Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Արթուր Սաքունց․ Դատական համակարգը դարձել է անկախ կոռուպցիոն համակարգ

September 8, 2020

Լրատվամիջոցները մեր մասին

«Սա սպասելի արդյունք էր, սա այն էր, ինչ որ մենք կանխատեսում էինք նախապես»,- «Մեդիա կենտրոնում» «Մարտի 1-ի գործ. անվստահություն իշխանությունների՞ն» քննարկման ընթացքում, անդրադառնալով Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդների հայտարարությանը, թե դադարեցնում են իրենց ֆիզիկական մասնակցությունը դատական նիստերին, ասաց «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ նախագահ Նինա Կարապետյանցը։

 

Նրա խոսքով՝ համակարգի հետ աշխատողները լավ գիտեն, թե ինչպես է այն աշխատում․ «Ինձ համար առնվազն ակնհայտ էր, որ ի վերջո գալու ենք, հանգելու ենք այս իրավիճակին։ Ավելին ասեմ՝ իմ գործընկերներից, այսինքն՝ հենց «Հելսինկյան Ասոցիացիա»-ի թիմից Արա Ղարագյոզյանը նույնպես ներկայացնում էր տուժողների շահերը, և իմ գործընկերը արդեն 2 ամսից ավելի չի մասնակցում դատական նիստերին։ Եվ մենք գիտակցաբար ենք կայացրել այդ որոշումը, որովհետև մենք էլ ենք համարում, որ սա ֆարս է։ Ինչո՞ւ դրա մասին չէինք բարձրաձայնել նախապես, որովհետև մեր գործընկերներից փաստաբան Տիգրան Եգորյանը, Սեդա Սաֆարյանը մասնակցում էին այս նիստերին, և մենք համարում էինք, որ այս խնդիրը բարձրաձայնելը այս պահին, թե ինչու մենք չենք մասնակցում՝ իրենց գուցե կարող է անհարմար վիճակի մեջ դնի, սխալ մոտեցում հասկացվի։ Բայց ակնհայտ դարձավ բոլորի համար կարծես, թե որ համակարգը չի աշխատում, որ դատական համակարգ որպես այդպիսին մենք չենք էլ ունեցել։ Ես ուղղակի զարմանում եմ, երբ մենք խոսում ենք համակարգի մասին։ Մենք ունեցել ենք մի գործիք, որը ծառայել է հանցավոր ռեժիմին»։

 

Իսկ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն ասաց, որ դատական համակարգը դարձել է անկախ կոռուպցիոն համակարգ․ «Դատական իշխանությունը մասնակցել է իր գերակշիռ մասով, տոկոսը կարող ենք հաշվարկել թե՛ Մարտի 1-ի դատավարություններով, թե՛ քաղաքական բոլոր դատավարությունները Հայաստանի 30 տարվա պատմության ընթացքում, մարդկանցով, որոնք դեռևս շարունակում են պաշտոնավարել։ Պետության զավթման հիմնական օղակ է հանդիսացել դատական իշխանությունը։ Եվ հիմա ի՞նչ ենք ուզում, որ պետության զավթմանը մասնակցած այդ մարմնում, Սահմանադրական կարգի բռնի զավթման մեջ մեղադրվող անձանց վերաբերյալ արդար դատաքննություն պետք է իրականացվի՞։ Իհարկե՛, աբսուրդ է, փչացած գործիքներով օրինական խնդիրներ կամ արդարադատության խնդիրներ հնարավոր չէ իրականացնել»։



aravot.am

Դիտումներ՝ 409

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????