Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

«Հոգեբանորեն լիովին չվերականգնված անձանց, որ ուղարկում են ծառայության, նրանք ի՞նչ ռազմական խնդիր են լուծելու». Արթուր Սաքունց

November 10, 2022

Տեսադարան

«Կարծես միտում է. զինված ուժերի թվաքանակն ուզում են այդ մարդկանց հաշվին լրացնել»,-«Հոդված 3» ակումբում «Գերությունից՝ քննչական մարմիններ, հայրենադարձված զինծառայողների վերականգնողական խնդիրները» թեմայով քննարկման ժամանակ այսպիսի մտահոգություն հայտնեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ անդրադառնալով այն նախադեպերին, երբ գերությունից վերադարձած զինծառայողը կամ զինծառայողը, որն ունի հոգեբանական խնդիրներ, առանց լրիվ վերականգնման` նրան վերադարձնում են ծառայության:

 

Շեշտելով, որ միշտ էլ եղել են գերությունից վերադարձած անձանց խնդիրները, սակայն հիմա ծավալային առումով դրանք ավելի մեծ են՝ Արթուր Սաքունցը մանրամասնեց. «Գերության մեջ վատ վերաբերմունքի արժանացած անձանց վերաբերյալ Եվրոպական դատարան հայցեր են ներկայացվում, ըստ էության, այն հիմքով, որ գերության մեջ գտնվող մարդիկ ենթարկվում են խոշտանգման, վատ վերաբերմունքի, հոգեբանական, ֆիզիկական բռնությունների»:

 

Արթուր Սաքունցը հայտնեց՝ գերությունից վերադարձած անձանց շրջանում իրականացվում է դատահոգեբանական փորձաքննություն, հոգեբանական հետազոտություն, և այդ գործերով, բացի հրատապ կարգով դիմումներից, ներկայացվում են նաև Եվրոպական դատարան սովորական ընթացակարգով դիմումներ: Որպես իր ներկայացրած մտահոգության հիմնավորում՝ Արթուր Սաքունցն օրինակ բերեց, որ մարդը ենթարկվել է այնպիսի ճնշումների, ֆիզիկական բռնությունների՝ հատկապես հոգեբանական, որոնց հետևանքները վերացնելու համար երկար ժամանակ է պետք, մինչդեռ զինվորական հոսպիտալի հոգեբանը նրան ընդամենը 25-օրյա բուժում է նշանակել. «Հոգեբանական ծառայություն իրականացնող փորձագետներն ուղղակի ապշած են, քանի որ 25 օրվա ընթացքում հնարավոր չէ այդ անձին հոգեբանորեն վերականգնել, որ նրան պետությունն ուղարկի ծառայության, նա հինգ-վեց ամիս ժամանակվա վերականգնման կարիք ունի: Պետությունը նման կերպով խախտում է այդ անձի իրավունքը. նախ զինծառայության պիտանելիության հարցն առողջական խնդիրների հետ կապված պետք է անկյունաքարային լինի: Զինծառայության պարտականությունները կատարելու համար անհրաժեշտ է նվազագույն տվյալներ ֆիզիկական և հոգեկան առողջության: Ակնհայտ է, որ ռազմագերիները ենթարկվել ու ենթարկվում են բռնությունների, հիմա էլ ենթարկվում են այնպիսի վատ վերաբերմունքի, որ նրանց հետ մեկ-երկու ամսում հնարավոր չէ աշխատել և վերականգնել նրանց. ի վերջո մասնագետը պիտի ասի»:

 

Արթուր Սաքունցը հարցնում է՝ այդ մարդկանց, որ ուղարկում են զինծառայության շարունակության, ի՞նչ ռազմական խնդիր են նրանք լուծելու: Ըստ իրավապաշտպանի՝ պետությունը պետք է այս հարցերում ավելի մեծ ջանքեր գործադրի վերականգնողական հարցերով, քան ծառայությանը՝ անձի շուտափույթ վերադարձի առումով:


aravot.am

Դիտումներ՝ 12

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????