Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

Ցուցարարներն ագրեսիվ են, անցնում են խաղաղ ցույցի սահմանը. կարծում են Ժաննա Ալեքսանյանը եւ Արթուր Սաքունցը

«Որքան անհնազանդության ակցիաների օրերը շատանում են, այնքան մենք տեսնում ենք, որ սովորական քաղաքացիներին չի հանդուրժում այդ ընդդիմություն կոչվածը: Իմ տպավորությունն այնպիսինն է, որ մի կերպ են զսպում իրենց բռնությունը գործադրելու… Բաղրամյան փողոցից դեռ հիշում ենք, թե ինչ ագրեսիա էր»,- այսօր «Մեդիա կենտրոնում» կայացած քննարկման ժամանակ, անդրադառնալով ընդդիմության անհնազանդության ցույցերին, ասաց «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի նախագահ Ժաննա Ալեքսանյանը: Բանախոսի գնահատմամբ, իրադարձությունները գնալով բուռն են դառնում, ականատես ենք լինում ցուցարարների եւ ոստիկանների բախումներին, ոստիկանների կիրառած ուժին, որոնց արդյունքում, ցավոք տուժում են նաեւ լրագրողները եւ օպերատորները: Նա մտահոգություններ ունի, որ իրավիճակը ավելի կբարդանա, իսկ այն զսպելու տարբերակները ինքը չգիտի: 

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 342268

Կարդալ նաև

Զեկույցներ