Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

«ՊԵԿ-ը մնացել է նույնը». Սաքունցը անհեթեթ է համարում՝ հեղափոխությունից հետո ո՞նց է ՊԵԿ-ը ՀՀԿ-ականների նախագիծը նորից դրել սեղանին

February 27, 2020

Լրատվամիջոցները մեր մասին

Այսօր ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի իմքայլական անդամները փակ հանդիպում ունեցան ՀԿ-ների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքի նախագիծը, որը սվիններով է ընդունվել ՀԿ-ների կողմից:

 

Հանդիպումից հետո Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն ասաց, որ ՊԵԿ-ի նախագծով ուզում են ՀԿ-ների նկատմամբ հաշվետվության պահանջ ներկայացնել, որը միավորումների ազատության սահմանափակման փորձ են դիտարկում. «Մեզ համար զարմանալին այն է, որ այս նախագիծը շատ շուտվանից է առաջարկվել՝ դեռեւս մինչեւ հեղափոխությունը, եւ ես չեմ հասկանում, թե ինչ շարժառիթների ու ինչ գործընթացների արդյունքում է նորից սա հայտնվել սեղանի վրա: Քննարկման ամբողջ նպատակն է հասկանալու, թե ինչի հետ գործ ունեն: ՊԵԿ-ի ներկայացուցչի այն դիրքորոշումը, որ ձգտում են հասնել ՀԿ-ների թափանցիկության, հաշվետվողականության, գրավչության, դա ընդհանրապես պետության խնդիրը չէ: Չի կարող այն պահանջը, որը վերաբերում է հանրային ռեսուրսների տիրապետողին, վերաբերվի ՀԿ-ներին կամ քաղաքացիական նախաձեռնություններին: Եթե կասկածում են, որ ՀԿ-ն կարող է ֆինանսական ահաբեկչական կառույցներից, թմրամիջոցների կամ քրեական ինչ-որ տեղից ֆինանսավորվել, դրա համար կան բոլոր անհրաժեշտ գործիքները, հանցագործությունների կանխման ցանկացած գործիք կա: Տարօրինակ է, որ ՀԿ-ներից պահանջում են ստանալ տեղեկատվություն, որի հիման վրա փորձում են պայքարել իր կողմից հնարավոր խախտման դեմ, աբսուրդ է: Ոնց որ յուրաքանչյուրիցդ պահանջեն հաշվետվություն ձեր տանը եղած դանակների վերաբերյալ՝ ենթադրելով, որ կարող է այդ դանակներով հանցագործություն կատարեք»:

 

Մեր դիտարկմանը, որ ասում են՝ եթե թաքցնելու բան չունեք, ինչո՞ւ չեք ուզում թափանցիկ գործել, Սաքունցը պատասխանեց, որ այսպես թե այնպես հրապարակային են. «Քաղաքացին իրավունք ունի կատարել ցանկացած գործողություն, որն օրենքով արգելված չի, եթե նույնիսկ օրենքի խախտում է կատարում, դա արդեն իր պատասխանատվության ներքո է, պետությունը պետք է փորձի կանխել, բայց չեն կարող պահանջել, ասել՝ երբ առավոտ արթնանում եք, ում հետ եք հանդիպում, ինչի մասին եք խոսում, քանի որ բնակարանային գողությունները շատացել են, հնարավոր է ձեր խոսակցության ընթացքում պայմանավորվեք այսինչն անելու: Այս հաշվետվության պահանջը միավորումների ազատության իրավունքի խախտում է ամբողջությամբ: Նման նախագիծ հենց այս օրերին քննարկվում է Ղրղըզստանում, նման տիպի նախագծերից են սկսել պրոցեսը Ադրբեջանում, ՌԴ-ում: Սրա նպատակն է ՀԿ-ներին սովորեցնել, որ իրենք պետք է դառնան կառավարելի»:

 

Հարցրեցինք՝ այսինքն, ուզում են ձեզ վերահսկե՞լ՝ Սաքունցը պատասխանեց. «Չեն կարող վերահսկել, հարցը դա չի: Խնդիրը նրանում է, որ այդ վերահսկման պահանջը, որ կար մինչեւ հեղափոխությունը, այդ միտման տրամաբանական շարունակությունն անհեթեթություն է: ՊԵԿ-ին պետք է հարցնեք, թե ինչու է այս նախագիծը նորից օրակարգում, որովհետեւ ՊԵԿ-ը մնացել է նույնը»:

 

Սաքունցը հարց ուղղեց՝ եթե հաշվետվությունը չներկայացրեցին ՀԿ-ները, ի՞նչ պատասխանատվություն է լինելու. «Պարզ չի՞, որ եթե պահանջ են ներկայացնում, պահանջի չկատարումը ենթադրում է նաեւ պատասխանատվություն: Եթե մի հատ տող չլրացնես, դա գործիք է արդեն ՀԿ-ին պատասխանատվության ենթարկելու, որը կարող է օգտագործվել, կարող է չէ: Ինչո՞ւ պետք է այս հարցը մենք քննարկենք թավշյա հեղափոխությունից հետո, այ դա է աբսուրդը»:

 

aravot.am

Դիտումներ՝ 577

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????