Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Պետական համակարգը գործել է ոչ թե խնդիրների լուծման համար, այլ զուտ իրենց անձնական շահերի. Սաքունց

March 16, 2020

Տեսադարան

«ՀՀ-ում օրակարգը մեկն է և այն ձևավորվել է դեռևս թավշյա հեղափոխությունից առաջ, երբ դրանք լուծումներ չէին ստանում և թավշյա հեղափոխությամբ այդ օրակարգի լուծման հնարավորությունը վերականգնվեց»,- ADTV «Հարցազրույց» հաղորդման ժամանակ ասաց «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ»-ի ղեկավար Արթուր Սաքունցը:

 

Նրա խոսքով` դա համակարգային կոռուպցիան էր, անպատժելիությունը, քաղաքական հետապնդումները, ապօրինի ձեռք բերված միջոցների դուրս բերումը երկրից, որը մինչև 10մլդ դոլար են գնահատում, կրթության բնագավառում խորը խնդիրները:
«Սրանք պետության զավթման և պետական միջոցների յուրացման հետևանքներն են: Քաղհասարակության կողմից հարցերը, որոնք ներկայումս բարձրացվել են , բարձրացվել են շարունակաբար, պարզապես եղել է իշխանություն, որը պետությունը զավթած է եղել: Կենսական նշանակության խնդիրներ ժամակ, դատական համակրագը, ԱԱԾ-ն, Ոստիկանությունը, Դատախազությունը, որոնք նույնպես զավթված են եղել, գործել են ոչ թե խնդիրների լուծման համար, այլ զուտ իրենց անձնական շահերի: Թավշյա հեղափոխությունը ստեղծեց պայմաններ այդ օրակարգային հարցերը լուծելու: Հիմա օրակարգում վերստին շարունակում ենք պնդել այն հարցերի լուծումները, որոնք տարիներ շարունակ չեն եղել: Ի դեպ ասեմ, որ այդ օրակարգային հարցերի առաջադրման մեջ այս իշխանության շատ ներկայացուցիչներ էլ են մասնակից եղել որպես քաղհասարակության ներկայացուցիչներ, լրագրողներ»-շեշտեց Սաքունցը:

 

Մանրամասները` տեսանյութում.

 

Դիտումներ՝ 324

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????