Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Աշակերտների մասնակցությամբ աղմուկ հանած ակցիան Գյումրու ռուսական դպրոցում չեն մեկնաբանում

March 17, 2022

Լրատվամիջոցները մեր մասին

Գյումրու 8-րդ զինվորական թաղամասում տեղակայված ռուսական թիվ 19 դպրոցում աշակերտների մասնակցությամբ տեղի ունեցած քաղաքական ակցիան՝ ի աջակցություն Ուկրաինայի դեմ պատերազմող ՌԴ-ի, դպրոցում չեն մեկնաբանում։ Մենք եղանք դպրոցում, որտեղ մեզ պարզաբանեցին, որ իրավունք չունեն մեկնաբանել՝առանց ՌԴ պաշտպանության նախարարության թույլտվության․ իրենց կառույցը փակ է համարվում, խորհուրդ տվեցին դիմել պաշտպանական գերատեսչության մամլո ծառայություն։

 

Բայց և այնպես հիշեցրեցին, որ դպրոցում սովորողների մեծ մասը 102-րդ ռազմաբազայի զինծառայողների երեխաներն են։ Իհարկե, այս դպրոց հաճախում են նաև հայ երեխաներ։

 

Լուսանկարները, որտեղ աշակերտները ռուսական դրոշների ներքո բռնել են Z տառը, մեծ աղմուկ են հանել համացանցում, օգտատերերը պնդում են, որ անթույլատրելի է երեխաներին ներգրավել քաղաքական պրոցեսների, հատկապես պատերազմի թեմայի մեջ։

 

Համացանցում հայտնվել էր նաև երեխաներից մեկի նամակը, որը գրել էր, թե պարտադրել են մասնակցել այդ ակցիային, և երբ առարկել է, հասկացրել են՝ այդ դեպքում ինչո՞ւ ես այստեղ սովորում։ Օգտատերերից ոմանք պահանջում են պատժել այս ակցիայի նախաձեռնողներին, որոնք իրենց թույլ են տվել անչափահասներին ներքաշել պատերազմի թեմայի մեջ։ Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանն էլ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը խորհուրդ է տվել վերջապես հանդես գալ հայտարարությամբ և բացատրել այս ամենը։ Նա գրել է․ «Մի քանի հոգի, շատ լավ իմանալով, որ երեկ երեխաներին բակ հանած ու Z շարած դպրոցը ՀՀ ԿԳՄՍ ենթակայության դպրոց չէ, այլ ՌԴ ենթակայության դպրոց է, որտեղ սովորում են հիմնականում ՌԴ քաղաքացիների երեխաներ, այդ թվում էթնիկ հայեր, չեն դադարում մատնացույց անել Գյումրին ու գյումրեցիներին, թե բա էս ինչ խայտառակություն է, ինչու տեր չեք լինում: Ուզում եմ հարցնել՝ ի՞նչ կհրամայեք անել, գնալ մտնել ռուսական բազայի զինավա՞ն, քանդե՞լ էդ դպրոցը, թե՞ պատանդ վերցնել դպրոցի տնօրենին, թե՞ անեծքով բավարարվել … Կրկնում եմ՝ խոսքս նրանց մասին է, որոնք շատ լավ գիտեն, որ այդ դպրոցը ՀՀ ենթակայության դպրոց չէ, բազայի ենթակառուցվածքներից է, ու գյումրեցիք չեն մեղավոր, որ այստեղ բազա կա ու դպրոց կա ու Պերմյակով կար ու Ռազգիլդյաև կա»:

 

Իրավապաշտպան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցն էլ նշում է, թե անկախ այն հանգամանքից՝ երեխաները Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, թե այլ երկրի քաղաքացիներ են, անթույլատրելի է նրանց ներգրավումը պատերազմի թեմայի ու հատկապես պատերազմի քարոզչության մեջ։ Սա երեխայի կրթության իրավունքի կոպիտ ոտնահարում է։ Ըստ նրա, մենք Եվրոպայի խորհրդի, ՄԱԿ-ի անդամ ենք, ունենք հստակ պարտավորություններ երեխաների իրավունքների պաշտպանության ուղղությամբ։

 

Պատերազմի քարոզը, կոչերը քրեորեն հետապնդելի գործողություններ են ու այս դեպքին պիտի արձագանքեն ՀՀ իշխանությունները, քանի որ դեպքը ՀՀ տարածքում է արձանագրվել։ Այստեղ ըստ Արթուր Սաքունցի, անելիք ունի նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը։



aravot.am

Դիտումներ՝ 53

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????