Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

ՊԱՇՏՊԱՆԻՐ ՊԱՇՏՊԱՆԻԴ

August 26, 2022

Տեսադարան

Զինված ուժերում մարդու իրավունքների խախտումների մասին այս տեսանյութում ՀՔԱՎ նախագահ Արթուր Սաքունցը նշում է, որ մինչ հեղափոխությունը ձևավորված կառավարման համակարգի շարունակության պայմաններում նոր խնդիրներ առաջացնելով ստեղծել են հին ու նոր խնդիրների մի զանգված, որը շատերի մոտ անելանելիության տպավորություն է ստեղծում։

 

ՀՀ անվտանգային մարտահրավերներին դիմագրավելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀՔԱՎ-ը նախաձեռնել է «Զինված ուժերի բարեփոխումների վերաբերյալ կանաչ թուղթ» աշխատությունը, որն անդրադառնում է նաև Հայաստանի Հանրապետության զինված ուժերի քաղաքացիական, ժողովրդավարական վերահսկողության առկա մեխանիզմներին, անվտանգային ոլորտի նկատմամբ խորհրդարանական վերահսկողության գործիքներին, արդյունավետ և նոր մեխանիզմների ձեւավորման անհրաժեշտությանը՝ ի նպաստ թափանցիկության եւ հաշվետվողականության սկզբունքների հնարավորինս արդյունավետ ապահովման և կոռուպցիոն ռիսկերի նվազեցման: 

 

Կարևորելով բարեփոխումների գործընթացի գնահատման շարունակականությունը, ինչպես նաև զինված ուժերի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության մեխանիզմների բարելավման անհրաժեշտությունը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը շարունակում է հետևել ՀՀ զինված ուժերի բարեփոխումներին, վերակառուցմանը և արդիականացմանն ուղղված ՀՀ Կառավարության գործողությունների իրականացման գործընթացին։ Վերջերս հրապարակեցինք Զինված ուժերի բարեփոխումներին, վերակառուցմանը և արդիականացմանն ուղղված ՀՀ Կառավարության գործողությունների 2-րդ գնահատումը, որում անդրադառնում ենք բոլոր 11 առաջնահերթություններին և ներկայացնում առաջարկներ։

 

Դիտումներ՝ 34

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????