Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

«Այն, որ ԳՇ պետը պիտի լինի ՀՀ ՊՆ առաջին փոխնախարարը, սա արդեն խնդիր է, որովհետև չգիտենք՝ ինչու է դա այդպես արվում»․ Արմինե Մարգարյան

July 5, 2022

Լրատվամիջոցները մեր մասին

«ՀՀ-ում պետք է խոսել արմատական փոփոխությունների մասին, որի արդյունքում մենք կտեսնենք իրավիճակի փոփոխություն թե´ մահացածության դեպքերի, թե´ կանոնադրական հարաբերությունների պահպանման և թե´ կոռուպցիոն ռիսկերի նվազեցման առումով»,-«Մեդիա կենտրոնում» «Զինված ուժերի ռազմավարություն. ինչպիսի՞ բարեփոխումների անհրաժեշտություն կա» թեմայով քննարկման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։

 

Ըստ Արթուր Սաքունցի՝ ներկայիս ընդդիմությունն ուղղակի պատասխանատվություն ունի ՀՀ ԶՈՒ իրավիճակի համար։ Նա այս առիթով մանրամասնեց․ «Ընդդիմությունն ուղղակի պատասխանատվություն ունի զինված ուժերի առնվազն 20-25 տարի կառավարման, ձևավորման և նաև այն իրավիճակի համար, որում գտնվում էր և դեռ ցավոք գտնվում են ՀՀ զինված ուժերը։

 

Եթե լիներ ՀՀ զինված ուժերի նկատմամբ արդյունավետ խորհրդարանական վերահսկողություն և ՀՀ ԶՈՒ առանձնահատկություններով հանդերձ լիներ թափանցիկ և հաշվետվողական կառավարում՝ չէինք ունենա այն արդյունքները, որոնք պարբերաբար արձանագրում ենք։

 

Սա երկարատև գործընթացի, քրոնիկ հիվանդության հետևանքն է»։ Արթուր Սաքունցն ասաց՝ առաջարկում են, որ պետք է ԶՈՒ հաշվետվողականությունը օրենսդրական մարմնի հանդեպ արդյունավետ լինի ու նշեց․ «Իշխանություն է, թե ընդդիմություն, համոզեք, որ դա արդյունավետ է։ Այսօրվա իշխանությունը, որը պատասխանատու է կառավարման համար, նրա թիվ մեկ խնդիրն է տարիներ շարունակ այդ քրոնիկ հիվանդությունների բուժումը»։

 

Ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արմինե Մարգարյանն էլ, անդրադառնալով զինված ուժերի նկատմամբ խորհրդարանական վերահսկողությանը, ասաց․ «Եթե մենք ունենայինք արդյունավետ խորհրդարանական վերահսկողություն, մենք ստիպված չէինք լինի խոսել գաղտնիության ռեժիմի մասին։ Դա կլիներ բավարար չափով, մենք խնդիր չէինք տեսնի, քանի որ խորհրդարանական վերահսկողությունն ամեն ինչ կաներ հավուր պատշաճի։ Երբ ամեն տեղ նշում են, որ կա նման մի որոշում, որ Գլխավոր շտաբի պետը պիտի լինի ՀՀ ՊՆ առաջին փոխնախարարը, սա արդեն խնդիր է, որովհետև չգիտենք՝ ինչու է դա այդպես արվում։ Թե ինչու է նման որոշում կայացվում, հարցի մյուս կողմն է, բայց անվտանգային ոլորտի մյուս դերակատարները մասնակցություն չեն ունեցել այդ որոշման կայացման մեջ։ Այսպես առաջանում է անվտանգային ոլորտի նկատմամբ լեգիտիմության խնդիր»։



Հարցին՝ գաղտնիության պատճառը ո՞րն է, Արթուր Սաքունցը պատասխանեց․ «Դա իներցիայի շարունակությունն է։ Ցավոք, 2018-ի հեղափոխությունից հետո անվտանգային բնագավառի, զինված ուժերի հետ կապված հարցերում, երբ չկա խորհրդարանական վերահսկողությունը և ձևավորված չեն գաղտնիության սահմանները, հիմնավորվածությունը, և նաև գործընթացը փակ է, այսինքն` այդ իներցիան հաղթահարված չէ։ Ազգային անվտանգության խնդիրների լուծումը մենաշնորհված է ինչ-որ մի խմբի կողմից, և այս միտումը հաղթահարված չէ»։

aravot.am

Դիտումներ՝ 31

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????