0 8000 12 11

Մարդու իրավունքների պաշտպանության անվճար թեժ գիծ
menu

Արթուր Սաքունցն առաջարկում է, որ զորակոչը կազմակերպվի քաղաքացիական ինստիտուտի կողմից

December 25, 2019

Լրատվամիջոցները մեր մասին | Պետական կառույցներ | Փակ և կիսափակ հաստատություններ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում

2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո, ՀՔԱ Վանաձորի գրասենյակ են սկսել դիմել առավելապես զորակոչիկները: Նախկինում դիմում էին նրանց ծնողները: Այլ ուղղություններով, գործընթացում առանձնակի դրական տեղաշարժեր արձանագրված չեն: Այս մասին այսօր, «Մեդիա կենտրոնում» կազմակերպված «Զորակոչիկների իրավունքների վիճակը 2018 ձմեռային և 2019 ամառային զորակոչերի ընթացքում» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի խաղաղասիրական ծրագրերի համակարգող Արմինե Սադիկյանը:

 

ՀՔԱ Վանաձորի գրասենյակ դիմած զորակոչիկների մի մասը վերադասության կարգով բողոքարկել են իրենց առողջական վիճակի եզրակացությունը: Արդյունքում, 14 հոգի ճանաչվել է ոչ պիտանի ծառայության համար, 4-ը` ծառայության համար ոչ պիտանի են համարվել ժամանակավոր եւ 3 տարով տարկետում են ստացել: 1 հոգու էլ տարկետման իրավունք է տրվել՝ ընտանեկան հանգամանքների առկայության հիմնավորմամբ:

 

Բանախոսի հավաստմամբ, զինակոչիկների բուժզննության ընթացքում չի պահպանվում անձնական գաղտնիության սկզբունքը. «Զորակոչիկների զննության, փորձաքննության ընթացքում ներկա են լինում այլ զորակոչիկներ, կամ կողմնակի անձինք: Խնդիրն այն է, որ այդ դեպքերում զորակոչիկները որոշ հիվանդությունների գանգատներ այլոց ներկայությամբ կարող են չներկայացնել»: Նաեւ, ըստ բանախոսի, շատ դեպքերում զինակոչիկներին լրացուցիչ հետազոտությունների չեն ուղարկում՝ հիմնավորելով, թե ՄՌՏ-ն թանկ է:

 

Բանախոսն այս հարթությունում, մեկ դրական տեղաշարժ արձանագրում է`քաղաքացիների դիմումների դեպքում զինկոմիսարիատները տրամադրում են բուժփաստաթղթերը, բայց բուժհաստատությունները, որոնց պարտավորությունը սահմանվել է կառավարության որոշմամբ, հրաժարվում են տրամադրել բժշկական փաստաթղթերը:


Քննարկմանը մասնակից, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն էլ հաստատեց, որ 2018 ձմեռային և 2019 ամառային զորակոչերի ընթացքում պահպանվել են տարիներով առկա եւ տեխնիկական, եւ իրավական խնդիրները: Օրինակ, Արթուր Սաքունցի շատ քիչ են նման զորակոչիկները, բայց լինելու դեպքում էլ, այդ կարգավորումը կիրառվում է միայն զորակոչի ընթացքում ընկած ժամանակահատվածում:

 

Ծառայության ընթացքում այն չի կիրառվում: Բանախոսը զինակոչիկների բուժզննության անցկացման կարգում էլ է խնդիր տեսնում. մասնավորաբար, 100 հոգու միաժամանակ հրավիրում են զինկոմիսարիատ. «Բաժանեք ժամերի: 100 հոգի առավոտվա ժամը 9-ից մինչև 17-ը կարող են սպասել: Ձմեռվա պայմաններում, եթե շենքային պայմաններ չկան, մարդիկ կարող են հիվանդանալ: Սա արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք է, մինչդեռ ընդամենը տեխնիկական խնդիր է»:



Արթուր Սաքունցն առաջարկում է, որ զորակոչը կազմակերպվի քաղաքացիական ինստիտուտի կողմից: Նախկինում զինկոմիսարիատները պատկանում էին Գլխավոր շտաբին, վերջերս արված փոփոխությամբ դրանք անցան ՊՆ-ի ենթակայությանը, ինչը ինքը համարում է կեսքայլ:

aravot.am

Դիտումներ՝ 217

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը


  • Տառաչափ
    A A A
  • Տառատեսակ
    arial verdana tahoma
  • Հաստություն
    regular light bold
  • Հեռավորություն
    1px 2px 3px
  • Գունային սխեմա
    Սևով սպիտակի վրա Սպիտակով սևի վրա
  • Ֆոնի գույնը
  • Տեքստի գույնը