0 8000 12 11

Մարդու իրավունքների պաշտպանության անվճար թեժ գիծ
menu

ՏԻՄ ընտրությունների դիտորդ. «Նորաշենում լարված վիճակ է, իսկ Կոշում ուղղորդել են ընտրողներին»

December 8, 2019

Ընտրելու և հանրաքվեներին մասնակցելու իրավունք | Լրատվամիջոցները մեր մասին

Դեկտեմբերի  8-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ անցկացվեցին Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի և Շիրակի մարզերի 16 համայնքներում, որոնցից 12-ում ընտրությունները հերթական էին, իսկ 4-ում՝ արտահերթ: Նշված համայնքներից 12-ում ընթացան համայնքի ղեկավարի, և 4 համայնքում՝ ավագանու անդամի ընտրություններ:

 

Aravot.am-ի հետ զրույցում դիտորդական առաքելություն իրականացնող Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչ Անտոն Իվչենկոն տեղեկացրեց, որ  ՏԻՄ ընտրությունները չեն անցել առանց խախտումների: «Դեռ աշխատանքային գործընթացի մեջտեղում ենք, եւ  ամբողջական տեղեկատվությունն ավելի ուշ կլինի»,-շեշտեց դիտորդը: Այնուհետեւ ավելացրեց. «Այո, եղել են խախտումներ, ես դեռ չեմ տեսել ընտրություններ, որտեղ խախտումներ չլինեն: Այդ խախտումների մի մասը չիմացության պատճառով է, մի մասն ընթացակարգային է»: Նրանից հետաքրքրվեցինք՝ հատկապես որ համայնքներում են խախտումներ եղել: «Բոլոր համայնքներում ինչ-որ խախտումներ կան, որոնք կապված են ընթացակարգի հետ, օրինակ, միաժամանակ երկու-երեք ընտրող փորձել է մտնել քվեախցիկ, համարյա բոլոր դեպքերում նման խնդիրները լուծվում են տեղում՝ հանձնաժողովի նախագահի կողմից»,-ասաց մեր զրուցակիցը:

 

Մեր հետաքրքրությանը՝ իսկ արտառոց միջադեպեր եղե՞լ են, Իվչենկոն պատասխանեց. «Կոշ համայնքում վստահված անձանցից մեկը, կարծում ենք,  փորձել է ուղղորդել ընտրողներին, Նորաշենում, որտեղ ավագանին անվստահություն էր հայտնել համայնքի ղեկավարին, նշանակվել էր ժամանակավոր պաշտոնակատար, լարված իրավիճակ է»,- ասաց դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպության ներկայացուցիչը:

 

Հավելենք, որ ըստ ԿԸՀ կայքի՝ դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների թվում են Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը, Ժուռնալիստների  «Ասպարեզ» ակումբը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը եւ Իրազեկ քաղաքացիների միավորումը: Վերջինիս  ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի հետ էլ կապվեցինք, նա ասաց, որ տեղյակ չէ ընտրություններից, քանի որ գտնվում է Արցախում:



aravot.am

Դիտումներ՝ 428

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը


  • Տառաչափ
    A A A
  • Տառատեսակ
    arial verdana tahoma
  • Հաստություն
    regular light bold
  • Հեռավորություն
    1px 2px 3px
  • Գունային սխեմա
    Սևով սպիտակի վրա Սպիտակով սևի վրա
  • Ֆոնի գույնը
  • Տեքստի գույնը