0 8000 12 11

Մարդու իրավունքների պաշտպանության անվճար թեժ գիծ
menu
slide1
Կարողությունների զարգացում

Արթուր Սաքունց. «Ըստ մեր օրակարգի՝ մենք կներկայացնենք մեր հայեցակարգը իշխանությունների առջև՝ ակնկալելով, որ դրանց վերաբերյալ կստանանք հստակ արձագանքներ». «Ժամանակ»

December 28, 2018

Լրատվամիջոցները մեր մասին

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը վտանգներ չի տեսնում, ավելին՝ տեսնում է քաղաքացիական հասարակության գործունեության ավելի լայն դաշտ և նաև գործունեության դաշտի ընդլայնում, հնարավորություններ երկրում իրականացվելիք փոփոխություններում, ժողովրդավարական գործընթացներում ավելի մեծ դեր ունենալու հարցում։ «Ես չեմ տեսել և չեմ տեսնում որևէ ազդակ սահմանափակելու քաղաքացիական հասարակության ներգրավվածությանը որոշումների կայացման մեջ։

 

Իհարկե, նոր իշխանությունն ունի բազմաթիվ խնդիրներ՝ թե՛ իր կազմի ձևավորման և թե՛ գործունեության ծրագրի կազմման և թե՛ ընդհանրապես իր գործունեության իրականացման առումով, և մենք ոչ թե պասիվ դիտողի դերում ենք լինելու, այլ ակտիվ՝ թե՛ առաջարկությունների, թե՛ գնահատականների և թե՛ մասնակցության առումով։ Եվ ըստ մեր օրակարգի, որը կներկայացվի շատ շուտ, մենք կներկայացնենք նաև մեր հայեցակարգը իշխանությունների առջև՝ ակնկալելով, որ դրանց վերաբերյալ կստանանք հստակ արձագանքներ։ Այնպես որ, քաղաքացիական հասարակության մահվան կամ դերի վերացման մասին խոսակցությունները չեն համապատասխանում իրականությանը, այլ գտնվում ենք բարիկադային վիճակից բոլորովին այլ վիճակում, համագործակցային վիճակ, որը բնորոշ է ժողովրդավարական պետություններին, բայց դա չի նշանակում, որ մարդու իրավունքների խախտումների, ժողովրդավարական սկզբունքներից նահանջի կամ ոչ պատշաճ գործելակերպի դեպքում քաղհասարակությունը չի տալու իր գնահատականները, տվել է, տալիս է և տալու է»,- ասաց Արթուր Սաքունցը։

 

Նա նշեց, որ նախորդ իշխանությունների ռեժիմի պարագայում իրենք բազմիցս փորձ են արել համագործակցային դաշտում գործելու, բայց, ցավոք սրտի, միշտ լուսանցք են մղված եղել, թեև նախորդ իշխանությունները փորձում էին ստեղծել այնպիսի մի պատկերացում, թե իբր մասնակցային գործընթացներ կան, բայց դրանք իմիտացիոն բնույթ ունեին և ոչ բովանդակային։ «Հիշեցնեմ, որ մենք նույն արդարադատության նախարարության հետ կապված բավականին լուրջ քննադատություններ ներկայացրինք, մասնավորապես դիտորդական խմբի անդամներին կալանավորված անձանց հետ հանդիպելու խոչընդոտի հետ կապված, որոնց նկատմամբ քննիչի կողմից կար որոշում տեսակցությունների արգելման մասին, կամ ԼԳԲՏ ֆորումի չանցկացման հետ կապված քննադատություն մենք ներկայացրել ենք։ Ուզում եմ ասել, որ քաղհասարակության ինստիտուտների վրա չի կարող ազդել առանձին ներկայացուցիչների ներգրավվածությունը՝ թե՛ ԱԺ-ում, թե՛ կառավարությունում, թե՛ համագործակցության և թե՛ քննադատության տեսանկյունից։ 

 

aravot.am

Դիտումներ՝ 83

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • Տառաչափ
    A A A
  • Տառատեսակ
    arial verdana tahoma
  • Հաստություն
    regular light bold
  • Հեռավորություն
    1px 2px 3px
  • Գունային սխեմա
    Սևով սպիտակի վրա Սպիտակով սևի վրա
  • Ֆոնի գույնը
  • Տեքստի գույնը