնան մեջ ընկավ, հիմի էլ համակարգչային միջոցներով են անում դատը, կյանքում էսպիսի բան ո՛չ լսել էինք, ո՛չ էլ տեսել։ Կորոնա է, թող ոչ մեկը չգա դատարան, մենակ ռուսի վրա ազդե՞ց կորոնան, հա՞․․․ Ինչ էլ իր կյանքին զգույշ է, մարդու կյանք է խլել, բայց իր կյանքի վրա էդպես կդողա՞ն։ Էկրան են դրել դատարանում, դրա միջոցով պիտի ռուսը կապվի, մենք ի՞նչ գիտենք՝ ինքը բազայի՞ց է խոսում, թե ՞ իր տնից։ Իմ ցավն էն է, որ ուզում եմ իմանամ՝ ո՞վ է էս գործի հեղինակը, ո՞վ ռուսին խրատ տվեց, ով՞ դրդեց էդ քայլին։ Խմող ռուս էր, թող գլուխը տար պատին, կայեղանար, մորս հետ ինչ գործ ունե՞ր։ Սա կանխամտածված սպանություն կարծես լինի, մինչև վերջ էլ չի բացահայտվի այս գործն, ամեն անգամ ժամանակ են շահում։ Էն կնիկը (նկատի ունի 84 տարեկան տատիկին Ա․Ն․), տանը նստած կմղկտա, կսե՝ վերջը ես պիտի իմանա՞մ՝ երեխուս գլուխն ո՞վ կերավ։ Ռուսն ուղղակի գործիք է եղել, իրեն օգտագործել են որպես գործիք։ Տատիկս 84 տարեկան է ու էսպես վիշտ տեսավ, ո՞ր մեղքի համար, ինքն էլ չգիտեր, մերս էլ տանջամահ եղավ»,-արտասվում էր Անահիտ Ղուկասյանը։

 

Նա ասաց, որ դատարանից պահանջում է արդարություն, թող պարզեն իրականում՝ ով է իր մորը տանջամահ անելով սպանողը ու դնեն, հրապարակում վառեն։

 

«Ես ամեն առավոտ վախով, ահուսարսափով գնում եմ աշխատանքի, տատիկիս վրա էլ դուռը փակում եմ։ Ես էնպիսի բան չեմ տեսել, որ չփակեմ դուռը։ Դատարանից ես ավելի բան չեմ պահանջում, ուզում եմ մամայիս իսկական սպանողը բացահայտվի, արդար դատ եմ ուզում։ Խիստ կասկածում եմ, որ այս քաղաքի մեջ լինի, մինչև օրս չտեսանք արդար բան»,- ասաց Անահիտ Ղուկասյանը։ Ի դեպ, այսօր լրագրողներին դատարանի դահլիճ չթույլատրելու համար հղում են անում ԲԴԽ-ին։ Փաստաբան Արայիկ Զալյանն ասաց, որ ըստ ԲԴԽ-ի որոշման, դատարանի շենք մուտք գործելու սահմանափակում է դրված։

 

«Դատարանի կարգադրիչները կարող են սահմանափակել մուտքն այն անձանց, ովքեր որ դատավարության մասնակիցներ չեն, բայց լրագրողները դատավարության մասնակիցներ երբևիցե չեն էլ եղել․ լրագրողներն իրականացնում են իրենց մասնագիտական գործունեությունը։ Եվ, ըստ էության, դուք՝ լրագրողներդ, հիմա գտնվում եք դատարանի շենքում, չեմ կարող ասել ինչ պայմաններում եք գտնվում։ Դատարանի որոշում կայացնելիս՝ հիմնավորում էր նրանով, որ առիթ չլինի կորոնավիրուսի տարածման»,-ասաց Արայիկ Զալյանը։

 

Ի դեպ, լրագրողներն այսօր Շիրակի մարզի դատարանում մասնակցել են նաև այլ դատական նիստի՝ Վահրամաբերդի 21-ամյա բնակչի սպանության գործով, որը նախագահում էր դատավոր Ջոն Հայրապետյանը ու նման պատճառաբանությամբ լրագրողների մուտքը դատարանի դահլիճ չի արգելվել։

aravot.am

Դիտումներ՝ 86

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????