0 8000 12 11

Մարդու իրավունքների պաշտպանության անվճար թեժ գիծ
menu

Բանից պարզվում է՝ «կնքահոր» ստորագրությունը գրոշի արժեք չունի, ո՞ւմ է պետք այդ համաձայնագիրը, եթե գերիները վերադարձվում են քարտեզների դիմաց. Սաքունց

July 6, 2021

Լրատվամիջոցները մեր մասին

Ինչպես հայտնի է, օրերս եւս 15 հայ ռազմագերիներ վերադարձան Հայաստան: Հայկական կողմը որպես բարի կամքի դրսևորում Ադրբեջանին է փոխանցել Ֆիզուլիի ու Զանգելանի շրջանների ականապատ դաշտերի քարտեզներ:

 

Մինչ այդ վերադարձած 15 այլ ռազմագերիների համար Ադրբեջանին էին հանձնվել Աղդամի շրջանի ականապատման քարտեզները:

 

Այսօր առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում հարցին՝ շատերն այստեղ խնդիր են տեսնում, քանի որ մեր գերիների վերադարձը տեղի է ունենում գործարքով, հարցեր են առաջանում ինչքանո՞վ է սա համարժեք գործարք Հայաստանի համար՝ իրավապաշտպան Արթուր Սաքունցը պատասխանեց. «Ամեն ջանք պետք է գործադրել՝ մինչեւ վերջին ռազմագերուն ազատելու ուղղությամբ, ամե՛ն ջանք: Չգիտեմ, խնդրելով է, պահանջելով է, դիվանագիտական խողովակներով է եւ այլն: Այստեղ որեւէ հակադարձում ուղղակի անիմաստ է եւ այստեղ ուշադրություն դարձնել նման հակադարձումների իմաստ չունի: Բայց ուզում եմ հիշեցնել, որ Իսրայելը մի զինվորի համար մի քանի հարյուր հոգու, որոնք որպես ահաբեկիչներ գտնվում էին իր բանտերում, ազատ արձակեց, սա՛ է պետության պատասխանատվության ցուցանիշը: Պարզ չի՞, որ այդ մարդկանց, որոնց ազատ է արձակել ու որոնց մեղադրում էր ահաբեկչական գործողությունների մեջ եւ իրապես այդ գործողություններն անում էին, վտանգում էին իր քաղաքացիների եւ պետության անվտանգությունը, նրանք, ազատության մեջ հայտնվելով, իրենցից վտանգ էին չէ՞ ներկայացնելու: Բայց ինքը գիտակցաբար գնաց այդ քայլին՝ իր մեկ զինվորին ազատելու համար: Եվ հիմա պետք է այո՛, ամեն ջանք գործադրվի հայ ռազմագերիների համար:

 

Խնդիրը այն մեխանիզմի մեջ է, որը եռակողմ համաձայնագրով արձանագրված է: Սրա մեջ է խնդիրը, ինքը արդյունավետ չի, չի երաշխավորել անվերապահ իրագործումը՝ բոլորը բոլորի դիմաց ռազմագերիների ազատում: Իհարկե, Իսրայելը նման իրավիճակում չի եղել ու չի վերցրել պարտավորություն այլ երկրների առջեւ, որոնք կարող էին կաշկանդել իր գործողությունները որոշումներ կայացնելու տեսակետից: Մենք սրանով իշխանություններին քննադատում ենք եւ բազմիցս պահանջ ենք ներկայացրել, որ պետք է այդ եռակողմ համաձայնագրի փակուղուց դուրս գալ, որովհետեւ ինքը ոչ թե նպաստում է խնդիրներ լուծելուն, այլ՝ խնդիրներ է առաջացնում: Եթե եռակողմ հայտարարության մեջ չի գրված, որ գերիները պետք է վերադարձվեն ականապատման քարտեզների դիմաց, բայց հիմա արվում է, այդ դեպքում ո՞ւմ է պետք է այդ համաձայնագիրը: Հայկական կողմը կարող է ուղղակի բանակցություններ վարի ադրբեջանական կողմի հետ եւ նույն գործարքն առանց եռակողմ համաձայնագրի իրականացնի: Այսինքն, այդտեղ միջնորդի նշանակությունը կամ դերը արդեն դառնում է անիմաստ: Միջնորդը եռակողմ համաձայնագրի այսպես կոչված կնքահայրը, ինքը պատասխանատվություն է չէ՞ վերցրել, ինքն էլ է ստորագրել, բայց բանից պարզվում է՝ իր ստորագրությունը գրոշի արժեք չունի: Գործում է մեկ այլ մեխանիզմ, որը եռակողմ համաձայնագրով արձանագրված չէ»:

 

Հարցին՝ այդ քարտեզների տրամադրումը մեր երկրի անվտանգության հարցում խնդիրներ չի՞ ստեղծի՝ Արթուր Սաքունցը պատասխանեց. «Ես ռիսկ տեսնում եմ իհարկե, մենք միշտ ենք ռիսկ տեսել: Ժամանակին մենք այդ հարցը բարձրացրել ենք: ՀՀ իշխանությունների կողմից ՀՀ տարածքում ռուսական բազայի նկատմամբ մշտադիտարկմամբ վերահսկողության որեւէ մեխանիզմ չկա: Սա ինստիտուցիոնալ խնդիր է: Ի դեպ, այդ պայմանագրերը կնքվել են մինչ հեղափոխությունը: Սա ի գիտություն այն մարդկանց, որոնք շարունակում են պնդել, որ ՀՀ անվտանգության միակ երաշխավորը ռուսական կողմն է: Արդյունավետությունը խիստ կասկածելի է մի անվտանգության երաշխավորի, որի ռուսական ներկայության հանդեպ ՀՀ-ն չունի վերահսկողության եւ մշտադիտարկման արդյունավետ մեխանիզմ: Եթե նույն տրամաբանությամբ շարունակեն լիազորել այդ նույն ուժերին նույն մեխանիզմով սահմանային անվտանգությունը՝ ինքը ռիսկ է: Հրատապ տեսակետից թվում է` խնդիր է լուծում, բայց երկարաժամկետ առումով նույն մտահոգությունները, որոնք կային 102-րդ բազայի հետ կապված, մնում են, նաեւ ընդլայնվում աշխարհագրական տեսակետից: Առավել եւս, որ այդ անվտանգության համակարգը բանկրոտի ենթարկվեց այս պատերազմի ժամանակ՝ հակաօդային պաշտպանություն, միացյալ զինված ուժեր, ՀԱՊԿ եւ այլն, ոչ մեկը որեւէ արդյունք դե ֆակտո չտվեց, երաշխիք չհանդիսացավ անվտանգության տեսակետից: Խնդրի լուծման միակ միջազգային կառույցը՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը դե ֆակտո լուսանցքում հայտնվեց: Արձանագրում ենք, որ միջազգային համագործակցության սահմանափակումը, միջազգային իրավունքի ոչնչացումը վտանգում է ՀՀ-ի, Արցախի եւ նրանց քաղաքացիների անվտանգությունը»:

 

Սաքունցը հույս հայտնեց, որ ՀՀ-ԵՄ ակտիվ համագործակցության արդյունքում մեր երկրում կյանքի որակը, ներքին կառավարման արդյունավետությունը կբարձրանա, որովհետեւ բոլոր զարգացումներին խոչընդոտում է այն համակարգը, որին անդամագրված է Հայաստանը:

 

Դիտարկմանը, որ հիմա խորհրդարանում 3 «պրոռուսական» ուժեր են, նրանք երեքն էլ խոսում են ՌԴ-ի հետ հարաբերությունները խորացնելու մասին՝ Սաքունցը չհամաձայնեց. «Կա խորհրդարանական մեծամասնություն ու վերջ»: Այն, որ մեծամասնությունը նորից նույն գիծն է առաջ տանում Սաքունցը պատասխանեց. «Կասկածում եմ: Այդպես է թվում: Ես համաձայն չեմ այն գործողությունների կամ այն դիրքորոշումների հետ, որ մեծամասնությունը հիմա ցույց է տալիս՝ շարունակելով մնալ ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի մեջ եւ երկկողմ ռազմավարական դաշնակցության հարաբերություններում, բայց խնդիրը կայանում է նրանում, որ այն երկու այսպես կոչված ուժերը, որոնք չեն էլ թաքցրել իրենց նվիրվածությունը, կամ կոնցեպտը, որ միակ երաշխավորը Կադիրովն է կամ Պուտինը, ես նման դիրքորոշումներ կամ ուղերձներ մեծամասնության կողմից չեմ լսել»:



aravot.am

Դիտումներ՝ 2

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????