Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

«Այս կերպ Ալիեւը պատանդի կարգավիճակում է պահում նաեւ ՀՀ-ին, ՀՀ իշխանություններին». Արթուր Սաքունց

January 14, 2021

Լրատվամիջոցները մեր մասին

«Մենք սկսել էինք այցելել եւ տեսակցել անձանց, ովքեր գերեւարվել էին կողմերում, այս էսկալացիայի արդյունքում, դեռեւս հոկտեմբերի վերջերից: Բնականաբար, ունեցել ենք որոշակի պատկերացում, թե քանի հոգի կա կողմերում: Սակայն ամբողջական պատկերը մենք չունենք եւ չգիտենք, թե այս պահին իրականում քանի հոգի է հայկական կողմից գերեւարված Ադրբեջանում: Իսկ ինչ վերաբերվում է մեր երկխոսությանը եւ գնահատականներին, դրանք հանրային հարթակում հնչեցնել մենք չենք կարող»,- այսօր «Մեդիա կենտրոնում» կազմակերպված «Գերիների վերադարձի արհեստական ձգձգում. որո՞նք են լինելու Հայաստանի հետագա քայլերը» թեմայով քննարկման ժամանակ ասաց Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման եւ կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին: Նա հավելեց, որ այս պահին իրենց կառույցն առավելապես զբաղված է արդեն հաստատված գերեւարված անձանց այցելություններով, տեսակցություններով եւ հարազատների հետ կապի հաստատումով:

 

Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանի գնահատմամբ՝ Ադրբեջանը ձեռնամուխ է եղել նոր լեգենդ ձեւավորելուն, որի հիման վրա կկարողանա կանխարգելել Հայաստանի կողմից նոր, նաեւ օրինական, զինված խմբավորումների գործուղումը ԼՂՀ, դրանով թուլացնելով Արցախի պաշտպանությունը: Խոսքն այն մասին է, որ Ադրբեջանում գործընթաց է սկսվել`ԱԳ նախարարը դիմել է ՄԱԿ-ի կառույցներին` նոյեմբերի 9-10-ի համաձայնությունից հետո, Նոր Խծաբերդում գերեւարված 62 անձանց դիվերսանտ ճանաչելուն: Արա Ղազարյանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ «դիվերսիոն խմբերը», ինչպես բնորոշում է Ադրբեջանը, իրավական կատեգորիա չէ: Իրավական են`ահաբեկչական խմբերը, ահաբեկիչները, ուստի, կարծում է, որ դա Ադրբեջանին կարող է փակուղի տանել, քանի որ այդ 62 հոգուն անվանում է ահաբեկիչներ, բայց ՄԱԿ-ի հարթակում հորդորում է դիվերսանտ ճանաչել: «Ադրբեջանը պետք է դրա համար իրավական փաստական հիմք գտնի, ինչը չկա, քանի որ այդ տղաները օրինական զինված ուժերի ներկայացուցիչ են, ինչը բացառում է նրանց ահաբեկիչ լինելը»,- ասաց Արա Ղազարյանը`հավելելով, որ Ադրբեջանը հիմա պետք է անի այն, ինչ արել է օրինակ Մանվել Սարիբեկյանի, Կարեն Ղազարյանի դեպքում`ստիպելով ցուցմունքներ կորզել, որ իրենք ահաբեկիչ են եւ հատուկ ինչ-որ գործողությունների համար գործուղված եւ այդ շինծու փաստերը պետք է փորձի ներկայացնել միջազգային կառույցներին: Իսկ ՀՀ կառույցների խնդիրը նա համարում է` կոտրել Ադրբեջանի կեղծ օրակարգը փաստական հիմքերով եւ ցույց տալ, որ դրա հիմքը բացառապես քաղաքական է:

 

ՀՀ ՄԻՊ աշխատակազմի Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Ռազմիկ Մարիկյանն էլ ասաց, որ մեր ռազմագերիներին փորձելով ահաբեկիչ ներկայացնել, Ադրբեջանը քաղաքականացնում է գործընթացը: Նա նաեւ կարծում է, որ անթույլատրելի է ռազմագերիների հայտնած տվյալները, որպես ապացույց օգտագործելը, քանի որ սա խնդիր է միջազգային իրավունքի տեսանկյունից: ՄԻՊ-ի ներկայացուցչի գնահատմամբ, Ադրբեջանն իրենց մոտ պահվող գերեւարվածների հստակ տվյալներ չի տրամադրում եւ միջազգային իրավունքի նորմերի խախտումներով է վերաբերվում գերիներին`հրապարակելով նրանց պահմանը վերաբերվող տարբեր տեսանյութեր, ինչը խնդրահարույց է եւ հոգեբանական տառապանք պատճառելու, լարվածություն ստեղծելու միտում ունի:

 

Թեեւ միջազգային իրավունքի պահանջ է, որ ռազմական գործողությունների դադարեցումից հետո գերիները անմիջապես վերադարձվում են, բայց Ռազմիկ Մանրիկյանը գտնում է, որ ստորագրված որեւէ համաձայնությամբ էլ լրացուցիչ պետք է նման կետ սահմանվեր, որպեսզի հետագայում խնդիրների առջեւ չկանգնեինք եւ քաղաքական գործընթացների հետ չզուգորդվեր գերիների վերադարձը:

 

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն էլ նկատում է, որ ղարաբաղյան առաջին պատերազմից հետո էլ կողմերի միջեւ մենք չունեցանք գերեւարվածների եւ անհետ կորածների հարցերով համագործակցության այնպիսի մակարդակ, որը միջազգային կանոնների շրջանակում կլիներ: Ադրբեջանական իշխանությունների կողմից տարիներ շարունակ վարվող էթնիկ ատելության քաղաքականությունը, բանախոսին հիմք է տալիս ասել. «Ռազմագերիների, անհետ կորածների, զոհվածների մարմինների որոնողական աշխատանքները ստորադասվում են քաղաքական նպատակներին եւ դառնում ճնշման գործիք Ադրբեջանի համար արտաքին ու ներքին քաղաքական բանավեճը թեժացնելու համար: Այս կերպ Ալիեւը պատանդի կարգավիճակում է պահում նաեւ ՀՀ-ին, ՀՀ իշխանություններին»։

 

Արթուր Սաքունցը նաեւ տարակուսած է, քանի որ չենք տեսնում, թե Հայաստանի պետական կառույցների կողմից ի՞նչ աշխատանք է տարվում միջազգային հանրությանը ներգրավվելու եւ մեր գերիներին ու ռազմագերիներին վերադարձնելու համար:



aravot.am

Դիտումներ՝ 56

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????