Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Արթուր Սաքունցը չի պատկերացնում՝ ինչպիսի քաղաքական գործիչ կարող է լինել Վանեցյանը

September 17, 2019

Լրատվամիջոցները մեր մասին

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը չի պատկերացնում՝ ինչպիսի՞ քաղաքական գործիչ կարող է լինել ԱԱԾ արդեն նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը: Հիշեցնենք, որ երեկ պարոն Վանեցյանը հրաժարական ներկայացրեց զբաղեցրած պաշտոնից:

 

Այսօր Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում չբացառեց, որ հնարավոր է մի օր մտնի քաղաքականություն:

 

Պարոն Սաքունցի խոսքով, հեղափոխությունից հետո բնական է, որ պետք է ձեւավորվեն նոր քաղաքական կուսակցություններ, ուժեր, որոնք, այս տարիներին, առնչություն չեն ունեցել պետության զավթման այդ քաղաքական համակարգի հետ. «Պետության զավթման այդ ամբողջ գործընթացի համար պատասխանատու են այն քաղաքական ուժերը, որոնք մասնակից են դարձել, օրինականացրել են պետության զավթման այդ գործընթացը: Հեղափոխությունից հետո, ժողովրդավարական վերականգնման այս ժամանակահատվածում, պետք է նաեւ քաղաքական համակարգը վերականգնվի, որը որպես այդպիսին ոչնչացված է եղել: Բայց քաղաքական ինստիտուտները պետք է ձեւավորվեին, ոչ թե անձերի շուրջ, որպիսին տարիներ շարունակ եղել է այլ՝ գաղափարների,  սկզբունքների, փոփոխությունների շուրջ, արժեքային համակարգերի շուրջ, ինչ արժեքներ են ընկած լինելու այս կամ այն նոր ձեւավորվող քաղաքական ուժի հիմքում»:

 

Այս առումով ի՞նչ է անելու Ազգային անվտանգության նախկին պետը՝ Արթուր Վանեցյանը, Արթուր Սաքունցը չի կարող որեւէ կանխատեսում անել, քանի որ ծանոթ չէ արժեքային համակարգի նրա մոտեցումներին, գնահատականներին եւ՝ որեւէ հրապարակային հայտարարության. «Ինքը չէր էլ կարող անել, որովհետեւ ծառայության բնույթն այնպիսին է: Բայց երեւում է, որ այնուամենայնիվ, ինքը ընկալել է, որ ազգային անվտանգության պետը ունի այն քաղաքական դերակատարումը, եւ իհարկե, այստեղ հարցեր են առաջ գալիս, որովհետեւ, եթե մենք այս գործընթացում ականատես լինեինք ազգային անվտանգության ծառայության  ժողովրդավարական դերին, գուցե հնարավոր լիներ ինչ-որ կանխատեսում անել:



Բայց, քանի որ չի ներկայացվել այդ մոտեցումները, դժվար է պատկերացնել կամ եզրակացնել՝ ինչպիսին կարող է լինել այդ քաղաքական ուժը, որը հայտ կներկայացնի հանձինս Արթուր Վանեցյանի: Ես շատ քիչ եմ հիշում, որ ԱԱԾ ղեկավարը քաղաքականությամբ զբաղվի, որովհետեւ իրենք պետք է ունենան քաղաքական գործչի, քաղաքական գործիքներին, մեխանիզմներին տիրապետելու փորձառություն, որը, ըստ էության, չկա: Երկրորդ՝ եթե ելնենք այն բանից, որ Ազգային անվտանգության ծառայությունը, տարիներ շարունակ, միայն գործիք է հանդիսացել պետության զավթմանը, որը դրսեւորվել է համակարգային կոռուպցիոն հանցագործությունների չբացահայտմամբ, կոծկմամբ, հովանավորմամբ, քաղաքական ընդդիմադիրների եւ քաղաքացիական շարժումների ներկայացուցիչների նկատմամբ «դոսյեներ» հավաքելով, ես դրա վերաբերյալ որեւէ գնահատական տալ չեմ կարող՝ ինչպիսին կարող է լինել»:

 

Արթուր Սաքունցի խոսքով, եթե քաղաքականության մեջ մասնակցելու է իր անձով, ապա կլինի կրկնությունը նախորդ քաղաքական համակարգի, որը բովանդակային առումով չի կարող որեւէ նշանակություն ունենալ. «Ինքը նույնիսկ ինստիտուցիոնալ առումով շատ կարճ կյանք կարող է ունենալ, որովհետեւ այն խնդիրները, տարիներ շարունակ չեն լուծվել եւ ժողովրդավարական վերականգնման գործընթացում դուրս են հորդում, բացահայտվում են, անընդհատ, դրանք քաղաքական լուծումներ են պահանջում»:

 

Արցախի նախկին օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանը  կարծում է, որ Հայաստանի հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի, որը չունի տվյալ պահին օրենքով սահմանված արգելքներ, կարող է զբաղվել քաղաքականությամբ. «Եթե մենք խոսում ենք Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրենի մասին, ապա օրենքն այս տեսանկյունից չի սահմանափակում եւ այդ տեսանկյունից ինչպես մյուս քաղաքացիները, այնպես էլ Վանեցյանն, իրավունք ունի»: 



aravot.am

Դիտումներ՝ 817

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????