Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Հրաժարվե՛ք, պարոն վարչապետ, այդ քայլից․ Արթուր Սաքունց

May 19, 2019

Լրատվամիջոցները մեր մասին

Այն, որ Ռ. Քոչարյանի աջակիցների դաշինքը ստեղծվել էր մայիսի 13-ին դատական նիստի ժամանակ հավաքվելու դատարանի մոտ և ճնշում գործադրելու դատարանի վրա, չեմ կասկածում: Առաջին օրը միայն Վարդգես Գասպարին էր փաստորեն հակացույց անողը, որի նկատմամբ բռնություն գործադրվեց, որից հետո հաջորդ օրը արդեն ավելի մեծ թվով հակացույցի մասնակիցներ հավաքվեցին:

 

Այս ամենը վկայում է իրապես դատական իշխանության և դատարանի նկատմամբ բացառիկ անվստահության մասին: Բայց արդյոք այդ անվստահության հարցը կարելի՞ է լուծել նույն ճնշման մեթոդներով, միանշանակ ՈՉ: Կարդացեք նաև Նիկոլ Փաշինյանը Արամ Ա-ին ներկայացրել է Հայաստանում ընթացող գործընթացները ՀԺԱՄ. Վարչապետի անձամբ այցելությունը դատարաններ և հորդորները «դուխով» շրջափակված պահել դրանք, որակում ենք որպես սահմանադրական կարգի տապալման փորձ Բոլոր դատարանների մուտքերն արգելափակված են. ինչպես են արձագանքել քաղաքացիները վարչապետի կոչին Այդ պատճառով, կոչ եմ անում, հրաժարվել նույն մեթոդներից, որը կիրառեցին Ռ. Քոչարյանի կողմնակիցները:

 

Խնդիրը լուծելու համար կա Ազգային Ժողովը՝ որպես մարմին, քննարկման տեղը ԱԺ-ում է: Իսկ դատական իշխանության կտրուկ փոփոխությունների մեխանիզմները կարող են միմիայն լինել իրավական: Առանց իրավական մեթոդների, մնացած ցանկացած մեթոդները ոչ միայն անթույլատրելի են լեգիտիմ օրենսդիր մարմնի առկայության պայմաններում, այլ նաև խիստ վտանգավոր:

 

Հրաժարվե՛ք, պարոն վարչապետ, այդ քայլից:

 

Նախ և առաջ, թե ինչու չեն արվել համարժեք քայլերը իրավական լուծումներ տալու դատական կտրուկ, արմատական բարեփոխումների համար, դա պետք է քննության առնել և լուծել այդ պատճառի խնդիրը: 



 

aravot.am

Դիտումներ՝ 579

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????