Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

ԱԱԾ-ն պետք է զբաղվի նրանով, ինչի համար ստեղծված է՝ հետախուզություն և հակահետախուզություն. «Ժամանակ»

June 7, 2019

Լրատվամիջոցները մեր մասին

Իրավապաշտպան Արթուր Սաքունցի խոսքերով՝ ԱԱԾ-ն առհասարակ չպետք է քննչական գործառույթ իրականացնի։ «Մենք, այո, մշտապես բարձրաձայնել ենք, որ ԱԱԾ-ն չպետք է զբաղվի կոռուպցիոն հանցագործությունների քննությամբ, որովհետև դա ռիսկային է։ Նման գործերի քննությամբ պետք է զբաղվի Հատուկ քննչական ծառայությունը։

 

Իրավական տեսանկյունից էլ անհասկանալի է, թե ինչու որոշ պաշտոնատար անձանց վերաբերյալ գործերի նախաքննությամբ զբաղվում է ՀՔԾ-ն, իսկ որոշ դեպքերում՝ ԱԱԾ-ն»,- ասաց իրավապաշտպանը՝ հավելելով, որ այս ամենը մի բան է հուշում և հիմնավորում, որ ինստիտուցիոնալ լուրջ փոփոխություններ պետք է կատարվեն, և նախորդ իշխանության օրոք ձևավորված ինստիտուցիոնալ վիճակը պետք է փոխվի, քանի որ այն նոր իշխանության պայմաններում մշտապես հարցեր է առաջացնելու քաղաքական կամքի ապահովման տեսանկյունից։

 

«Արմատական բարեփոխումները՝ ինստիտուցիոնալ, օրենսդրական, առավել քան կենսական անհրաժեշտություն են, որպեսզի հասարակության շրջանում վստահությունը իրավապահ մարմինների նկատմամբ վերականգնվի, և կասկածներ չառաջանան։ Սա չի վերաբերում միայն ԱԱԾ-ին։ Բայց մի բան հստակ է, որ ԱԱԾ-ն պետք է զբաղվի նրանով, ինչի համար ստեղծված է՝ հետախուզություն և հակահետախուզություն։ Իսկ գործերի քննությունը չպետք է լինի ԱԱԾ տիրույթում»,- ընդգծեց Արթուր Սաքունցը։

 

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը ևս համակարծիք է, որ օր առաջ պետք է փոխվեն ԱԱԾ լիազորությունները, դրանք բերվեն ժողովրդավարական հասարակության տրամաբանության մեջ տեղավորվող լիազորությունների. «ԱԱԾ-ն պետք է զբաղվի հետախուզությամբ, հակահետախուզությամբ՝ մնալով փակ կառույց և պարտադիր էլ չի, որ դառնա նախարարություն։ ԱԱԾ-ից, միանշանակ, քննչական ֆունկցիաները պետք է փոխանցվեն Քննչական կոմիտեին, ինչպես նախատեսված էր 2014 թվականին, բայց չարվեց։ ԱԱԾ սահմանապահ ֆունկցիաները պետք է փոխանցվեն ներքին գործերի նախարարությանը, որը, հուսով եմ, դեռ կստեղծվի։ ԱԱԾ-ն որևէ հակակոռուպցիոն ֆունկցիա չպետք է ունենա։ Դրանք պետք է փոխանցվեն հակակոռուպցիոն մարմնին։ Կրկնում եմ՝ ԱԱԾ-ն պետք է զբաղվի ոչ այլ ինչով, քան հետախուզությամբ և հակահետախուզությամբ»,- ընդգծեց Իոաննիսյանը։ 

aravot.am

Դիտումներ՝ 1136

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????