0 8000 12 11

Մարդու իրավունքների պաշտպանության անվճար թեժ գիծ
menu

Քաղաքացիները բռնության մանդատը չեն տվել, որ բոլոր հարցերը լուծում են բռնությամբ՝ այն էլ իրավապահ մարմինների կողմից քաղաքացիների նկատմամբ. Արթուր Սաքունց

August 31, 2021

Լրատվամիջոցները մեր մասին

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի խոսքով՝ այս տարվա հուլիս-օգոստոս ամիսներից ոստիկանությունը տարօրինակ գործընթաց է սկսել՝ ուժեղացված ծառայություն է իրականացնում, քաղաքացիների նկատմամբ անհամաչափ գործողություններ է կատարում: Նա հիշեցրեց «Ֆիզգորոդոկի» դեպքերը, երբ ոստիկանության անհամաչափ գործողություններից քաղաքացիները բռնության ենթարկվեցին, որոնց թվում կային երեխաներ: Արթուր Սաքունցը մատնանշեց նաեւ Մարց գյուղի բնակիչներից բռնի կերպով ցուցմունք կորզելու` ոստիկանների գործելակերպը:

 

Այսօր «Մեդիա կենտրոնում» կազմակերպված առցանց քննարկման ժամանակ պարոն Սաքունցը հիշեցրեց նաեւ կորոնավիրուսի արտակարգ դրության ժամանակ քաղաքացիների նկատմամբ ոստիկանության իրականացրած բռնության դեպքերը: Նրա խոսքով՝ ոստիկանությանը, կարծես թե, հրահանգ է տրված քաղաքացիների կողմից ցանկացած գործողություն կամ բողոքի ակցիաներ անպայման ճնշել. «Եվ ամենավատն այն է, որ դրանք մնում են անպատիժ: Տեղի են ունենում այնպիսի ահաբեկչական գործողություններ, երբ երեխաներ են արդեն ահաբեկվում: Սա անպատկերացնելի է: Սրա պատասխանը պետք է քաղաքական իշխանությունը տա, որեւէ պատճառով այդ բռնությունները չի կարելի արդարացնել, ոստիկանության ապօրինի գործողությունները նույնպես քրեական հետապնդման ենթակա են: Եթե դու չես պատժում բռնություն կատարողին, ակամա խրախուսում ես բռնությունը: Այստեղ որեւիցե քաղաքական հիմնավորում, պատճառաբանություն տեղին չէ, եթե նույնիսկ ասում ես, որ այնպիսի քաղաքական ընդդիմություն ունենք, որը խաթարում է մեր աշխատանքը: Դու էլ մի՛ խաթարվի եւ շարունակիր քո բարեփոխումները, մթնոլորտը փոխիր, բայց շարունակում ես մթնոլորտը պահել այն նույն վիճակում, որը գոյություն ուներ մինչեւ հեղափոխությունը»:

 

Այս քննարկմանը հրավիրված էին նաեւ Հատուկ քննչական ծառայության, ոստիկանության ներկայացուցիչները, բայց նրանք չէին մասնակցում:

 

«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ Ժաննա Ալեքսանյանի խոսքով, իշխանություններն ապավինում են ուժային կառույցներին, եւ դրա ապացույցն այն է, որ որեւէ դեպքով չենք տեսնում ոստիկանության գործելաոճի դատապարտում՝ թեկուզ ԱԺ՝ «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորների կողմից: «Ընդդիմությանը իշխանությունն է բերել Ազգային ժողով, ոնց ուզում են թող աշխատեն միասին»,-ասաց տիկին Ալեքսանյանը:

 

Արթուր Սաքունցի խոսքով, քաղաքացիները բռնության մանդատը չեն տվել, որ բոլոր հարցերը բռնությամբ են լուծում, այն էլ՝ իրավապահ մարմինների կողմից քաղաքացիների նկատմամբ. «Հիմա թիվ մեկ հարցը Հայաստանում անվտանգության խնդիրներն են, քիչ է, սահմանային անվտանգությունն է խարխլված, եւ դեռ ունենք լուրջ մարտահրավերներ, վտանգված է նաեւ քաղաքացիների անվտանգությունը՝ Հայաստանի հանրապետության ներսում: Հարց է առաջանում ո՞վ է ապահովելու քաղաքացիների անվտանգությունը մեր երկրի ներսում, ոչ սահմանային գոտիներում: Գոնե մտածո՞ւմ են, թե դրա հետեւանքներն ինչի կարող են հանգեցնել: Ընդհանրապես իրավական անվտանգության խնդիրը, եթե երաշխավորված չէ, չեն երաշխավորված պետության անվտանգության խնդիրները, որին քաղաքացիները պետք է մասնակից լինեն, բայց ոստիկանությունն իր բռնի գործողություններով վերացնում է քաղաքացիների մասնակցությունն այդ անվտանգային խնդիրների լուծմանը»:

 

Ժաննա Ալեքսանյանի խոսքով, անմարդկային մոտեցում է հենց կառավարության կողմից, քանի որ յուրաքանչյուր քաղաքացի, որն այսօր բռնության է ենթարկվում, հարազատ ունի, որը զոհվել է 44-օրյա պատերազմում, կամ ծանր վիրավորվել, կամ գերության մեջ է, անհայտ կորած եւ այլն. «Մեր երկիրը դարձնում են անմարդկային երկիր, մեր ժողովուրդը շվարած է այս քաղաքականությունից, այս բարքերից:



aravot.am

Դիտումներ՝ 20

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????