Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

«Դժվար կարողանամ մեկնաբանել՝ վարչապետն ինչու է փոխել կարծիքը երկրի կառավարման մոդելի առումով»․ Արթուր Սաքոնց

July 6, 2022

Լրատվամիջոցները մեր մասին

«Դժվար կարողանամ մեկնաբանել, թե վարչապետն ինչու է փոխել կարծիքը․ իրեն պետք է հարցնել»,-«Մեդիա կենտրոնում» «Սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը․ ո՞ւմ և ինչի համար են փոխվում գլխավոր կանոնները» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը՝ անդրադառնալով հարցին՝ ինչո՞ւ է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկրի կառավարման մոդելի առնչությամբ փոխել իր կարծիքը, քանի որ 2021-ին հայտարարեց, որ վերջին ամիսների իրադարձություններն ապացուցեցին խորհրդարանական կառավարման մոդելի արդյունավետությունը։ Նա հայտնեց՝ սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը պետք է մինչև այս տարեվերջ ավարտուն տեսք ստանա և պատասխանի հարցին, թե ինչ կառավարման մոդել կլինի այդ հայեցակարգի նախագծով։

 

Այս առիթով ասաց․ «Հստակ է մի բան, որ ՀՀ-ում անցած երեսուն տարիների ընթացքում անկախ կառավարման մոդելից ձախողված է իշխանությունների տարանջատման և փոխզսպման սկզբունքը։ Որևէ սահմանադրություն, նաև ներկա Սահմանադրությունը չի երաշխավորում իշխանությունների տարանջատման և փոխզսպման սկզբունքը։ Սա է ամենամեծ խնդիրը, ձախողումն ու ամենամեծ դասը, որը պետք է որպես ելակետային դրույթ ընդունվի դիրքորոշումները կամ որոշումները կայացնելիս»։

 

Արթուր Սաքունցի կարծիքով՝ ամենից կարևորն իշխանությունների ճյուղերի տարանջատումն է։ Ու նշեց․«Դատական իշխանությունը երբեք չի ունեցել Սահմանադրության մակարդակում երաշխավորված անկախություն։ Ավելին, մշտապես գտնվել է գործող իշխանությունների հսկողության ներքո՝ նկատի ունեմ մեխանիզմների առումով։ Գործադիրն ունեցել է դատական համակարգի վրա ուղղակի ազդեցություն։

 

Անկախ՝ կառավարման ձևը նախագահական, կիսանախագահական է, թե խորհրդարանական, ուղղակի է եղել արդարադատության խորհրդի կամ դատական իշխանության բարձրագույն մարմնի անդամների նշանակման առումով և անուղղակի, երբ կարողանում էր գործադիրն ու խորհրդարանն անուղղակի մեխանիզմներով ազդել դատական իշխանության վրա։ Վերջին քվեարկությունները խորհրդարանում ցույց տվեցին։

 

Մենք չենք ունեցել երաշխավորված օրենսդիր մարմնի լիակատար անկախություն։ Այն, ինչ տեսնում ենք և նաև անցած ժամանակահատվածում՝ խորհրդարանական մեծամասնությունն ունեցել է բացարձակ մեծամասնություն։ Մի իրավիճակ է, երբ գործադիր և խորհրդարանական մեծամասնությունը միասնություն են կազմում։ Սա ոչ միայն հետխորհրդային պետության ավանդույթ է, որը չկարողացան հաղթահարել, այլ խոսքը հակակշիռների՝ այսինքն՝ բացարձակ մեծամասնության իշխանության սահմանափակության մասին է, որը ժողովրդավարական կառավարման և իշխանությունների տարանջատման և փոխզսպման սկզբունքներն ապահովող մեխանիզմներից մեկն է»։

 

Ըստ Արթուր Սաքունցի՝ կարևոր է, որ սահմանադրական փոփոխությունների նշանակությունը, բովանդակությունն ընկալվի ոչ թե կառավարող կուսակցության ցանկությունների համատեքստում, այլ դա կենսական անհրաժեշտություն է պետության անվտանգային խնդիրները լուծելու համար։ Նրա համոզմամբ՝ մեզ մեր երեսուն տարվա փորձը բավարար է․«Պետք է լինել բավական անխելք, որ քո փորձը հաշվի չառնես։ Սա, իհարկե, պահանջում է կամք»։



aravot.am

Դիտումներ՝ 40

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????