Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Ըստ Արթուր Սաքունցի՝ այն քաղաքական ուժերը, որոնք կենտրոնացել են ապրիլի 5-ի վրա, արդեն բավարար ժամանակ ունեին մինչև այդ, այդ թվում նաև ԵԽԽՎ-ում ՀՀ-ի պատվիրակության կազմում, աշխատանք կատարելու

April 19, 2019

Լրատվամիջոցները մեր մասին

«Մինչև ԱԺ-ի՝ ապրիլի հինգի լսումները ՀՀ-ում, ԼԳԲՏ համայնքի խնդիրներին անդրադարձել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը, երբ սեպտեմբերին այցելեց ՀՀ և իր այցելության արդյունքում հրապարակեց զեկույց, որտեղ գրված են այն մտահոգիչ փաստերը՝ կապված ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների հետ»,- «Մեդիա կենտրոնում» հրավիրված «Խտրականության թիրախները և ատելության խոսքը Հայաստանում» թեմայով քննարկմանը հայտարարեց  ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը՝ անդրադառնալով այն փաստին, որ ԵԽԽՎ-ում ԼԳԲՏ համայնքի մասին բանաձևի նախագիծ է շրջանառության մեջ դրվել:

 

Նա նաև նշեց, որ ՀՀ այցելած ՄԱԿ-ի հավաքների իրավունքի հատուկ զեկուցողն իր այցելության արդյունքում նախնական իր զեկույցում՝ հավաքների ազատության մասին, ևս անդրադարձել է ԼԳԲՏ քրիստոնյաների կոնֆերանսի ձախողված փաստին: Ըստ Արթուր Սաքունցի՝ այն քաղաքական ուժերը, որոնք կենտրոնացել են ապրիլի 5-ի վրա, արդեն բավարար ժամանակ ունեին մինչև այդ, այդ թվում նաև ԵԽԽՎ-ում ՀՀ-ի պատվիրակության կազմում, աշխատանք կատարելու: ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավարը հիշեցրեց՝ դրան նախորդել էին նաև Շուռնուխի դեպքերը, որոնք ևս պատշաճ գնահատական չստացան: Արթուր Սաքունցի կարծիքով՝ հեղափոխությունից հետո տաբու հանդիսացող թեմաները, որոնք չէին քննարկվում, մերժված էին, այդ դիսկուրսը ներկայումս բարձր մակարդակով դրվեց օրակարգ, որը մենք տեսել ենք թե՛ վարչապետի, թե՛ որոշ պատգամավորների կողմից»:

 

Արթուր Սաքունցը համաձայն չէ Էդմոն Մարուքյանի այն կարծիքին, թե ԵԽԽՎ զեկույցը լրագրողների լուսաբանումների արդյունքն էր: Այս առիթով մանրամասնեց. «Ու նաև ամոթխած, զուսպ պահվածք եմ արձանագրում մեր խորհրդարանում: Ամոթ էլ չեն անում, բարձրաձայնում են, որ որոշ մարդկանց նկատմամբ՝ ըստ նրանց առանձնահատուկ վարք ունեցող,  թույլատրելի է և պետք է խտրականությունն ամրապնդվի և իրականացվի: Պետք է հասկանանք նաև, թե որքանով են նման տեսակետ արտահայտողները գործում ՀՀ Սահմանադրության շրջանակում: Նման պատգամավորները և այդ թվում արդարադատության նախարարը, երբ ասում է, որ մեծամասնությունը փոքրամասնության գերին չպետք է լինի, սա որևէ աղերս չունի մարդու իրավունքների, սկզբունքների հետ»:

 

«Փինք Արմենիա» ՀԿ-ի փաստաբան Հասմիկ Պետրոսյանը նշեց, որ տարիներ շարունակ բարձրաձայնել են օրենսդրական բացակայության, ատելության հիմքով կատարված հանցագործությունների կարգավորումների օրենսդրության բացակայությունը, սակայն խնդիրները չեն լուծվել. «Մենք ունենք խտրականության դեպքերի և ատելության հողի վրա հանցագործությունների վերհանման խնդիր: Իրավապահ մարմինները չեն կարողանում հասկանալ, թե դրանք ինչ հիմքով են կատարվել: Եթե անձը որևէ բռնության է ենթարկվում, իրավունքները խախտվել են սեռական կողմնորոշման և գենդերային հիմքով, հետաքննություն և նախաքննություն իրականացնող մարմինները չեն կարողանում դրան ճիշտ գնահատական տալ»: «Փինք Արմենիա» ՀԿ-ի փաստաբանի կարծիքով՝ հեղափոխությունից հետո իրավիճակ չի փոխվել. կարող ենք արձանագրել, որ որևէ հանցագործություն, որ տեղի է ունեցել հեղափոխությունից հետո և առաջ, տարբեր մոտեցումների, գնահատականների չի արժանացել: Ըստ Հասմիկ Պետրոսյանի՝ նույն խնդիրն ունեն նաև դատարաններում: Կարդացեք նաև Հայ խորհրդարանականները հանդիպել են ԱՄՆ կոնգրեսականների հետ Էդմոն Մարուքյանը վարչապետին առաջարկել է հետ կանչել Գեղամ Գևորգյանի թեկնածությունը «Մենք խորհրդարան ենք եկել իրար հետ «Ելք» դաշինքով». Մարուքյան «Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիա» ՀԿ-ի ղեկավար Հովհաննես Մադոյանի կարծիքով՝ պատգամավորների ռեակցիան համարժեք չէր, քանի որ ըստ նրա՝ սկսեցին դավադրություններ ման գալ, սադրանք անվանել. «Իրավունքից խոսելն իրավունք է: Փոխանակ պատգամավորներն անդրադառնային դրան, սկսեցին մանիպուլյացիա, սադրանք ման գալ: Այս դեպքում իրենք ոչ թե հասարակական կարծիք են փոխել, այլ ենթարկվել են հասարակական կարծիքին, սկսել են էլ ավելի խորացնել ատելության մթնոլորտը՝ թույլ տալով նաև իրենց կողմից նմանատիպ խտրական, անթույլատրելի արտահայտություններ: Այդպիսով արատավոր օղակ են ստեղծել՝ խորացնելով այն բացասականը, ինչ կա մեր հասարակությունում»: 

aravot.am

Դիտումներ՝ 850

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????